From Wikipedia, the free encyclopedia
Թասոս (հուն․՝ Θάσος), հունական կղզի Եգեյան ծովի հյուսիսային հատվածում, պատմականորեն՝ Թրակիայի մաս, գտնվում է Մեստայի հարավային գետաբերանում[2]։ Ամենահյուսիսային հունական կղզին է, տարածքով՝ 12-րդ ամենամեծ կղզին։
Թասոս հուն․՝ Θάσος | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Հունաստան[1] |
Վարչատարածքային միավոր | Thasos Municipality? |
Մասն է | Thracian Sporades? |
Մակերես | 379 կմ² |
Ամենաբարձր կետը | Ypsario? |
Բնակչություն | 13 770 մարդ (2011) |
Անվանված է | Ֆասոս |
2011 թվականին կղզու բնակչությունը կազմել է 13 770 մարդ։ Թասոս է կոչվում նաև կղզու ամենամեծ քաղաքը (պաշտոնական անվանումը՝ «Լիմենաս Տատոս», Թասոսի նավահանգիստ), որը տեղեկայված է կղզու հյուսիսում, Կերամոտիից 10 կմ հեռավորության վրա։ Ներկայիս Թասոսից ոչ հեռու գտնվում են հնագույն Թասոս քաղաքի ավերակները (պահպանվել են քաղաքի պատերը, սրբավայրը, շուկայի հրապարակը և այլն)։ Թասոսը հարուստ է փայտանյութով, մարմարով։ 1960 թվականից տնտեսության կարևոր ճյուղերից է նաև տուրիզմը։
Լիմենարիան երկրորդ ամենաբնակեցված նավահանգիստն է։ Բնակչությունը զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ խաղողագործություն, ձիթապտղի արտադրություն, ձկնորսություն, մեղվաբուծություն։
Տարի | Քաղաք | Համայնք |
---|---|---|
1981 | 2,312 | - |
1991 | 2,600 | - |
2001 | 3,140 | 13,765 |
2011 | 3,240 | 13,770 |
Ինչպես Հունաստանի մյուս կղզիներում, Թասոսում ևս զարգացած է զբոսաշրջությունը։ Մայրցամաքի հետ կապվում է լաստանավերով։ Լաստանավերը կղզի գալիս են Կավալա և Կերամոտի քաղաքներից, Կավալայից՝ 1,5 ժամ, Կերամոտիից՝ 30 րոպե։ Հրաշալի ծովային օդը, փշատերև անտառների բույրը, պարզ զմրուխտ ծովն ապահովում են լիարժեք հանգիստ, այստեղ չկան աղմկոտ կառույցներ, գիշերային ակումբներ։ Զբոսաշրջիկների համար գործում են հյուրանոցներ, մասնավոր վիլաներ, որտեղ կա ավտոմեքենաների և հեծանիվների վարձույթ։
Հիմնական գյուղատնտեսական արտադրանքներն են մեղր, նուշ, ձիթապտուղ, ձիթայուղ, գինի, զբաղվում են ոչխարապահությամբ, այծաբուծությամբ, ձկնորսությամբ։ Արդյունաբերության զարգացած ճյուղերից է նաև հանքարդյունաբերությունը՝ ցինկ, մարմար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.