Էլ Էսկորիալ
From Wikipedia, the free encyclopedia
Էլ Էսկորիալ (իսպ.՝ El Escorial), պատմամշակութային համալիր, որի մեջ մտնում են վանք, պալատ, բազիլիկ եկեղեցի, պանթեոն, թանգարան և գրադարան։ Գտնվում է Սան Լորենսո դե Էլ Էսկորիալ քաղաքում՝ Մադրիդից ոչ շատ հեռու՝ մոտ 45 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Սիեռա դե Գուադառամա լեռների լանջին։ Կառուցվել է 1563-1584 թվականներին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էլ Էսկորիալ (այլ կիրառումներ)
Էլ Էսկորիալ | |
---|---|
Բնօրինակ անվանում El Escorial | |
Դիրք | Սան Լորենսո դե Էլ Էսկորիալ |
Մոտակա քաղաք | Մադրիդ |
Տարածք | 33327 մ² |
Բարձրություն ծ. մ. | 1028 մ |
Կառուցվել է | 1563 |
Կառուցման նպատակ | պատմամշակութային համալիր |
Ճարտարապետ | Խուան Բաուտիստա դե Տոլեդո |
Կառավարող մարմին | Վարչական նախարարություն |
ՅՈՒՆԵՍԿՕ Համաշխարհային ժառանգություն | |
Պաշտոնական անուն Monastery and Site of the Escorial | |
Տեսակ | մշակութային հուշարձան |
Չափանիշ | i, ii, vi |
Նախագծվել է | 1984 |
Մաս է կազմում | Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի Համաշխարհային ժառանգության |
Գրանցահամար | 318 |
Իսպանիայի պատմամշակութային հուշարձան | |
Պաշտոնական անվանում՝ Monasterio de San Lorenzo | |
Տեսակ | Արքայական սեփականություն |
Չափանիշ | Հուշարձան |
Նախագծվել է | Հունիսի 3, 1931 |
Գրանցահամար | (R.I.) - 51 - 0001064 - 00000 |
Պալատն իսպանական թագավորական ընտանիքի նստավայրն էր, բազիլիկը՝ Իսպանիայի թագավորների դամբարանը և վանքը, որը կառուցվել է Սան Խերոնիմոյի վանականների կողմից, այժմ Սուրբ Ավգուստին վանականների նստավայրն է։
Համարվում է Իսպանիայի և Եվրոպայի Վերածննդի դարաշրջանի յուրահատուկ ճարտարագիտական կոթողներից մեկը։ Զբաղեցնելով 33.327 մ² տարածք՝ գտնվում է Սիեռա դե Գուադառամա լեռնաշղթայի Աբանտոս լեռնագագաթի հարավային լանջին՝ ծովի մակերևույթից 1028 մ բարձրության վրա։ Համարվում է Ազգային ժառանգություն։
Հայտնի է նաև որպես Սան Լորենսո Էլ Ռեալ վանք կամ պարզապես Էլ Էսկորիալ անվամբ։ Նախագծվել է 16-րդ դարի երկրորդ կեսին Ֆիլիպ II թագավորի և նրա ճարտարապետի՝ Խուան Բաուտիստա դե Տոլեդոյի կողմից[1]։ Հետագայում իրենց մասնակցությունն են ունեցել նաև ճարտարապետներ Խուան դե Էռերան, Խուան դե Մինխարեսը, Ջիովաննի Բատիստա Կաստելյոն (Էլ Բերգամասկո) և Ֆրանսիսկո դե Մորան։ Արքան ցանկանում էր բազմաֆունկցիոնալ վանքային և պալատական համալիր, որը նախագծված լինելով Խուան Բատիստա դե Տոլեդոյի կողմից, իրենից ներկայացնում էր Էռերա ոճի կառույց։
16-րդ դարի վերջերից իր չափերի, գործառութային բարդությամբ և խորհրդանշական մեծ նշանակություն ունենալու համար համարվել է աշխարհի 8-րդ հրաշալիք։
Համալիրի նկարները, քանդակները, կրոնական զարդաքանդակները և այլ առարկաներն այն դարձնում են նաև յուրօրինակ թանգարան։ Էլ Էսկորիալի պատկերագրությունն ու պատկերագիտությունը պատմաբանների, երկրպագուների և քննադատների կողմից տարբեր ձևով են մեկնաբանվում։ Համալիրն իր ստեղծողի՝ Ֆիլիպ II արքայի գաղափարների և կամքի մարմնացումն է։