Խորանիստ երակների թրոմբոզ
From Wikipedia, the free encyclopedia
Խորանիստ երակների թրոմբոզը (ԽԵԹ) թրոմբի ձևավորումն է խորանիստ երակներում, առավելապես`ոտքերում[1]։ Ախտանշանները կարող են ներառել ցավ, այտուցվածություն, կարմրություն կամ տուժած հատվածի տաքացում, բայց որոշ դեպքերում ախտանշանները բացակայում են[1]։ Բարդությունները կարող են ներառել թոքային էմբոլիա, որը առաջանում է թրոմբի պոկվելու և թոքեր հասնելու հետևանքով, և հետթրոմբոտիկ համախտանիշ[1][2]։ Այժմ ԽԵԹ- ն և թոքային էմբոլիան հայտնի են երակային թրոմբոէմբոլիզմ անվամբ[1]։
Խորանիստ երակների թրոմբոզ | |
---|---|
ԽԵԹ աջ ոտքում՝ այտուցվածության և կարմրության հետ | |
Տեսակ | հիվանդություն |
Հիվանդության ախտանշաններ | ցավ, այտուցվածություն, կարմրություն, ախտահարված հատվածի ջերմություն |
Բժշկական մասնագիտություն | արյունաբանություն |
ՀՄԴ-9 | 453.40 |
ՀՄԴ-10 | I80.2 |
Հոմանիշներ | Խորանիստ երակային թրոմբոզ |
Ռիսկի գործոններ | վիրահատություն, վնասվածք, մեծ տարիք, հղիություն և հետծննդաբերական շրջան, գենետիկ խանգարումներ, կոմբինացված հորմոնալ հակաբեղմնավորիչներ |
Ախտորոշում | Ուլտրաձայնային հետազոտություն |
Տարբերակիչ ախտորոշում | Բեյքերի կիստա, ցելյուլիտ, հեմատոմա, երակների վարիկոզ հիվանդություն |
Բուժում | հակամակարդիչներ, էլաստիկ գուլպաներ |
Բարդություններ | ԹԶԹԷ, հետթրոմբոտիկ համախտանիշ |
Deep vein thrombosis Վիքիպահեստում |
Ռիսկի գործոնները ներառում են վերջերս կատարված վիրահատություններ, ավելի մեծ տարիք, քաղցկեղ, երակային թրոմբոէմբոլիզմի պատմություն, վնասվածքներ, քիչ շարժունություն, ճարպակալում, հորմոնային հակաբեղմնավորիչներ, հղիություն և ծննդաբերությանը հաջորդող ժամանակահատված, հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ և որոշակի գենետիկ խանգարումներ[1][2]։ Գենետիկական գործոնները ներառում են հակաթրոմբինի, C սպիտակուցի և S սպիտակուցի, և V գործոնի Լեյդենի մուտացիան[2]։ Հիմքում ընկած մեխանիզմը, որպես կանոն, ներառում է արյան հոսքի դանդաղման, արյան մակարդման խանգարման և անոթի պատի վնասման համադրում[1]։
ԽԵԹ-ի կասկածի դեպքում հիվանդները կարող են գնահատվել Ուելսի սանդղակով[2][3]։ Կարող է կատարվել նաև արյան մեջ Դ- դիմերի որոշում թրոմբոզը բացառելու կամ հետագա հետազոտությունների կարիքը հաստատելու համար[1]։ Ախտորոշումը առավել հաճախ հաստատվում է կասկածելի երակների ուլտրաձայնային հետազոտության միջոցով[1]։
Հակամակարդումը ստանդարտ բուժում է[1]։ Բնորոշ դեղամիջոցները ներառում են ցածր մոլեկուլային քաշի հեպարին, ուղղակի բերանային հակամակարդիչներ կամ վարֆարին[2]։ Վիրահատությունից հետո իրականացվող կանխարգելիչ միջոցառումներիը կարող են ներառել վաղ և հաճախակի զբոսանքներ, ձկնամկանի վարժություններ, ասպիրին, հակամակարդիչներ, կոմպրեսիոն էլաստիկ գուլպաներ կամ ընդհատվող ճնշումային սեղմումներ[4]։ ԽԵԹ- ների հաճախականությունը մեծանում է մանկությունից մինչև ծերություն. չափահաս տարիքում տարեկան 1000 մեծահասակներից մոտ մեկը տառապում է այս հիվանդությամբ[5]։ Մարդկանց մոտ 5% -ը կյանքի որոշակի ժամանակահատվածում տառապում է ԽԵԹ- ով[6]։