Ծխախոտի խճանկարի վիրուս
From Wikipedia, the free encyclopedia
Ծխախոտի խճանկարի վիրուսը (ԾԽՎ) (անգլերեն՝ Tobacco mosaic virus (TMV)) ՌՆԹ վիրուս է, որ վարակում է բույսերը, մասնավորապես ծխախոտի բույսը և մորմազգիների ընտանիքի մյուս անդամներին։ Վարակը բնորոշվում է բույսի տերևների վրա նախշանկարի (բծավորության և գունազրկման) առաջացմամբ, այդտեղից էլ ծագել է հիվանդության անունը։ ԾԽՎ-ն առաջին հայտնաբերված վիրուսն է։ 19-րդ դարի վերջին Դմիտրի Իվանովսկին ուսումնասիրեց ծխախոտի բերքը փչացնող մի վարակային հիվանդություն։ 1930 թ. պարզվեց, որ այդ հիվանդության հարուցիչը վիրուս է։
Սա Բժշկության մասին անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |