հայ բեմադրիչ From Wikipedia, the free encyclopedia
Երվանդ Խաչատուրի Ղազանչյան (հունիսի 2, 1937[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - հուլիսի 30, 2019, Երևան, Հայաստան), հայ բեմադրիչ։ Պրոֆեսոր (1991)։ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ (2004)։
Երվանդ Ղազանչյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 2, 1937[1] |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | հուլիսի 30, 2019 (82 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1958)[1] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտացում | ռեժիսոր |
Ամուսին | Գալյա Նովենց |
Պարգևներ | |
IMDb | ID ID 1742001 |
1949-1952 թվականներին աշխատել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում որպես սկսնակ դերասան։ 1953-1958 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետի Վարդան Աճեմյանի կուրսում՝ դրամատիկ թատրոնի դերասանի որակավորմամբ։ 1958-1962 թվականներին աշխատել է Կապանի Ա. Շիրվանզադեի անվան պետական թատրոնում որպես դերասան և ռեժիսոր, իսկ 1962-1965 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժնում, ստանալով դրամատիկ թատրոնի ռեժիսորի որակավորում։ 1964-1965 թվականներին սովորել է Լենինգրադի Գորկու անվան պետական ակադեմիական թատրոնին կից ստուդիայի ռեժիսորական բարձրագույն կուրսերում՝ Գեորգի Տովստոնոգովի ղեկավարությամբ։ 1974 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։
1967-1970 թվականներին աշխատել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում որպես ռեժիսոր, իսկ 1984-1986ին՝ որպես տնօրեն և գեղարվեստական խորհրդի նախագահ։ 1970-1976 թվականներին՝ Լենինականի պետական թատրոնում որպես գլխավոր ռեժիսոր։ 1976-1978 թվականներին աշխատել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում որպես գեղարվեստական ղեկավար և տնօրեն։ 1980-1984 և 1986-1993 թվականներին աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում որպես գլխավոր ռեժիսոր։ 1993 թվականից` Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, 1993-2002 թվականներին` տնօրեն։
1995-2007 թվականներին եղել է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ։
Դերասանուհի Գալյա Նովենցի ամուսինն էր, բեմադրիչ Հակոբ Ղազանչյանի հայրը, դերասանուհի Մարիամ Ղազանչյանի պապը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.