Լեքս Լյութոր
From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Ջոզեֆ (Լեքս) Լյութոր (անգլ.՝ Alexander Joseph «Lex» Luthor), «DC Comics»-ի սուպերչարագործ և Սուպերմենի ոխերիմ թշնամին[1]։ Ստեղծվել է Ջերի Սիգելի և Ջոզեֆ Շուստերի կողմից։ Նա առավել հայտնի է որպես չարագործ Սուպերմենիի պատմություններում, թեև առաջին անգամ հայտնվել է «Action Comics #23» (1940) կոմիքսում՝ որպես բանջո նվագող։ Կոմիքսի տարբեր տարբերակներում Լեքսի կերպարը տարբերվում է՝ ոգեշնչված խելագար գիտնականից մինչև անսկզբունքային գործարար։ 1960 թվականի կոմիքսների մի տարբերակում Լյութորը պատկերված է որպես չարացած գիտնական, որը մեղադրում է Սուպերմենին լաբորատոր վթարի համար, որի հետևանքով Լյութորը ճաղատացել է։
Լեքս Լյութոր | |
---|---|
Հրատարակման պատմություն | |
Հեղինակ | Jerry Siegel? և Ջո Շուստեր |
Դերակատար / Ձայն | Նիկոլաս Հոլթ |
Աշխարհ | DC Universe |
Ներկայացրած է | Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին, Superman?, Superman?, Superman?, Բեթմեն։ Լռություն, Superman Returns?, Արդարության լիգա, Zack Snyder's Justice League? և Superman? |
Անձնական տվյալներ | |
Տեսակ | կոմիքսների կերպար, գեղարվեստական անձ, անիմացիոն կերպար, հեռուստատեսային կերպար և կինոհերոս |
Բնակավայր | Մետրոպոլիս |
Սեռ | արական |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Զբաղմունք | քիմիկոս, Թմրավաճառ, բիզնես մագնատ, Հանցագործության ղեկավար, ճարտարագետ, գյուտարար, mass murderer, ֆիզիկոս, գլխավոր գործադիր տնօրեն, սուպերհերոս, roboticist, գործադիր տնօրեն և բարեգործ |
Ծնողներ | հայր՝ Jules Luthor? և Lionel Luthor? |
Երեխաներ | Jaxon Xavier?, Lex Luthor, Jr.? և Conner Kent? |
Թիմեր և կազմակերպություններ | |
Injustice Gang?, Injustice League?, Secret Six?, Intergang?, Secret Society of Super Villains?, Արդարության լիգա և LCorp? | |
Կայք | |
dccomics.com/characters/lex-luthor(անգլ.) |
Լյութորը եղել է Սուպերմենի ոխերիմ թշնամին սուպերհերոսի հայտնվելու մեծ մասում՝ նպատակ ունենալով լինել նրա հակառակորդը՝ բարոյապես կոռումպացված է և հենվում է ինտելեկտի վրա, այլ ոչ թե ուժի։ Լյութորը զավթում է իշխանությունը՝ օգտագործելով իր հանճարությունը, սովորաբար իր շահի համար, այլ ոչ թե լավի համար և սպառնալիք է հանդիսանում ամեն ինչի համար։ Չնայած նրան սկզբում ներկայացնում էին որպես հանցագործ գիտնական՝ նրա կերպարը հետագայում բնութագրվում է որպես անբարեխիղճ արդյունաբերող և սպիտակ օձիք ունեցող հանցագործ (նա նույնիսկ կարճ ժամանակով զբաղեցրել է ԱՄՆ նախագահի պաշտոնը)։ Լյութորի հետագա բնութագրումները ցույց են տվել երկու մեկնաբանությունների տարրերը։
Ներկայումս Լյութորը գիտնական է և բարձր տեխնոլոգիաների ամենահզոր կոնգլոմերատներից մեկի՝ LexCorp-ի նախկին նախագահն է։ Թեև Լեքս Լյութորը DC-ի ամենավտանգավոր կերպարներից մեկն է, այն ինչ Լյութորին առանձնացնում է Սուպերմենի թշնամիների պատկերասրահի մեծ մասից՝ նրա հասարակությունն է նա, նորարար է և չունի գերունակություններ, բացի իր սեփական նենգությունից և խորամանկությունից։ Նա ձգտում է գերազանցել Սուպերմենին։
Ջին Հեքմենը կատարել է Լյութորի դերը «Սուպերմեն» ֆիլմում (1978) և երկու շարունակություններում։ Դերը ժառանգել է Քևին Սփեյսին «Սուպերմենի վերադարձը» (2006) ֆիլմում։ Միքայել Ռոզենբաումը կատարել է երիտասարդ Լեքսի դերը «Սմոլվիլի գաղտնիքը» հեռուստասերիալում։ «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին» (2016) ֆիլմում Լեքսին մարմնավորել է Ջեսսի Այզենբերգը։
2006 թվականին «Wizard» ամսագիրը նրան հատկացրել է 8-րդ հորիզոնականը բոլոր ժամանակների ամենամեծ չարագործների ցանկում, իսկ ըստ World of Fantasy ամսագրի՝ Լյութորն արժանացել է 5-րդ հորիզոնականին խելագար գիտնականների ցանկում[2]։ Լյութորը Սուպերմենի պատմությունների մի քանի կերպարներից մեկն է՝ «ԼԼ» սկզբնատառերով (անգլ.՝ "LL" ) (ի թիվս այլոց՝ Լոիս Լեյն, Լանա Լանգ և Լորի Լեմարիս, Լայոնել Լյութոր, Լուկաս Լյութոր, Լիլիան Լյութոր, Լաուրա Լանգ, Լյուիս Լանգ, Լյուսի Լեյն, Լինդա Լեյք, Լուի Լիրի, Լյուտեսա Լյութոր (Սմոլվիլի գաղտնիքները) շարքից)։