![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/hy/thumb/7/71/%25D5%2584%25D5%25A1%25D6%2580%25D5%25BF%25D5%25A1%25D5%25AF%25D5%25A1%25D5%25B6_%25D5%25A1%25D5%25AF%25D5%25B8%25D6%2582%25D5%25B4%25D5%25A2_%2528%25D6%2586%25D5%25AB%25D5%25AC%25D5%25B4%2529.jpeg/640px-%25D5%2584%25D5%25A1%25D6%2580%25D5%25BF%25D5%25A1%25D5%25AF%25D5%25A1%25D5%25B6_%25D5%25A1%25D5%25AF%25D5%25B8%25D6%2582%25D5%25B4%25D5%25A2_%2528%25D6%2586%25D5%25AB%25D5%25AC%25D5%25B4%2529.jpeg&w=640&q=50)
Մարտական ակումբ (ֆիլմ)
From Wikipedia, the free encyclopedia
Մարտական ակումբ (անգլ.՝ Fight Club), ռեժիսոր Դևիդ Ֆինչերի՝ 1999 թվականի կինոֆիլմը Չակ Պալանիկի՝ 3 տարի առաջ հրատարակված համանուն վեպի մոտիվներով։ Գլխավոր դերերը կատարում են Էդվարդ Նորթոնը, Բրեդ Փիթը և Հելենա Բոնեմ Քարթերը։ Նորթոնը մարմնավորում է անանուն պատմողի՝ անդեմ տեղաբնիկի դերը, որը դժգոհ է «սպիտակ օձիքների» հետինդուստրիալ սպառման հասարակությունում իր կյանքից։ Նա օճառ վաճառող Թայլեր Դերդենի հետ, ում դերը կատարել է Բրեդ Փիթը, ստեղծում է «Մարտական ակումբ» ընդհատակյա կազմակերպությունը։
Սկզբնապես ֆիլմը ծայրահեղ ոչ միանշանակ է ընդունվել հանրության և քննադատների կողմից՝ հյուսիսամերիկյան վարձույթում հավաքելով միայն 37 մլն ԱՄՆ դոլար՝ դրա արտադրությունում ներդրված 63 միլիոնի դիմաց։ Պրեմիերայից 10 տարի անց The New York Times հեղինակավոր թերթը տպագրում է Դենիս Լիմայի հոդվածը, որտեղ «Մարտական ակումբ»-ն անվանվում է «ամենայն հավանականությամբ մեր ժամանակների որոշիչ կուլտային ֆիլմը[9]։ Այն գտնվում է IMDb վարկածով լավագույն ֆիլմերի տասնյակում և ներառված է նմանատիպ այլ ռեյտինգներում։ 1990-ական թվականներին ամենամեծ հանրային ռեզոնանս առաջացրած ֆիլմերից է։