![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/hy/thumb/f/f9/%25D4%25B3%25D5%25AB%25D5%25B7%25D5%25A5%25D6%2580%25D5%25BE%25D5%25A1_%25D5%25A9%25D5%25A1%25D5%25A3%25D5%25B8%25D6%2582%25D5%25B0%25D5%25AB%25D5%25B6.jpg/640px-%25D4%25B3%25D5%25AB%25D5%25B7%25D5%25A5%25D6%2580%25D5%25BE%25D5%25A1_%25D5%25A9%25D5%25A1%25D5%25A3%25D5%25B8%25D6%2582%25D5%25B0%25D5%25AB%25D5%25B6.jpg&w=640&q=50)
Գիշերվա թագուհին
From Wikipedia, the free encyclopedia
Գիշերվա թագուհին (թուրքերեն՝ Gecenin Kraliçesi), թուրքական Star TV-ով հեռարձակված սերիալ, որի առաջին սերիան ցուցադրվել է 2016 թվականի հունվարի 12-ին և ավարտվել 2016 թվականի ապրիլի 19-ին։ Գլխավոր դերերում խաղում են թուրք հայտնի դերասաններ Մուրատ Յըլդըրըմը, Մերյեմ Ուզերլին և Ուղուր Փոլաթը[1]։ Առաջին սերիայի նկարահանումները տեղի են ունեցել Կաննում և Գրասսեյում, իսկ մնացած սերիաները նկարահանվել են Ստամբուլում։ Հեռուստասերիալը բաղկացած է 15 սերիայից, որի յուրաքանչյուր սերիան տևում է 120- 130 րոպե։ Հեռուստասերիալը համարվում է վերջին տարիների թուրքական ամենառեյտինգային սերիալներից մեկը, ոչ միայն Թուրքիայում, այլ նաև ամբողջ աշխարհում։ Դեռևս մինչ ցուցադրությունը այն մեծ հետաքրքրություն էր առաջացրել համացանցում։ Մինչ ցուցադրումը, Ստամբուլում կազմակերպվեց ներկայացում- պրեզենտացիա, որտեղ սերիալը ցուցադրելու իրավունքը վաճառվեց շուրջ 25 երկրների։
Գիշերվա թագուհին Gecenin Kraliçesi | |
---|---|
![]() | |
Ժանր | դրամա, մելոդրամա |
Երկիր | ![]() |
Լեզու | թուրքերեն |
Ռեժիսոր | Դուրուլ Թայլան, Յաղմուր Թայլան |
Գլխավոր դերերում | Մուրատ Յըլդըրըմ, Մերյեմ Ուզերլի |
Սցենարիստ | Օզան Աքսունգուր, Ջյունեյթ Այսան |
Պատմվածքի վայր | Գրաս |
Եթերաշրջանների քանակ | 1 |
Սերիաների քանակ | 15 |
Էկրաններին է | հունվարի 12, 2016-ից ապրիլի 19, 2016-ը |
Հեռուստաալիք | Star TV |
Պատկերի ձևաչափ | HD |