բրազիլացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Վիեյրա Լուան (պորտ.՝ Luan Guilherme de Jesus Vieira; մարտի 27, 1993[1][2], São José do Rio Preto, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ։ «Գրեմիո» ակումբի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող։
Անձնական տվյալներ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Բրազիլիա | |||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 27, 1993[1][2] (31 տարեկան) | |||||||||||
Ծննդավայր | São José do Rio Preto, Սան Պաուլու, Բրազիլիա | |||||||||||
Հասակ | 180 սմ | |||||||||||
Քաշ | 65 կգ | |||||||||||
Դիրք | Հարձակվող | |||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||
Ներկա ակումբ | Գրեմիո | |||||||||||
Համար | 7 | |||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||
| ||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||
| ||||||||||||
| ||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Լուանը «Գրեմիո» ակումբի սան է։ Ապրիլի 27-ին «Ատլետիկո Մինեյրոյի» հետ հանդիպման ժամանակ նա կատարել է իր նորամուտը բրազիլական Սերիա A-ում[3]։ Փետրվարի 26-ին Լիբերտադերեսի գավաթի խաղարկության՝ «Ատլետիկո Նասիոնալ» ակումբի դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը թիմի կազմում[4]։ Օգոստոսի 17-ին «Կրիսիումա» ակումբի հետ խաղում նա խփել է իր առաջին գոլը առաջնությունում՝ իրացնելով տուգանայինը[5]։ 2016 թվականին Լուանը օգնել է ակումբին նվաճել Բրազիլիայի գավաթը։
2017 թվականի Լիբերտադորեսի գավաթի խաղարկության՝ Վենեսուելայի «Սամորա»[6][7], Չիլիի «Դեպորտես Իկիկե»[8] և Էկվադորի «Բարսելոնա»[9] և Արգենտինայի «Լինուս»[10] ակումբների դեմ խաղերում խփել է ութ գոլ և դարձել մրցաշարի երկրորդ ռմբարկու Խոսե Սանդից հետո։ 2017 թվականի օգոստոսին Լուանը հրաժարվել է տեղափոխվել Մոսկվայի «Սպարտակ» ակումբ, քանի որ ցանկանում էր նվաճել Լիբերտադորեսի գավաթը «Գրեմիոյի» կազմում։ Արդյունքում «եռագույններ» իրենց պատմության մեջ երրորդ անգամ հաղթել են Լիբերտորեսի գավաթի խաղարկությունում, իսկ Լուանը ճանաչվել է մրցաշարի լավագույն խաղացող[11]։
2014 թվականի Բրազիլիայի երիտասարդական հավաքականի կազմում Լուան Վիեյրան հաղթել է Տուլոնի մրցաշարում։ 2016 թվականին Բրազիլիայի օլիմպիական հավաքականի կազմում հաղթել է Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող Օլիմպիական խաղերին։ Մրցաշարում նա խաղացել է Հարավաֆրիկյան Հանրապետության[12], Իրաքի[13], Դանիայի[14], Կոլումբիայի[15], Հոնդուրասի[16] և Գերմանիայի[17] հավաքականների դեմ։ Դանիացիների, կոլումբիացիների և Հոնդուրասի հավաքականի դեմ խաղերում Լուան երեք գոլ է խփել։
2017 թվականի հունվարի 26-ին Կոլումբիայի հավաքականի դեմ ընկերական խաղում Լուան իր դեբյուտն է կատարել Բրազիլիայի հավաքականի կազմում[18].
# | Ամիս | Վայր | Հակառակորդ | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | 2016 թվականի օգոստոսի 10 | Ֆոնտե Նովա, Սալվադոր, Բրազիլիա | Դանիա | 0:4 | 0:4 | Օլիմպիական խաղեր - 2016 |
2. | 2016 թվականի օգոստոսի 13 | Արենա Կորինտիանս, Սան Պաուլո, Բրազիլիա | Կոլումբիա | 2:0 | 2:0 | Օլիմպիական խաղեր - 2016 |
3. | 2016 թվականի օգոստոսի 17 | Մարականա, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա | Հոնդուրաս | 0:6 | 0:6 | Օլիմպիական խաղեր - 2016 |
Ակումբաին
Միջազգային
Բրազիլիա (մինչև 20)
Բրազիլիա (մինչև 23)
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.