Մարս ծրագիր
From Wikipedia, the free encyclopedia
Մարս ծրագիր, սովետական ավտոմատ միջմոլորակային կայաններով (ԱՄԿ) իրականացվող ծրագիր, ուղղված Մարս մոլորակի և մերձմոլորակային տարածության հետազոտություններին։ Իրականացվել է 1960 թվականից մինչև 1973 թվականները։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարս (այլ կիրառումներ)
Պաշտոնապես հայտարարվել է հետևյալ ԱՄԿ-ների արձակման մասին՝
- Մարս-1, Մ-62 շարքից 1962 թվականին;
- Մարս-2 և Մարս-3 Մ-71 շարքից 1971 թվականին;
- Մարս-4, Մարս-5, Մարս-6 և Մարս-7 Մ-73 շարքից 1973 թվականին։
Մ-60 (1Մ), Մ-62 (2ՄՎ), Մ-69 (3ՄՎ), Մ-71 (4ՄՎ) շարքերի տիեզերական սարքերի անհաջող արձակումների մասին Սովետական Միությունը չէր հայտարարում։ Մարս տեսակի 62Ա և 62Բ սարքերը, որոնք դուրս էին բերվել Երկրի ուղեծիր, ամերիկյան մասնագետների կողմից անվանվել են «Սպուտնիկ 22» և «Սպուտնիկ 24»։
Միջմոլորակային ուղեծիր դուրս եկած 3ՄՎ-4 սարքը ստացավ Զոնդ-2 անվանումը, իսկ Երկրի ուղեծիր դուրս եկած Մարս-3ՄՍ սարքը ստացավ «Կոսմոս-419» նշանակումը։
Առաջին և երկրորդ սերնդի սարքերը նախագծվել են ՀԿԲ-1-ի կողմից, իսկ երրորդ և չորրորդ սերունդները ստեղծվել են Լավոչկինի ԳԱՄ-ի կողմից։
Առաջին և երկրորդ սերնդի սարքերը արձակվում էին 4-աստիճանանի միջին դասի Մոլնիա կրող հրթիռներով, իսկ երրորդ և չորրորդ սերնդի սարքերը՝ ծանր դասի Պրոտոն-Կ հրթիռներով, հավելյալ Դ դասի արագացման հանգույցներով, որպես 4-րդ աստիճան։