Գրան Կանարիա
From Wikipedia, the free encyclopedia
Գրան Կանարիա (իսպ.՝ Gran Canaria), երկրորդ ամենահայտնի կղզին Կանարյան կղզիներում, Աֆրիկյան կղզեխմբում, որն Իսպանիայի մասն է կազմում։ Ունի 847830 բնակչություն (2015 թվականի տվյալներով), ինչը կազմում է մոտավորապես կղզեխմբի բնակչության 40%-ը։ Գտնվում է Ատլանտյան օվկիանոսում, Աֆրիկայի հյուսիսարևմտյան ափից 150 կիլոմետր հեռու և 1350 կիլոմետր հեռու Եվրոպայից[2]։ Ընդգրկում է 1560 քառ. կմ տարածք[3], և ամենաբարձր կետը Պիկո դե լաս Նիևես հրաբխային ծագում ունեցող լեռն է՝ 1956 մ բարձրությամբ[4]։
Գրան Կանարիա | |
---|---|
Տեսակ | կղզի և տուրիստական վայր |
Երկիր | Իսպանիա[1] |
Վարչատարածքային միավոր | Լաս Պալմաս |
Վայր | Ատլանտյան օվկիանոս |
Մասն է | Կանարյան կղզիներ |
Մակերես | 1560 կմ² |
Ամենաբարձր կետը | Pico de las Nieves? |
Բնակչություն | 851 231 մարդ (2019) |
Գրան Կանարիայում բնակվում էին հիմնականում գուանչիներ, ովքեր այստեղ ապրել են դեռևս մ.թ.ա 500 թվականին։ Կղզին կոչվել է Թամարան կամ Քաջերի երկիր։ Ավելի քան մեկ դար շարունակ եվրոպացիների արշավանքներից և հարձակումներից հետո, կղզին նվաճվեց 1483 թվականի ապրիլի 29-ին, Կաստիլիայի թագուհի Իզաբելլա I-ի աջակությամբ, որը կարևոր քայլ էր Իսպանիայի միավորելու համար։
Մայրաքաղաքը Լաս Պալմաս դե Գրան Կանարիան է, որը հիմնադրվել է 1478 թվականի հունիսի 24-ին, այդ ժամանակ որպես՝ Real de Las Palmas, Խուան Ռեխոնի կողմից։ Վերջինս եղել է Կաստիլիական բանակի ղեկավարը։ 1492 թվականին Քրիստափոր Կոլումբոսը խարիսխ գցեց Լաս Պալմասի նավահանգստում, դեպի Ամերիկա իր առաջին ճամփորդության ժամանակ։ Լաս Պալմաս դե Գրան Կանարիան Սանտա Կրուս դե Տեներիֆե քաղաքի հետ միասին Կանարյան կղզիներ ինքնավար համայնքների մայրաքաղաքն են։