From Wikipedia, the free encyclopedia
Յարոսլավ Իվաշկևիչ (լեհ.՝ Jarosław Leon Iwaszkiewicz, փետրվարի 20, 1894[1][2][3][…], Կալնիկ, Իլինեցկոեի շրջան, Վիննիցայի մարզ - մարտի 2, 1980[4][1][2][…], Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[5]), լեհ գրող։ Իվաշկևիչի 20-30-ական թվականների պոեզիային հատուկ են հայեցողությունը, կամերայնությունը, արձակին՝ հեքիաթային երանգավորումը («Զենոբիա Պալմուրա», 1920, վիպակ)։ Նրա «Լուսինը ծագում է» (1925), «Տղամարդկանց դավադրությունը» (1930) վեպերը և հատկապես նորավեպերը, ինչպես և «Կարմիր վահաններ» (1934) պատմավեպը հատկանշական են ռեալիստական աշխարհմ բռնումով։ Ֆաշիզմի դեմ պատերազմի տարիներին ավելի է ամրապնդվում Իվաշկևիչի ռեալիստական արվեստը («Աղյուսի հին գործարանը», 1946, պատմվածքների գիրք)։ Ճանաչված է «Դովք և փառք» վեպը։ Հեղինակ է Շոպենի և Բախի մասին մենագրությունների։ Հայտնի է որպես Շեքսպիրի, Անդերսենի, Գոլդոնիի, Լ. Տոլստոյի, Չեխովի և ուրիշների թարգմանիչ։ ԼԺՀ գրողների միության նախագահ (1945-1949 և 1959 թվականից)։ ԼԺՀ պետական մրցանակի դափնեկիր (1952, 1954, 1963)։ «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» լենինյան միջազգային մրցանակի դափնեկիր (1970)։
Յարոսլավ Իվաշկևիչ լեհ.՝ Jarosław Iwaszkiewicz | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 20, 1894[1][2][3][…] |
Ծննդավայր | Կալնիկ, Իլինեցկոեի շրջան, Վիննիցայի մարզ |
Վախճանվել է | մարտի 2, 1980[4][1][2][…] (86 տարեկան) |
Վախճանի վայր | Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[5] |
Գրական անուն | Eleuter |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, ակնարկագիր, դրամատուրգ, թարգմանիչ, երաժշտագետ, լիբրետիստ, օրագրի հեղինակ, սցենարիստ, դիվանագետ և քաղաքական գործիչ |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Կրթություն | Շևչենկոյի անվան համալսարան |
Ժանրեր | վեպ, պոեզիա և դրամա |
Ուշագրավ աշխատանքներ | Q11802697? և Q9353032? |
Անդամակցություն | Լեհական Պեն ակումբ, Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա, Լեհաստանի գրողների միություն և Związek Zawodowy Literatów Polskich? |
Պարգևներ | |
Ամուսին | Աննա Իվաշկևիչ |
Համատեղ ապրող | Կարոլ Շիմանովսկի |
Զավակներ | Maria Iwaszkiewicz? |
Jarosław Iwaszkiewicz Վիքիպահեստում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.