From Wikipedia, the free encyclopedia
Կելտական շրջաններ կամ կելտական ազգեր (անգլ.՝ Celtic nations), տարածքներ ժամանակակից Եվրոպայում, որոնք բնակեցված են կելտական մշակույթի և կելտական լեզուների կրողներով։ Այդպիսին են համարվում հետևյալ 6 տարածքները՝ Բրետան (Breizh), Կոռնուոլը (Kernow), Իռլանդիան (Eire), Մեն կղզին (Mannin), Շոտլանդիան (Alba) և Ուելսը (Cymru)[1][2]: Այս տարածքներից յուրաքանչյուրում կելտական լեզուներից մեկը խոսվում կամ խոսվել է անցյալում։ Բացի այդ, Պիրենեյան թերակղզու հյուսիսային մասի տարածքները, ինչպիսին Գալիսիան է, երբեմն համարվում են նաև կելտական՝ տարածաշրջանի եզակի մշակույթի պատճառով, սակայն ժամանակակից ժամանակներում կելտական լեզուներով այնտեղ չեն խոսում[3]։ Մինչև Հռոմեական կայսրության և գերմանական ցեղերի ընդլայնումը, Արևմտյան Եվրոպայի մեծ մասը եղել է Կելտական։
Այս վեց շրջաններից յուրաքանչյուրն ունի կելտական խմբի իր լեզուն, սակայն ներկայումս Կոռնուոլում և Մեն կղզում դրանք այլևս չեն օգտագործվում որպես հաղորդակցության լեզուներ[4][5][6]։ Ստորև բերված աղյուսակը ցույց է տալիս կելտական շրջաններից յուրաքանչյուրի բնակչությունը, ինչպես նաև այն մարդկանց թիվն, ովքեր կարող են խոսել կելտական լեզուներով։ Կելտական շրջաններում ապրող մարդկանց ընդհանուր թիվը կազմում է 18,584,000 մարդ, որոնցից մոտավորապես 2,882,100-ը խոսում են կելտական լեզուներով։
Տարածաշրջան | Կելտերեն անունը | Լեզու | Ազգ | Բնակչություն | Մայրենի լեզու | Մայրենի խոսողների տոկոսը |
---|---|---|---|---|---|---|
Իռլանդիա[7] | Éire | Իռլանդերեն (Gaeilge) |
Իռլանդացիներ (Éireannaigh) |
6,260,000 (Իռլանդիայի Հանրապետություն՝ 4,471,000, Հյուսիսային Իռլանդիա՝ 1,789,000) |
Իռլանդիայի Հանրապետություն՝ 355,000 (մայրենի լեզու) 1,660,000 (երկրորդ լեզու)[8] Հյուսիսային Իռլանդիա 167,000 (լեզուն իմացողներ[9]) |
Իռլանդիայի Հանրապետությունէ 42 %[8] Հյուսիսային Իռլանդիա՜ 10.4 % ([9]) |
Ուելս | Cymru | Վալլիերեն (Cymraeg) |
Ուելսեցիներ (Cymry) |
3,000,000 | 611,000[10] | 21.7 %[10] |
Բրետան | Breizh | Բրետոներեն(Brezhoneg) | Բրետոնացիներ (Breizhiz) |
4,000,000 | 200,000[11] | 3 %[12] |
Մեն կղզի | Mannin Ellan Vannin |
Մեներեն (Gaelg) |
Մեն կղզու բնակիչներ (Manninee) |
84,000 | 1,700[13] | 2.2 %[14] |
Շոտլանդիա | Alba | Գելական շոտլանդերեն (Gàidhlig) |
Շոտլանդացիներ (Albannaich) |
5,000,000 | 92,400[15] | 1.2 %[16] |
Կոռնուոլ | Kernow | Կոռներեն (Kernewek) |
Կոռնուոլցիներ (Kernowyon) |
500,000 | 2,000[17] | 0.1 %[18][19] |
«Հայերեն» | Անգլերեն (English) | Իռլանդերեն (Gaeilge) | Գելական շոտլանդերեն (Gàidhlig) | Մեներեն (Gaelg) | Վալլիերեն (Cymraeg) | Կոռներեն[20] (Kernewek) | Բրետոներեն (Brezhoneg) |
---|---|---|---|---|---|---|---|
Իռլանդիա | Ireland | Éire | Èirinn | Nerin | Iwerddon | Iwerdhon | Iwerzhon |
Շոտլանդիա | Scotland | Albain | Alba | Nalbin | yr Alban | Alban | Alban/Skos |
Մեն կղզի | Mann Isle of Man | Manainn Oileán Mhanann | Manainn Eilean Mhanainn | Mannin Ellan Vannin | Manaw Ynys Manaw | Manow Enys Vanow | Manav Enez Vanav |
