![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/01/Annie_Rogers_plus_Mary_Jackson_by_Lewis_Carroll.jpg/640px-Annie_Rogers_plus_Mary_Jackson_by_Lewis_Carroll.jpg&w=640&q=50)
Լուիս Քերոլն ու լուսանկարչական արվեստը
From Wikipedia, the free encyclopedia
Լուիս Քերոլն ու լուսանկարչական արվեստը, տարբեր երկրների ժամանակակից գրականագետների, արվեստաբանների, վիկտորյական դարաշրջանի պատմաբանների, հոգեբանների և սոցիոլոգների ուսումնասիրության թեմա։ Երկար ժամանակ Քերոլը հիմնականում հայտնի է եղել որպես գրող, բայց ներկայումս դիտվում է որպես իր դարաշրջանի մեծագույն լուսանկարիչներից մեկը։ Քերոլը լուսանկարչությունը երկար ժամանակ համարել է իր ամենակարևոր զբաղմունքը, նրան վերաբերվել որպես կոչման, զվարճանքի և «կենսական միակ հաճույքի», և ինչպես նրա աշխատանքները հետազոտողներն են համարում, լուսանկարչությանն ավելի շատ ժամանակ է հատկացրել, քան գրականությանը կամ էլ մաթեմատիկայի դասավանդմանը[1]։ Կյանքից արված ուրվանկարները դարձել են Քերոլի փոքրիկ պատմվածքների ու բանաստեղծությունների սյուժեն[2]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/01/Annie_Rogers_plus_Mary_Jackson_by_Lewis_Carroll.jpg/640px-Annie_Rogers_plus_Mary_Jackson_by_Lewis_Carroll.jpg)