From Wikipedia, the free encyclopedia
Համաշխարհային կրոնները և հոգևոր ավանդույթները կարելի է դասակարգել մի քանի մեծ խմբերի, որոնք ոչ մի կերպ չունեն միատեսակ պրակտիկա։ Այս տեսությունը սկսվել է 18-րդ դարում՝ նպատակ ունենալով ճանաչել հասարակության բարեկրթության հարաբերական մակարդակը[1]։
Համաշխարհային մշակույթներում ավանդաբար եղել են կրոնական հավատքների տարբեր խմբավորումներ։ Հնդկական մշակույթում տարբեր կրոնական փիլիսոփայություններ համարվել են միևնույն ճշմարտությանը հասնելու զուտ տեսական տարբերություններ։ Իսլամում ղուրանը նշում է երեք տարբեր կատեգորիաներ՝ մուսուլմաններ, Սուրբ գրքի մարդիկ (ինչպես մուսուլմաններն անվանում են քրիստոնյաներին և հրեաներին) և կռապաշտներ։ Սկզբնականորեն քրիստոնյաները դրսևորում էին երկակիություն աշխարհի կրոնների հանդեպ, այն է՝ քրիստոնեությունն ընդդեմ օտար հերետիկոսության և բարբարոսության։ 18-րդ դարում հերետիկոսություն համարվում էին իսլամը, հուդաիզմը[2] և հեթանոսությունը։ Այս ամենը հանգեցնում է նրան, որ կրոնները դասակարգվում են չորս կատեգորիաների, որի արդյունքում էլ ստեղծվում են այնպիսի գործեր, ինչպիսիք են Ջոն Թոլանդսի Նազարենուսը կամ հրեական հեթանոսությունը և իսլամական քրիստոնեությունը[3], որոնք ներկայացնում են երեք աբրահամական կրոնները՝ որպես տարբեր ազգեր և աղանդներ հենց կրոնի՝«միաստվածության» մեջ։
Դանիել Դեֆոն դրա սկզբնական սահմանումը բնութագրում է հետևյալ կերպ. «Կրոնը երկրպագություն է Աստծուն, բայց այն նաև ուղղված է կուռքերին և կեղծ աստվածներին երկրպագելուն»[4]։ 19-րդ դարի սկզբին՝ մոտավորապես 1780-1810 թվականներին, լեզվական կտրուկ փոփոխություն է տեղի ունենում. կրոն բառի փոխարեն, որը հոգևորականության հոմանիշն է, հեղինակները սկսում են օգտագործել կրոններ բառը՝ ի նկատի ունենալով քրիստոնեությունը և երկրպագության այլ ձևերը։ Այդ պատճառով էլ Հաննա Ադամսի վաղ հանրագիտարանը, օրինակ, փոխում է իր անվանումը՝ Տարբեր Աղանդների Այբբենական համառոտագրից դառնալով Բոլոր Կրոնների և Կրոնական անվանումների բառարան[5][6]։
1838 թվականին կրոնի բաժանումը չորս մեծ խմբերի՝ քրիստոնեություն, հուդաիզմ, իսլամ և հեթանոսություն, զգալիորեն բազմապատկվում է Ջոսիան Քոնդերի՝ «Մարդկության շրջանում այժմ գոյություն ունեցող բոլոր կրոնների վերլուծական և համեմատական տեսանկյուն» աշխատության մեջ։ Քոնդերը չնայած իր աշխատության մեջ դեռ պահպանում էր կրոնի չորս տեսակի բաժանումը, բայց ուսումնասիրելով մանրամսները՝ նա միավորում է շատ պատմական աշխատանքներ, որպեսզի ստեղծի ժամանակակից արևմտյան պատկեր հիշեցնող ինչ-որ բան։ Նա դրուզներին, եզդիներին, մանդեաներին և էլամացիներին ներառում է մոնոթեիստական (միաստվածություն) խմբերի մեջ[7], իսկ վերջնական կատեգորիայի՝ պոլիթեիզմի և պանթեիզմի (բազմաստվածություն և համաստվածություն) խմբերում նա ներառում է զրադաշտականությունը, Հնդկաստանի՝ վեդաների, պուրանների, տանտրիզմի և ռեֆորմատական աղանդները, ինչպես նաև բրահմինական կռապաշտությունը, Չինաստանի և Ճապոնիայի կրոնները՝ բուդդիզմը, ջայնիզմը, սիկհականությունը, լամաիզմը և այլ ուրիշ գիտության հետ կապ չունեցող սնահավատությունները[8][9]։
Համաշխարհային կրոն արտահայտության ժամանակակից իմաստը, որը ոչ քրիստոնյաներին մի մակարդակի վրա էր դնում քրիստոնյաների հետ, ի հայտ է գալիս 1893 Չիկագոյում՝ համաշխարհային կրոնների խորհրդարանում։ Այդ խորհրդարանը խթանում է անհատապես ֆինանսավորվող դասախոսությունների ստեղծվելուն, որոնց նպատակն էր մարդկանց տեղեկացնել կրոնական փորձառությունների բազմազանության մասին։ Այս դասախոսությունները ֆինանսավորվում էին այնպիսի ուսումնասիրողների կողմից, ինչպիսիք էին Վիլյամ Ջեյմսը, Դ. Տ. Սուզուկին, Ալան Ուոթսը, ովքեր մեծ ազդեցություն ունեցան համաշխարհային կրոնների վերաբերյալ հասարակական կոնցեպցիայի վրա[10]։
