«Կնքահայրը 2» (անգլ.՝ The Godfather, Part 2), ամերիկյան գեղարվեստական ֆիլմ՝ նկարահանված հայտնի ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի կողմից 1974 թվականին։ Ֆիլմի կարգախոսն է՝ «Եռերգությունը շարունակվում է»։ Հռչակավոր «Կնքահայրը» եռերգության երկրորդ շարունակական մասն է։ Ֆիլմի առաջին պրեմիերան տեղի է ունեցել 1974 թվականի դեկտեմբերի 12-ին, ԱՄՆ-ում։ Նկարահանված է գրող Մարիո Պյուզոյի համանուն վեպի հիման վրա։ Ֆիլմի սյուժեն ներկայացնում է իտալական մաֆիան և նրա դոն՝ Մայքլ Կոռլեոնեյի գործունեությունը։ «Կնքահայրը 2»-ը իր հայտնությամբ չի զիջում առաջին ֆիլմին։ Այն ներկայացվել և արժանացել է բազում կինոմրցանակների, որոնց թվում՝ Օսկարի է ներկայացվել 5 անվանակարգում և արժանացել 5 Օսկար մրցանակի։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կնքահայր (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Երկիր, Ժանր ...
Կնքահայրը 2 անգլ.՝ The Godfather Part II |
---|
|
Երկիր | ԱՄՆ |
---|
Ժանր | դրամա, քրեական ֆիլմ, ֆլեշբեք ֆիլմ և վեպի էկրանավորում |
---|
Թեմա | կազմակերպված հանցագործություն |
---|
Հիմք | Կնքահայրը[1] |
---|
Թվական | դեկտեմբերի 12, 1974[2], հուլիսի 28, 1975[3], սեպտեմբերի 25, 1975[4] և օգոստոսի 27, 1975 |
---|
Լեզու | անգլերեն և սիցիլիերեն |
---|
Ռեժիսոր | Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա |
---|
Պրոդյուսեր | Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա և Ֆրեդ Ռոոս |
---|
Սցենարի հեղինակ | Մարիո Պյուզո և Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա |
---|
Դերակատարներ | Ալ Պաչինո, Ռոբերտ Դյուվալ, Դայան Քիթոն, Ռոբերտ Դե Նիրո, Տալիա Շայր, Մորգանա Քինգ, Ջոն Հոլլանդ Կազալե, Մարիաննա Հիլ, Լի Ստրասբերգ, Մայքլ Վ. Գացցո, Ջ․ Դ․ Սպրադլին, Դոմինիկ Կյանեզե, Ջո Սպինել, Գաստոնե Մոսկին, Լեոպոլդո Տրիեստե, Բրունո Քիրբի, Էյբ Վիգոդա, Ջեյմս Քաան, Ջաննի Ռուսսո, Ռիչարդ Բրայթ, Ֆրենկ Սիվերո, Թրոյ Դոնահյու, Քարմին Քարիդի, Դեննի Այելլո, Օրեստե Բալդինի, Մարիա Կարտա, Հարրի Դին Սթենթոն, Ալ Մարտինո, Կարմեն Արգենզիանո, Էրիկա Յոն, Էցիո Ֆլաջելլո, Ֆեյ Սփեյն, Փիթեր Դոնաթ, Ռոջեր Կորման, Թոմ Դալգրեն, Սոֆյա Կոպպոլա[5], Ռոման Կոպոլա[5], Սյո Կոսուգի[5], Քեթլին Բելլեր[5], Ռիչարդ Մեթսոն[5], Ուիլյամ Բաուերս[5], Ֆրանչեսկա դե Սապիո, Իվոնե Կոլ, Ջուլի Գրեգ[5], Թոմ Ռոսքի, Ամերիգո Տոտ և Ջոն Էփրի |
---|
Օպերատոր | Գորդոն Ուիլիս |
---|
Երաժշտություն | Նինո Ռոտա |
---|
Մոնտաժ | Փիթեր Զիններ, Բարի Մալկին և Ռիչարդ Մարքս |
---|
Պատմվածքի վայր | Նյու Յորք և Հավանա |
---|
Նկարահանման վայր | Նյու Յորք, Ֆլորիդա, Մայամի, Լաս Վեգաս Վելլի և Սիցիլիա |
---|
Կինոընկերություն | Paramount Pictures |
---|
Տևողություն | 202 րոպե և 165 րոպե |
---|
Բյուջե | 13 000 000 $[2] |
---|
Շահույթ | 47 960 085 $[6] և 47 834 595 $[6] |
---|
Նախորդ | Կնքահայրը |
---|
Հաջորդ | Կնքահայրը 3 |
---|
Պաշտոնական կայքէջ |
The Godfather Part II Վիքիպահեստում |
Փակել