Սան Մարինոն Եվրատեսիլ երգի մրցույթում
From Wikipedia, the free encyclopedia
Սան Մարինոն Եվրատեսիլ երգի մրցույթին առաջին անգամ մասնակցել է 2008 թ.-ին, ներկայացնումեր Միոդիո խումբը «Complice» («Մեղսակից») երգով. Սան Մարինոն մասնակցաց Եվրատեսիլ 2008 թ.-ի առաջին կիսաեզրափակչում 19 երկրների շարքում զբաղեցրեց 19-րդ հորիզոնականը 5 միավորով։ Սան Մարինոն, 2008 թ.-ի դեբյուտից հետո, բաց թողեց Եվրատեսիլ 2009 և 2010 մրցույթները, սակայն վերադարձավ 2011, ներկայացրեց Սենիթը «Stand By» («Աջակցել») երգով, հավաքեց 34 միավոր և 19 երկրների շարքում զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը։
Սան Մարինոն Եվրատեսիլ երգի մրցույթում | |
---|---|
Հեռուստաալիք | Սան Մարինո ՌՀ |
Նախընտրական փուլ | |
Ելույթներ | |
Մասնակցումներ | 6 |
Առաջին ելույթ | 2008 |
Լավագույն արդյունք | 24 (2014) |
Վատագույն արդյունք | Վերջին (Կիսաեզրափակիչ։2008) |
Հղումներ | |
Սան Մարինոյի էջը Eurovision.tv կայքում |
Մարտի 14-ին 2012 թ., Սան Մարինո ՌՀ հեռուստաալիքը հայտարարել է, որ Վալենտինա Մոնեթթան կներկայացնի Սան Մարինոն Եվրատեսիլ 2012 երգի մրցույթում «Facebook Uh, Oh, Oh» («Ֆեյսբուք Uh, Oh, Oh») երգով. Սակայն մարտի 18-ին, 2012 թ., մի քանի օր երգի հայտարարվելուց հետո, Եվրոպական հեռարձակողների միությունը համարում էր, որ ըստ Եվրատեսիլի կանոններին երգը պարունակում է անհիմն առևտրային հաղորդագրություն Facebook, որի հետևանքով երգի բառերը փոփոխվեցին և երգը անվանեցին «The Social Network Song» («Սոցիալական ցանցերի երգը»)[1]։ 2012 թվականի մայիսի 22-ին պարզ դարձավ, որ Սան Մարինոյին կրկին չհաջողվեց անցնել Եվրատեսիլի եզրափակիչ։ 2015 թ.-ին Սան Մարինոն կներկայացնեն Միկելե Պերնիոլան և Անիտա Սիմոնչինին։