Ուելս | Wales | an Bhreatain Bheag | a' Chuimrigh | Bretyn | Cymru | Kembra | Kembre |
Կոռնուոլ | Cornwall | an Chorn | a' Chòrn | y Chorn | Cernyw | Kernow | Kernev |
Բրետան | Brittany | an Bhriotáin | a' Bhreatainn Bheag | y Vritaan | Llydaw | Breten Vian | Breizh |
Մեծ Բրիտանիա | Great Britain | an Bhreatain Mhór | Breatainn Mhòr | Bretyn Vooar | Prydain Fawr | Breten Veur | Breizh Veur |
Կելտական շրջաններ | Celtic nations | náisiúin Cheilteacha | nàiseanan Ceilteach | ashoonyn Celtiagh | gwledydd Celtaidd | broyow Keltek | broioù Keltiek |
Կելտական լեզուներ | Celtic languages | teangacha Ceilteacha | cànain/teangan Cheilteach | çhengaghyn Celtiagh | ieithoedd Celtaidd | yethow Keltek | yezhoù Keltiek |
Կելտական շրջանների միջև կապերը պահպանվում են տարբեր համատեքստերում, ինչպիսիք են քաղաքականությունը, մշակույթը, լեզուն և սպորտը։
Կելտական լիգան քաղաքական կազմակերպություն է, որը պաշտպանում է քաղաքական, լեզվական, մշակութային և սոցիալական իրավունքները, որոնք ազդում են մեկ կամ մի քանի կելտական ժողովուրդների վրա[21]։
Կելտական կոնգրեսը ոչ քաղաքական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1917 թվականին, որը ձգտում է խթանել կելտական մշակույթն ու լեզուները, պահպանել մտավոր կապը և սերտ համագործակցությունը կելտական ժողովուրդների միջև[22]։
Կելտական մշակութային փառատոնները ներառում է՝ Interceltique de Lorient-ը (Բրետան), Pan Celtic Փառատոնը (Իռլանդիա), National Celtic Փառատոնը (Ավստրալիա), Celtic Media փառատոնը (կելտական ժողովուրդների ֆիլմերի ցուցադրություն) և Eisteddfod փառատոնը (Ուելս)[23][24][25][26]։
Երկաթի դարաշրջանում կելտերը մեծ մասամբ ընդլայնվել են դեպի՝ Արևմտյան և Կենտրոնական Եվրոպա։ Մայրցամաքային կելտական լեզուները մահացել են վաղ միջնադարում, և կելտերի մշակութային առանձնահատկությունները, ավանդույթները, որոնք մեծ հաշվով փոխանցվում էին բանավոր, կորել են։ Դրան նպաստել է նաև այն փաստը, որ կաթոլիկ եկեղեցին նույնպես պայքարել է Կելտական հեթանոսության դեմ։ Քանի որ այս տարածքներն այժմ չունեն Կելտական լեզուներ, դրանք ներառված չեն Կելտական շրջաններում։ Այնուամենայնիվ, այս տարածքներից ոմանք ունեն շարժումներ, որոնք պնդում են իրենց Կելտական ինքնությունը։
Պիրենեյան թերակղզին կելտական մշակույթի մեծ ազդեցություն կրած տարածքն է, հատկապես Գալլեցիայի հնագույն շրջանները (գտնվում է մոտավորապես ժամանակակից հյուսիսային Պորտուգալիայում և Լեոնում, Աստուրիայում և Գալիցիայում և Իսպանիայում) և Կանտաբրիա։ Այս շրջանները բնակեցված են եղել ենթադրաբար կելտական ցեղերով՝ գալեկները, աստուրացիները, կանտաբրասները, լուզիտանացիները և կելտերը, որոնցից սերում էին համապատասխանաբար ժամանակակից գալիացիները, աստուրացիները, կանտաբարացիները, ինչպես նաև հավանական է որ պորտուգալացիները։ Իռլանդական «Իռլանդիայի գրավման գիրքը» (իռլանդերեն. Leabhar Gabhála Éireann) լեգենդը պատմում է, որ տասներորդ դարում Գալեսիան այն կետն էր եղել որտեղից Գալեկները նավարկել են Իռլանդիան նվաճելու համար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.