Բրայան Պերսիվալ (անգլ.՝ Brian Percival), Մեծ Բրիտանիայի կինոռեժիսոր, հայտնի է «Դաունթոնի աբբայություն» և «Հյուսիս և հարավ» հեռուստասերիալներով, նաև Մարկուս Զուսակի հեղինակած «Գրքի գող» վեպի մոտիվներով նկարահանված ֆիլմով։ Կարիերան սկսել է «Olathe East» ստուդիայում որպես դերասան և ռեժիսոր։

Կենսագրություն

Ծնվել է 1962 թվականին Լիվերպուլում։ 1973-1980 թվականներին ուսանել է Նյու Հայս բազմակողմանի դպրոցում։ 2001 թվականին նրա ինը րոպեանոց կարճամետրաժ ֆիլմը՝ «Աղջկա մասին» արժանացել է BAFTA մրցանակի «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում, նաև այլ մրցանակների տարբեր կինոփառատոնների ժամանակ։ 2010 թվականից աշխատել է «Դաունթոնի աբբայություն» պատմական դրամայի 6 էպիզոդների վրա, որը ցուցադրվել է բրիտանական ITV հեռուստաալիքով։ Այս աշխատանքի շնորհիվ Պերսիվալը 2010 թվականին արժանանում է BAFTA Craft մրցանակին «Լավագույն խաղացող ռեժիսոր» անվանակարգում և 2011 թվականին «Էմմի» կինոմրցանակի «Լավագույն սերիալ և ֆիլմ» անվանակարգում։ 2013 թվականին հայտագրվել է «Էմմի» մրցանակի «Դաունթոնի աբբայություն» հեուստասերիալի 7-րդ սերիայում «դրամատիկ սերալի լավագույն ռեժիսուրայի համար»[2]։ 2013 թվականին Պերսիվալը նկարահանել է «Գրքի գող» ֆիլմը։

Ամուսնացած է սցենարիստ Ջուլի Ռուտերֆորդի հետ։

Ֆիլմագրություն

Մանրամասն տեղեկատվություն Տարեթիվ, Բնօրինակ վերնագիր ...
ՏարեթիվԲնօրինակ վերնագիրՎերնագիրը հայերեն
1971-2012Masterpiece TheatreԹատերական գլուխգործոց
2000-2003Clocking OffԱշխատանքային օրվա ավարտ
2003PleasurelandՀաճույքների կղզի
2004North & SouthՀյուսիս և հարավ
2005ShakespeaRe-Told
2006The Ruby in the Smoke
2007The Old Curiosity Shop
2009Gracie!Գրեյսի
2009A Boy Called Dad
2010-2012Downton AbbeyԴաունթոնի աբբայություն (7 էպիզոդով)
2013The Book ThiefԳրքի գող
Փակել

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.