Ալեքսանդր Ժան Դյոդոնե (ֆր.՝ Jean Alexandre Eugène Dieudonné, հուլիսի 1, 1906(1906-07-01)[1][2][3][…], Լիլ[4] - նոյեմբերի 29, 1992(1992-11-29)[1][2][3][…], Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ)՝ ֆրանսիացի մաթեմատիկ, «Բուրբակի» խմբի հիմնադիրներից։
Ավարտել է հայտնի բարձրագույն նորմալ (մանկավարժական) դպրոցը Փարիզում (ֆր.՝ École normale supérieure: Այլ անվանումներ՝ «ENS Ulm», «ENS de Paris», «Normale Sup» կամ պարզապես «Ulm») - ֆրանսիական պետական հաստատություն բարձրագույն կրթության ոլորտում, Ֆրանսիայի բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարարության ենթակայությամբ։ Եղել է Մոնտելի աշակերտը։ Հիմնական աշխատությունները վերաբերում են ֆունկցիոնալ անալիզի, ընդհանուր տոպոլոգիայի բնագավառներին, Լիի խմբերի տեսությանը, հանրահաշվական երկրաչափությանը, որտեղ նա եղել է իր նախկին աշակերտ Ալեքսանդր Գրոտենդիկի հետ համահեղինակ «Éléments de géométrie algébrique» հայտնի դասընթացը ստեղծելիս։ Կարևոր են նաև Դյոդոնեի աշխատությունները մաթեմատիկայի պատմության և դպրոցում մաթեմատիկայի ուսուցման սկզբունքների վերաբերյալ։
Արագ փաստեր Ժան Դյոդոնեֆր.՝ Jean Dieudonné, Ծնվել է ...
Ժան Դյոդոնե ֆր.՝ Jean Dieudonné |
---|
|
Ծնվել է | հուլիսի 1, 1906(1906-07-01)[1][2][3][…] Լիլ[4] |
---|
Մահացել է | նոյեմբերի 29, 1992(1992-11-29)[1][2][3][…] (86 տարեկան) Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ |
---|
Գերեզման | Cimetière du Sud[5] |
---|
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
---|
Մասնագիտություն | մաթեմատիկոս, մաթեմատիկայի պատմաբան և համալսարանի դասախոս |
---|
Հաստատություն(ներ) | Միչիգանի համալսարան[2], Սան Պաուլուի համալսարան[2], Ռենի համալսարան[2], Նանսի համալսարան[2], Նանսի համալսարան[2], Հյուսիսարևմտյան համալսարան[2], Բարձրագույն գիտական հետազոտությունների ինստիտուտ[2] և Նիսի համալսարան-Սոֆիա Անտիպոլիս[2] |
---|
Գործունեության ոլորտ | հանրահաշիվ[6][7], մաթեմատիկա[7], աբստրակտ հանրահաշիվ[7], ֆունկցիոնալ վերլուծություն[7], Մաթեմատիկայի պատմություն[7], Հանրահաշվական տոպոլոգիա[7] և Հանրահաշվական երկրաչափություն[7] |
---|
Պաշտոն(ներ) | նախագահ |
---|
Անդամակցություն | Ֆրանսիական գիտությունների ակադեմիա |
---|
Ալմա մատեր | Կոնդորսե լիցեյ (1919)[8], Բարձրագույն նորմալ դպրոց (1931)[2], Bembridge School? (1920)[8] և Lycée Faidherbe? (1923)[9] |
---|
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1][10] և անգլերեն[7][10] |
---|
Գիտական ղեկավար | Պոլ Մոնտել[11] |
---|
Եղել է գիտական ղեկավար | Ալեքսանդր Գրոթենդիկ[12], Jean Braconnier?[12], Քիշոր Մարաթ[12], Էդմոնդ Ֆեդիդա[12] և Պաուլո Ռիբենբոյմ[12] |
---|
Հայտնի աշակերտներ | Կառլոս Բենջամին դե Լիրա[13] |
---|
Պարգևներ | |
---|
Jean Dieudonné Վիքիպահեստում |
Փակել