Բացարձակ բարձրություն
From Wikipedia, the free encyclopedia
Բացարձակ բարձրություն է համարվում երկրի մակերևույթի որևէ կետի բարձրությունը հաշվված համաշխարհային օվկիանոսի մակարդակից։
Ծովի մակարդակը Համաշխարհային օվկիանոսի ազատ մակերևույթի դիքն է, որը բնորոշվում է ձգողականության օրենքով, Երկրի իներցիայի մոմենտը, ջերմաստիճամբ, մակընթացությամբ և այլ գործոններով։ Տարբերում են «վայրկենական», մակընթացային, միջին օրական, միջին ամսական, միջին տարեկան և միջին բազմամյա ծովի մակարդակներ։
Քամիների հոսանքի, մակընթացության, ծովի մակերևույթի տաքացման և սառեցման, մթնոլորտային ճնշման տատանումների, տեղումների և գոլորշացման, գետային և սառցային հոսքից ծովի մակարդակը անընդհատ փոփոխվում է։ Միջին բազմամյա ծովի մակարդակը կախված չէ ծովի մակարդակի այդ տատանումներից։ Ծովի մակարդակի միջին բազմամյա դիրքը որոշվում է հիդրոօդերևութաբանական բնութագրերի ծանրության ուժի և տարածական անհամաչափության բաշխմամբ (ջրի խտություն, մթնոլորտային ճնշում և այլն)։
Յուրաքանչյուր կետում մշտական միջին բազմամյա ծովի մակարդակը ընկալվում է որպես ելակետային մակարդակ, որտեղից ցամաքի վրա հաշվարկվում են բարձրությունները։ Փոքր մակընթացություն ունեցող ծովերի խորությունները հաշվելու համար այդ մակարդակը հաշվվում է որպես զրոյական խորություն՝ ջրի մակարդակի ցուցանիշը, ըստ որի հաշվում են խորությունները՝ նավարկության պահանջներին համապատասխան։ Ռուսաստանում և նախկին ԽՍՀՄ երկրների մեծ մասում, Հայաստանում, ինչպես նաև Լեհաստանում, երկրի մակերևույթի բացարձակ բարձրությունները հաշվում են Բալթիկ ծովի միջին բազմամյա մակարդակից՝ սահմանված զրոյական Կրոնշտադտի ֆուտշտոկից[1]։ Կրոնշտադտը նավահանգստային քաղաք է Ֆիննական ծոցում՝ Կոտլին կղզու վրա։ Կրոնշտադտի ֆուտշտոկը նաև կոչվում է Կրոնշտադտի զրո։ Արևմտաեվրոպական երկրներում խորությունները և բարձրությունները հաշվում են ըստ Ամստերդամի ֆունշտոկի (Միջերկրական ծովի մակարդակի չափումն իրականացվում է Մարսելի ֆուտշտոկով)[2]։ Բացարձակ բարձրությունը ծովի մակարդակից բարձր լինելիս համարվում է դրական, իսկ ցածր բացասական։ Ցամաքում հիմնականում դրական է, սակայն ցամաքում լինում է նաև բացասական բացարձակ բարձրություն, որոնցից ամենամեծը Մեռյալ ծովի ափն է։