Բարտոլոմե Էստեբան Մուրիլյո
From Wikipedia, the free encyclopedia
Բարտոլոմե Էստեբան Մուրիլյո (դեկտեմբեր 1617[1], Սևիլյա, Կաստիլիա և Լեոն[2] - ապրիլի 3, 1682(1682-04-03)[3][4][2], Սևիլյա, Կաստիլիա և Լեոն և Կադիս, Անդալուզիա, Իսպանիա[2]), բարոկկոյի դարաշրջանի իսպանացի հանրահայտ նկարիչ։
Բարտոլոմե Էստեբան Մուրիլյո իսպ.՝ Bartolomé Esteban Murillo | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբեր 1617[1] |
Ծննդավայր | Սևիլյա, Կաստիլիա և Լեոն[2] |
Վախճանվել է | ապրիլի 3, 1682(1682-04-03)[3][4][2] (64 տարեկան) |
Մահվան վայր | Սևիլյա, Կաստիլիա և Լեոն և Կադիս, Անդալուզիա, Իսպանիա[2] |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | բարոկկո նկարչություն[5] |
Ժանր | կրոնական նկարչություն[1] և ժանրային նկարչություն[1] |
Թեմաներ | գեղանկարչություն[6] |
Ուսուցիչ | Juan del Castillo? |
Աշակերտներ | Pedro Nuñez de Villavicencio? և Fernando Marquez Joya? |
Ներշնչվել է | Դիեգո Վելասկես[7] և Ֆրանսիսկո Սուրբարան[7] |
Ամուսին | Beatriz Cabrera y Villalobos? |
Bartolomé Esteban Murillo Վիքիպահեստում |
Սովորել և ստեղծագործել է Սևիլյայում, եղել է տեղի գեղարվեստի ակադեմիայի հիմնադիրներից (1660) և առաջին նախագահը։ Մուրիլյոյի սկզբնական շրջանի աշխատանքներում կրոնական տեսարանները պատկերված են որպես ժողովրդի կյանքից վերցված իրադարձություններ և կրում են Կարավաջոյի ազդեցության կնիքը։ Դիմելով ոսկեգույն լուսաստվերների, առավել գեղանկարչական հնարանքների, ստեղծել է կրոնական, այդ թվում՝ Աստվածամոր կյանքի թեմաներով գործեր («Հանգիստ Եգիպտոսի ճանապարհին», 1665-1670 թվականներ, Էրմիտաժ, Լենինգրադ), որոնք սրտահույզ քնարականությամբ ներկայացնում են իսպանացի կնոջ ազգային կերպարը, ոչ սակավ՝ իդեալականացված և սենտիմենտալ։ Մուրիլյոյի ստեղծագործություններում ռեալիստական գծերը ի հայտ են եկել նրա նորարարական-ժանրային կտավներում, ինչպես, օրինակ, Սևիլյայի ցնցոտիավոր երեխաների կյանքը պատկերող նկարաշարում («Մրգերով տղաները», 1645-1654 թվականներ, Հին պինակոտոկ, Մյունխեն)։