Երկրային խմբի մոլորակներ
From Wikipedia, the free encyclopedia
Երկրային խմբի մոլորակներ, մոլորակ, որը հիմնականում կազմված է սիլիկատներից, ապարներից կամ մետաղներից։ Արեգակնային համակարգի երկրային խմբի մոլորակներն են՝ Մերկուրի, Վեներա, Երկիր և Մարս։ Մոլորակների երկրաֆիզիկական սահմանումն օգտագործող աստղագետների շրջանում Արեգակնային համակարգի երկու կամ երեք մոլորակային զանգվածի արբանյակներ ևս համարվում են երկրային խմբի մոլորակ (Լուսին, Իո և երբեմն Եվրոպա)։ Պալաս և Վեստա աստերոիդները երբեմն ներառվում են երկրային խմբի մոլորակների շարքին[1][2][3]։
Ի տարբերություն շատ ավելի մեծ հսկա մոլորակների, որոնք հիմնականում կազմված են տարբեր ագրեգատային վիճակում գտնվող ջրածնից, հելիումից և ջրից, երկրային խմբի մոլորակները ունեն պինդ մակերևույթ։