Եվրատեսիլ 2008 երգի մրցույթ
From Wikipedia, the free encyclopedia
«Եվրատեսիլ 2008 երգի մրցույթը» եղել է հիսուներեքերորդ Եվրատեսիլ երգի մրցույթը և տեղի է ունեցել 2008 թվականի մայիսի 20-ին, 22-ին և 24-ին Բելգրադ քաղաքում (Սերբիա)։ Սերբիան հնարավորություն ստացավ հյուրընկալելու մրցույթը այն բանից հետո, երբ 2007 թվականին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում կայացած Եվրատեսիլ 2007 երգի մրցույթում Սերբիան ներկայացնող Մարիա Շերիֆովիչը իր «Molitva» երգով հաղթեց՝ հավաքելով 268 միավոր։ Այդ տարին առաջինն էր, երբ մրցույթը բաղկացած էր երկու կիսաեզրափակիչներից։ 20 000 նստատեղով Բելգրադ Արենայում կայացած մրցույթը վարել են Յովանա Յանկովիչը և Ժելյկո Յոքսիմովիչը։ Հյուրընկալող հեռուստաալիքն էր RTS-ն[1]։
Եվրատեսիլ 2008 երգի մրցույթ | ||||
---|---|---|---|---|
Confluence of Sound | ||||
Ամսաթվեր | ||||
1-ին կիսաեզրափակիչ | Մայիսի 20-ին, 2012 | |||
2-րդ կիսաեզրափակիչ | մայիսի 22 | |||
Եզրափակիչ | մայիսի 24 | |||
Հյուրընկալություն | ||||
Անցկացման վայր | Բելգրադ Արենա, Բելգրադ, Սերբիա | |||
Հյուրընկալող հեռուստաալիք | RTS | |||
Հաղորդավարներ | Յովանա Յանկովիչ և Ժելյկո Յոքսիմովիչ | |||
Բացում | 1-ին Կիսաեզրափակիչ։ Վիդեոն սպանել է ռադիո աստղին ելույթը 2-րդ Կիսաեզրափակիչ։ Սերբիա սկսնակների համար Ալեքսանդար Յոսիպովիչի հետ Եզրափակիչ։ Մարիա Շերիֆովիչ «Molitva» | |||
Ընդմիջման ելույթ | 1-ին Կիսաեզրափակիչ։ Մետրոպոլ օրկեստր, Սլոբոդան Տրկուլյա, Բալկանոպոլիս, Նովակ Ջոկովիչ 2-րդ Կիսաեզրափակիչ։ Բելգրադի ազգային թատրոն, Լիզ Ասսիա Եզրափակիչ։ Գորան Բրեգովիչ, Վլադե Դիվաց | |||
Մասնակցություն | ||||
Երկրների քանակ | 43 | |||
Մասնակիցներ | Դիմա Բիլան, Անի Լորակ, Կալոմիրա, Սիրուշո, Մարիա Հաուկաս Սթորենգ, Ելենա Տոմաշևիչ, Mor ve Ötesi?, Էլնուր Հուսեյնով, Սամիր Ջավադզադե, Բոազ Մաուդա, Elvir Laković Laka?, Դիանա Գուրցկայա, Pirates of the Sea?, Vânia Fernandes?, Eurobandið?, Simon Mathew?, Rodolfo Chikilicuatre?, Olta Boka?, Շարլոտա Պերելի, Sébastien Tellier?, Նիկոլետա Մատեի, Վլադ Միրիցե, Kraljevi ulice?, Ladislav Demeterović?, Teräsbetoni?, No Angels?, Tamara Gee?, Andy Abraham?, Rebeka Dremelj?, Geta Burlacu?, Hind Laroussi?, Stefan Filipović?, Դասթին հնդկահավ, Gisela?, Ishtar?, Kreisiraadio?, Միոդիո, Թամարա Թոդևսկա, Adrian Gaxha?, Vrčak?, Deep Zone Project?, DJ Balthazar?, Paolo Meneguzzi?, Margerita Camilleri Fenech?, Եվդոկիա Կադի, Jeronimas Milius?, Ruslan Alekhno?, Tereza Kerndlová? և Չեզի | |||
Առաջնելույթ | Ադրբեջան Սան Մարինո | |||
Վերադարձել են | չկա | |||
Մեկնել են | Ավստրիա | |||
Քվեարկություն | ||||
Քվեարկության համակարգ | Ամեն երկիր գնահատում է 10 մասնակիցներին 1-8, 10, 12 միավորներով SMS և հեռախոսա յին քվեարկության միջոցով։ | |||
Հաղթական երգ | «Believe» | |||
Զրո միավոր | չկա | |||
Մասնակցող երկրներ
Անցած տարիների մասնակիցներ Չեն անցել եզրափակիչ փուլ | ||||
Ժամանակագրություն | ||||
| ||||
eurovision.tv/event/belgrade-2008 |
Ընդհանուր 272 միավորով Ռուսաստանը ներկայացնող Դիմա Բիլանը հռչակվեց մրցույթի հաղթող իր «Believe» երգով, որի հեղինակներն էին ամերիկացի երգահան Ջիմ Բինզն ու հենց Դիմա Բիլանը։ Այս մրցույթներում սա եղել է Ռուսաստանի առաջին հաղթանակն էր։
Մրցույթում Ուկրաինան զբաղեցրեց երկրորդ տեղը, Հունաստանը՝ երրորդ, Հայաստանը՝ չորրորդ (մինչ օրս՝ լավագույն արդյունքը) և հինգերորդը՝ Նորվեգիան։
Այդ տարի նաև առաջին անգամ հնարավոր էր դիտել երկրների նախընտրական փուլերը ուղիղ միացումով Եվրատեսիլի պաշտոնական կայքում։
2008 թվականի հունվարի 30-ին Եվրատեսիլի պաշտոնական կայքում՝ Eurovision.tv-ում ցուցադրվեց մրցույթի լոգոն՝ «Confluence of Sound»[2] («Ձայների միախառնում»), որը ստեղծված էր ոգեշնչված լինելով Բելգրադի դիրքից՝ այն տեղակայված է Սավա և Դանուբ գետերի միաձուլման տեղում։