Եղեգիս
գիւղ ՀՀ Վայոց ձորի մարզում / From Wikipedia, the free encyclopedia
Եղեգիս, գյուղ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում[2], մարզկենտրոնից 19 կմ հյուսիս, Եղեգիս գետի միջին հոսանքի աջափնյակում։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եղեգիս (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Գյուղ | |||
---|---|---|---|
Եղեգիս | |||
Եղեգիս գյուղը Սմբատաբերդից | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Վայոց ձորի մարզՎայոց ձորի մարզ | ||
ԲԾՄ | 1580 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼369 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Փակել
Հայաստանի հնագույն գյուղերից է։ Բնակավայրի հին նախնական անվանումը եղել է եղեգիս։ Հելլինիստական շրջանում երբեմն հայտնի էր իր հունական արտասանությամբ՝ Էլեգիա։ Այնուհետև, արաբական տիրապետության օրոք հիշատակվում է որպես Ալգիս, հետո՝ Ալայազ անվանումով եղել է Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազի գավառի կազմում[3]։ Վերանվանվել է նախնական հայկական Եղեգիս անվանումը 1991 թ. ապրիլի 3-ին։