Լա Ռիոխա (Իսպանիա)
Իսպանիա / From Wikipedia, the free encyclopedia
Լա Ռիոխա, ինքնավար համայնք Իսպանիայում։ Գտնվում է Պիրենեյան թերակղզու հյուսիսում՝ ներառելով Արագոնի հարթավայրի մի մասը հյուսիսում և Պիրենեյան լեռնաշղթան հարավում։ Աշխարհագրորեն բաժանված է յոթ գետերի, որոնք լեռներից հոսում են դեպի Էբրո։ Այդ է պատճառը, որ Լա Ռիոխան անվանվում է «Յոթ հովիտներ »։ Հյուսիսում կլիման մերձարևադարձային է, հարավում ՝ չափավոր ցամաքային։ Ըստ Էբրո գետի հոսքի արևմուտքից արևելք բաժանված է երեք ենթաշրջանների ՝ Լա Ռիոխա Ալտա, Լա Ռիոխա Մեդիա և Լա Ռիոխա Բախա ՝ յուրաքանչյուրն իրենց մունիցիպալիտետներով։
| |||||
Երկիր | Իսպանիա | ||||
Մասն է | Northern Spain? | ||||
Հիմն | La Rioja anthem? | ||||
Կարգավիճակ | Ինքնավար համայնք | ||||
Մտնում է | Իսպանիա | ||||
Ներառում է | Ռիոխայի պրովինցիան | ||||
Վարչկենտրոն | Լոգրոնյո | ||||
Ամենաբարձր կետ | Mount San Lorenzo?[1] | ||||
ԲԾՄ | 1074 մետր | ||||
Օրենսդրական մարմին | Parliament of La Rioja? | ||||
Խոսե Իգնասիո Սենիսերոս Գոնսալես | |||||
Հիմնական լեզու | իսպաներեն | ||||
Պաշտոնական լեզուներ | իսպաներեն | ||||
Բնակչություն (2016) | 317 053[2] (17 տեղ) | ||||
Խտություն | 63, 95 ( 12 տեղ) | ||||
Կրոնական կազմ | Կաթոլիկություն | ||||
Տարածք | 5045 (16 տեղ) | ||||
Հիմնադրված է | 1982 թ. | ||||
Սահմանակցում է | Նավառա, Կաստիլիա և Լեոն, Բասկերի երկիր և Արագոն | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
ISO 3166-2 կոդ | ES-RI | ||||
larioja.org | |||||
Լա Ռիոխա ինքնավար համայնքը կազմված է նույնանուն գավառից, որն իր հերթին ընդգրկում է 174 մունիցիպալիտետներ։ Մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքն է Լոգրոնյոն (Logroño)։ Բնակչությունը ըստ 2016 թ.-ի մարդահամարի տվյալների կազմում է 317.053 մարդ։
Հյուսիսից սահմանակից է Բասկերի Երկրին (պրովինցիա Ալավա), հյուսիս-արևելքից՝ Նավառա, հարավ-արևելքից՝ Արագոն (պրովինցիա Սարագոսա), արևմուտքից՝ Կաստիլյա և Լեոն և հարավից՝ Բուրգոս և Սորիա ինքնավար համայնքներին։
Այստեղ են ապրել մինչհռոմեական դարաշրջանի ցեղեր ՝ բերոններ, պելենդոններ և վասկոններ։ Միջնադարում Լա Ռիոխան եղել է սահմանային տարածք, այդ պատճառով նվաճվել է տարբեր քրիստոնեական թագավորությունների կողմից։ Այս տարածաշրջանը պատմականորեն կապված է Կալաորրայի Դիոցեզի և Նախերայի Թագավորության հետ։ Լա Ռիոխայի առաջին հիշատակումը որպես Ռիոիիա(Rioiia) եղել է Միրանդա դե Էբրոյի 1099 թ-ի կանոնադրությունում։ Լա Ռիոխա ինքնավար համայնքը 1982 թ. հաստատելով Սան Միլյան կանոնադրությունը ՝ ապահովեց դրանով իսկ իր տարածաշրջանի ինքնակառավարումը։
Լա Ռիոխան հայտնի է իր գինիներով ՝ծագումով Ռիոխա անվանումով, որն ունի միջազգային համբավ։ Այն նաև հանդիսանում է աշխարհի կարևորագույն հնէաբանական տարածքներից մեկը ՝այստեղ են գտնվում և պահպանվում Դինոզավրերի հետքերը (Dinosaur footprints)։ Մշակութային ժառանգության մաս կազմող ստեղծագործություններից պետք է նշել Սան Միլյան դե լա Կոգոլյան, որը միջնադարյան մշակույթը ներկայացնող կառույց է և 1997 թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕյի կողմից ընդգրկվել է Համաշխարհային ժառանգությունյան ցանկում։ Լա Ռիոխայի նախագահը Ժողովրդական կուսակցության անդամ Խոսե Իգնասիո Սենիսերոս Գոնսալեսն է, որը ղեկավարում է 2015 թ.-ից։