From Wikipedia, the free encyclopedia
Եռացատկ, թեթև ատլետիկայի տեսակ։ Եռացատկը մշակելիս ոգեշնչվել են անտիկ օլիմպիական խաղերից և ժամանակակից օլիմպիական խաղերի հիմնադրման պահից ծրագրի բաղկացուցիչ մասն է կազմում[1]։
IAAF կանոնների համաձայն, եռացատկի ընթացքում մարզիկը կատարում է երեք քայլ, գետնից հաջորդաբար հրվելով մեկ, ապա մյուս ոտքով։ Վայրէջք պետք է կատարի այն ոտքի վրա, որով թռիչք է կատարել, ապա քայլ առ քայլ կրկնի մյուս քայլերը[2]։
Տղամարդկանց թափավազքի կատարվող եռացատկը ժամանակակից օլիմպիական խաղերի հիմնադրման պահից`1896 թվականից, ծրագրի բաղկացուցիչ մասն է, նույնիսկ 1900 և 1904 թվականների օլիմպիական խաղերին անցկացվեց եռացատկ տեղից մրցաշարը։ Ժամանակակից օլիմպիական խաղերում տղամարդկանց եռացատկի չեմպիոն դարձավ ամերիկացի Ջեյմս Քոննոլին։ 1996 թվականից կանանց եռացատկը դարձավ օլիմպիական խաղի տեսակ։ Եռացատկի օլիմպիական չեմպիոնի կոչումը առաջինը ստացավ Ինեսա Կրավեցը (Ուկրաինա)։
Տեխնիկապես եռացատկը բաղկացած է 3 տարրերից.
Մարզիկը վազում է հատուկ հատվածով կամ ուղիով մինչև հրման համար նախատեսված չորսուն։ Այդ չորսուն հանդիսանում է թռիչքի սկիզբը, որտեղից չափում են թռիչքի երկարությունը, այն ունի պլաստիլինե թմբիկ ամրագրման համար, հենց այդ նշագծից էլ սկսվում էլ թռիչքի կատարումը։ Սկզբում կատարվում է առաջին տարրը`ոստյուն, ընդ որում առաջին հպումը չորսուին պետք է կատարվի այն նույն ոտքով, որից սկսել է թռիչքը։ Որին հաջորդում է թռիչքի երկրորդ տարրը`քայլ (հողին հպում պետք է կատարի մյուս ոտքով)։ Վերջնական տարրը դա հենց թռիչքն է և ցատկորդը վայրէջք է կատարում ավազով լցված փոսի մեջ, ինչպես հեռացատկի ժամանակ։
Թռիչքի կատարման երկու ձև է հնարավոր`աջ ոտքից` «աջ, աջ, ձախ» և ձախ ոտքից`«ձախ, ձախ, աջ»։ Հրման համար նախատեսված չորսուն ավազով լցված փոսից գտնվում է` կանանց համար 11 մ և տղամարդկանց համար 13 մ հեռավորության վրա։ Յուրաքանչյուր ցատկորդին, որը հասել է եզրափակիչ, 3 նախնական փորձերի հնարավորություն է տրվում, և 8 լավագույնների համար, 3 վերջնական փորձեր եռացատկ կատարելու համար։ Որոշ մեկնարկներում մրցաշարի կազմակերպիչները սահմանում են փորձերի քանակը մինչև երեք[4]։
1995 թվականին Եվրոպայի գավաթի առաջնությունում բրիտանացի Ջոնաթան Էդվարդսին հաջողվեց եռացատկի պատմության մեջ կատարել ամենաերկար թռիչքը`18.43 մետր, որը չվավերացվեց որպես միջազգային ռեկորդ, քանի որ քամու արագությունը 2.4 մ/վրկ էր (սահմանված նորմը 2.0 մ/վրկ է)[5]։
Կանանց և տղամարդկանց գործող համաշխարհային ռեկորդները սահմանվել է 1995 թվականին Գյոթեբորգում անցկացված աշխարհի առաջնության ժամանակ, իսկ տղամարդկանց և կանանց միջև անցկացրած գործող համաշխարհային ռեկորդները սահմանվել է տարբեր տարիների մարտի 6-ին։
Ռեկորդ | Երկարություն | Մարզիկ(ուհի) | Երկիր | Տարեթիվ | Վայր | |
---|---|---|---|---|---|---|
Տղամարդիկ | Համաշխարհային | 18,29 մ | Ջոնաթան Էդվարդս | Միացյալ Թագավորություն | 7 օգոստոսի 1995 | Գյոթեբորգ, Շվեդիա |
Համաշխարհային (միջև) | 17,92 մ | Տեդդի Տամգո | Ֆրանսիա | 6 մարտի2011 | Փարիզ, Ֆրանսիա | |
Օլիմպիական | 18,09 մ | Կեննի Հարրիսոն | ԱՄՆ | 27 հունիսի 1996 | Ատլանտա, ԱՄՆ | |
Կանայք | Համաշխարհային | 15,50 մ | Ինեսա Կրավեց | Ուկրաինա | 10 օգոստոսի 1995 | Գյոթեբորգ, Շվեդիա |
Համաշխարհային (միջև) | 15,36 մ | Տատյանա Լեբեդևա | Ռուսաստան | 6 մարտի 2004 | Բուդապեշտ, Հունգարիա | |
Օլիմպիական | 15,39 մ | Ֆրանսուազա Մբանգո Էտոն | Կամերուն | 17 օգոստոսի 2008 | Պեկին, Չինաստան |
Տղամարդկանց շրջանում հինգ լավագույն արդյունքները.
Կանանց շրջանում հինգ լավագույն արդյունքները.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.