Մորիսկներ
From Wikipedia, the free encyclopedia
Մորիսկներ (արաբ․՝ موريسكيون, տառացի թարգմանությամբ փոքրիկ մավրերը, մավրիկները), Ալ-Անդալուսի մուսուլմանները և նրանց հետնորդները Իսպանիայում և Պորտուգալիայում, որոնք պաշտոնապես (որպես օրենք՝ հարկադրաբար) ընդունեցին քրիստոնեություն։ Մորիսկները մարրաների (մկրտված հրեաների) հետ դասվում էին նոր քրիստոնյաների ցածրակարգ դասին (իսպ.՝ cristiano nuevo (es:cristiano nuevo) [kɾistjano nueβ̞o] tornadidos [tornaðiðos], պորտ.՝ cristãos novos). Մորիսկների թվաքանակը, բաժինը, սոցիալական դիրքը, զբաղմունքները և մշակույթը տատանվում էին՝ կախված բնակվելու շրջանից։ Մորիսկներ անվանումը օգտագործվում էր Կաստիլիայում։ Արագոնի թագավորությունում նրանց ուղղակի անվանում էին մավրեր, իսկ Վալենսիայում և Կատալոնիայում՝ սարակինոսներ։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |