Կեցության անտանելի թեթևությունը
Միլան Կունդերայի երկը / From Wikipedia, the free encyclopedia
Կեցության անտանելի թեթևությունը (չեխ․՝ Nesnesitelná lehkost bytí), Միլան Կունդերայի վեպը, որը գրվել է 1982 թվականին և առաջին անգամ հրատարակվել 1984 թվականին Ֆրանսիայում։ Գործողությունները տեղի են ունենում Պրահայում 1968 թվականին[1]։
Կեցության անտանելի թեթևությունը Nesnesitelná lehkost bytí | |
---|---|
![]() ֆրանսիական առաջին հրատարակության շապիկը | |
Հեղինակ | Միլան Կունդերա |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | փիլիսոփայական գեղարվեստական գրականություն |
Բնօրինակ լեզու | Չեխերեն |
Կերպար(ներ) | Թերեզա, Sabina? և Tomáš? |
Հրատարակումներ կամ թարգմանություններ | 1984 (ֆրանսերեն), 1985 (չեխերեն) |
Հրատարակման տարեթիվ | 1984 |
Վիքիքաղվածք | Կեցության անտանելի թեթևությունը |
Համաձայն Միլան Կունդերայի՝ կեցությունը լեցուն է անտանելի թեթևությամբ, այդ իսկ պատճառով մեզնից յուրաքանչյուրը ապրում է միայն մեկ անգամ` «Einmal ist Keinmal» (գերմաներենից՝ «մենակ անգամ, նույնն է թե երբեք», այսինքն «այն, ինչ տեղի է ունեցել մեկ անգամ, կարող էր երբեք տեղի չունենալ», «մեկ անգամը հաշվի մեջ չէ»)։ Նշանակում է, որ յուրաքանչյուր կյանք իր մեջ կրում է հանելուկային պատահականություն, մեր ոչ մի գործողություն չի կարող լիովին կանխորոշել մեր ապագան։ Ցանկացած ընտրություն բեռնված չի հետևանքներով, այդ իսկ պատճառով կարևոր չէ։ Միևնույն ժամանակ մեր գործողությունները դառնում են անտանելի, եթե մշտապես մտածում ես նրանց հետևանքների մասին, այդ իսկ պատճառով կյանքը կարող է բնութագրվել իբրև «կեցության անտանելի թեթևություն»[2]։
Որոշ քննադատներ այս վեպը համարում են պոստմոդեռնիզմի դրսևորում։
Չեխերենով այս վեպը առաջին անգամ լույս տեսավ 1985 թվականին «68 հրատարակիչներ» հրատարակչատանը (Տորոնտո)։ Երկրորդ անգամ նույն լեզվով այն հրատարակվեց 2006 թվականի հոկտեմբերին Բռնոյում (Չեխիա)՝ Թավշյա հեղափոխությունից 17 տարի անց (մինչ այդ Կունդերան չէր ընդունում այն)[3]։