Սիրուշո
հայ երգչուհի / From Wikipedia, the free encyclopedia
Սիրանուշ Հրաչյայի Հարությունյան (հունվարի 7, 1987(1987-01-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ավելի հայտնի է որպես Սիրուշո, հայ փոփ երգչուհի-երգահան, կոմպոզիտոր, Հայաստանի վաստակավոր արտիստ։ Նա սկսել է իր կարիերան 7 տարեկանից՝ երգելով Հայաստանի և Կանադայի բեմերում։ Սիրուշոյի երաժշտական ոճն արտացոլում է հայկական ավանդական և ժամանակակից արտասահմանյան երաժշտության համադրությունը։ 9 տարեկանում նա ստացել է իր առաջին երաժշտական մրցանակը «Լուսաբաց» երգի համար։ Նրա «Սիրուշո» կոչվող առաջին ալբոմը լույս է տեսել 2000 թվականին, որին հաջորդել է «Շերամ» ձայնասկավառակը 2005 թվականին։ Նույն թվականին նա ստացել է 3 մրցանակ Հայկական ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում՝ «Հայ երգի ապագա», «Լավագույն Ալբոմ», «Լավագույն երգչուհի»։ 2007 թվականին թողարկվել է երգչուհու «Հիմա» կոչվող երրորդ ալբոմը։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սիրուշո (այլ կիրառումներ)
Սիրուշո | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | Սիրանուշ Հարությունյան |
Ծնվել է | հունվարի 7, 1987(1987-01-07) (37 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Հայաստան |
Ժանրեր | փոփ, սոուլ, ժամանակակից R&B, ժամանակակից ժողովրդական երաժշտություն, Հայկական երաժշտություն, ռոմանս և փոփ֊ֆոլք |
Մասնագիտություն | երգչուհի և հեղինակ-կատարող |
Գործիքներ | դաշնամուր և վոկալ |
Գործունեություն | 1999 - ներկա |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Ամուսին | Լևոն Քոչարյան |
Պարգևներ | |
Կայք | sirusho.am |
Sirusho Վիքիպահեստում |
Անդրադառնալով 2008 թվականին Սիրուշոյի հաջողությանը՝ BBC-ն նկարագրել է նրան որպես «Ազգային գանձ»[1]։ Սիրուշոն միջազգային ճանաչում է ստացել Եվրատեսիլ 2007երգի մրցույթի ընթացքում Հայաստանի միավորները հայտնելուց հետո[2] և Եվրատեսիլ 2008 երգի մրցույթում Հայաստանը ներկայացնելուց հետո (Սերբիա, Բելգրադ)։ Սիրուշոն իր «Քելե Քելե» երգով ներկայացրեց Հայաստանը Եվրատեսիլ 2008 երգի մրցույթում[3] և զբաղեցրեց լավագույն հնգյակի 4-րդ հորիզոնականը։ Երգի հեղինակն է Սիրուշոն և Դեր Հովան։ Քելե-Քելեն հիթ դարձավ ամբողջ աշխարհի եվրատեսիլյան երկրպագուների շրջանակում։ Երգի երևանյան ռեմիքս տարբերակը կարելի էր լսել Հունաստանի տարբեր ակումբներում, Մեծ Բրիտանիայի ռադիոներով, ինչպես նաև հունական և կիպրական Իքս Ֆակտոր նախագծի շրջանակում։
2012 թվականի դեկտեմբերին Սիրուշոն թողարկում է իր «ՊռեԳոմեշ» երգը, որը զբաղեցնում է մի շարք հիթ-շքերթների առաջին հորիզոնականները։ Երգից ոգեշնչված շուտով Սիրուշոն թողարում է իր «Պռեգոմեշ» զարդերի հավաքածուն, որում հիմնականում ներկայացված են հայկական մշակույթն ու զարդարվեստը՝ ժամանակակից նորաձև թրենդների հետ միաձուլված։ Սիրուշոն միակ հայ արտիստն է, ով երեք անգամ նոմինացված է եղել World Music Awards-ում իր «Պռեգոմեշ» երգով[4]։ 2017 թվականի Սեպտեմբերի 21-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ստացել է Հայաստանի Վաստակավոր արտիստի կոչում։