20-րդ դարի կեսերից հետո համաշխարհային կրոն կատեգորիան լուրջ հարցի է բախվում, հատկապես, երբ զուգահեռներ են անցկացվում խիստ տարբեր մշակույթների միջև` դրանով իսկ ստեղծելով ինքնակամ բաժանում կրոնականի և աշխարհիկի[11]։ Նույնիսկ պատմության պրոֆեսորներն են այսօր նկատում այդ բարդությունները և խորհուրդ չեն տալիս դպրոցներում ուսուցանել համաշխարհային կրոններ[12]։ Մյուսները կրոնների ձևավորումը տեսնում են ազգ-պետություն համատեքստում՝ որպես ավանդույթների ստեղծում։
Համեմատական կրոնագիտության մեջ կրոնական ավանդույթները բաժանվում են գերակա խմբերի՝ ըստ պատմական ծագման և փոխադարձ ազդեցության։ Աբրահամական կրոնները ծագել են Արևմտյան Ասիայում[13][14], Հնդկական կրոնները՝ Հնդկական ենթամայրցամաքում (Հարավային Ասիա), և Արևելյան Ասիայի կրոնները՝ Արևելյան Ասիայում[15][16]։ Մեկ այլ համատարածքային ազդեցիկ խումբ է Աֆրո-Ամերիկյան կրոնը[17], որը ծագել է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայում։
Գլխավոր կրոնը որոշելու եղանակներից մեկը նաև հետևորդների ներկայիս թիվն է։ Բնակչության կրոնական պատկանելիության թիվը հաշվարկվում է մարդահամարի վերաբերյալ հաշվետվություններով և բնակչության շրջանում հարցումների (այն երկրներում, որտեղ կրոնական պատկանելիության մասին տվայլներ չեն հավաքվում մարդահամարի ժամանակ, օրինակ՝ ԱՄՆ կամ Ֆրանսիան) միջոցով, բայց այս դեպքում արդյունքները կարող են բավականին տարբերվել՝ կախված, թե ինչպե՞ս են հարցերը ձևակերպվում, ի՞նչ սահմանումներ գոյություն ունեն գործող կրոնի վերաբերյալ, ինչպես նաև հաշվի է առնվում այդ ուսումնասիրություններն իրականացնող գրասենյակների և կազմակերպությունների հակվածությունը։ Ոչ պաշտոնական և չհաստատված կրոնները հատկապես դժվար է հաշվարկել։
Հետազոտողների միջև չկա հանաձայնություն աշխարհի բնակչության կրոնական պատկերը որոշելու լավագույն եղանակի մասին։ Մի շարք հիմնարար տեսակետներ դեռևս մնում են չլուծված։
Կրոն | Հետևորդնե
րի թիվ րով) |
Մշակութա
յին ավան դույթներ |
Հիմնադր
ված |
Ծանո
թագրու թյուն ներ
|
---|---|---|---|---|
Քրիստոնեություն | 2,420 | Աբրահամական կրոններ | Մերձավոր
Արևելք |
[28][29] |
Իսլամ | 1,800 | Աբրահամական կրոններ | Մերձավոր
Արևելք |
[30][31] |
Հինդուիզմ | 1,150 | Հնդկական
կրոններ |
Հնդկական
ենթամայր ցամաք |
[28] |
Բուդդիզմ | 520 | Հնդկական
կրոններ |
Հնդկական
ենթամայր ցամաք |
[29] |
Տեղական կրոններ | 400 | Կախված է տեղանքից | Ամբողջ աշ
խարհով մեկ |
[32] |
Կրոն | Հետևորդների թիվ (միլիոններով) | Մշակութային
ավանդույթ |
Հիմնադրված | Ծանոթագրություններ |
---|---|---|---|---|
Դաոսականություն | 12–173 | Չինական կրոններ | Չինաստան | [33] |
Սինտոիզմ | 100 | Ճապոնական կրոններ | Ճապոնիա | [34][35] |
Ֆալուն Գոնգ | 80–100 | Չինական կրոններ | Չինաստան, 20րդ դար | [36] |
Սիկհականություն | 30 | Հնդկական կրոններ | Հնդկական ենթամայրցամաք, 15րդ դար | [37] |
Հուդայականություն | 14.5 | Աբրահամական կրոններ | Լևանտ(Մերձավոր Արևելք) | [28][38] |
Կորեական շամանություն | 5–15 | Կորեական կրոններ | Կորեա | [39] |
Կաո դաի | 5–9 | Վիետնամական կրոններ | Վիետնամ, 20րդ դար | [40] |
Բահայի հավատ | 5–7.3 | Աբրահամական կրոններ | Իրան, 19րդ դար | [41][42][nb 1] |
Տենրիկյո | 5 | Ճապոնական կրոններ | Ճապոնիա, 19րդ դար | [43] |
Ջայնիզմ | 4 | Հնդկական կրոններ | Հնդկական ենթամայրցամաք, 7ից 9րդ դար, Քրիստոսից առաջ | [44] |
Չհոնդոգյո | 3–4 | Կորեական կրոններ | Կորեա, 19րդ դար | [45] |
Հոա-Հաո | 1.5–3 | Վիետնամական կրոններ | Վիետնամ, 20րդ դար | [46] |
|
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.