չափման միավոր From Wikipedia, the free encyclopedia
Միկրոմետր (նշանակում են՝ մկմ, միջազգային նշանակումը՝ µm, հուն․՝ μικρός «փոքր» և μέτρον «չափ, չափում» բառերից), միավորների միջազգային համակարգում երկարության չափման միավորի մասնիկ։ Այն հավասար է մետրի մեկ միլիոներորդ մասին (10−6 մետր կամ 10−3 միլիմետր)՝ 1 մկմ = 0,001 մմ = 0,0001 սմ = 0,000001 մ։
1879-1967 թվականներին պաշտոնապես օգտագործվում էր միկրոն (մկ, µ) անվանումը, որը հետագայում չեղարկվել է չափի և կշռի գլխավոր կոնֆերանսի XIII որոշմամբ (1967/68)[1][2]։
ՄԻ համակարգում միավորների մասերի ձևավորման համար օգտագործվող միկրո նախածանցը ընդունվել է չափի և կշռի XI գլխավոր կոնֆերանսի ժամանակ 1960 թվականին Մի-ի ընդունման հետ միասին[3]։
Միկրոմետրը հանդիսանում է չափման ստանդարտ միավոր, որն ունի տրված չափի համար թույլատրելի սխալանքի չափ (ըստ պետական ստանդարտի), մեքենաշինության և գրեթ բոլոր այլ արտադրություններում, որտեղ պահանջվում է չափերի բացարձակ ճշտություն։ Միկրոմետրերով չափում են նաև ինֆրակամիր ճառագայթների ալիքի երկարությունը։
Չափման այս միավորն ավելի լավ պատկերացնելու համար կարելի է դիտարկել հետևյալ օրինակները․
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.