լեհահայ կոմպոզիտոր From Wikipedia, the free encyclopedia
Յուզեֆ Նիկորովիչ (լեհ.՝ Józef Nikorowicz, ապրիլի 2, 1827[1], Լվով, Ավստրո-Հունգարիա[2] - հունվարի 6, 1890[1], Խիրով, Ավստրո-Հունգարիա), հայկական ծագումով լեհ կոմպոզիտոր և դաշնակահար, Իգնացի Նիկորովիչի հայրը[4]։
Յուզեֆ Նիկորովիչ | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 2, 1827[1] Լվով, Ավստրո-Հունգարիա[2] |
Երկիր | Լեհաստան և Ավստրո-Հունգարիա |
Մահացել է | հունվարի 6, 1890[1] (62 տարեկան) Խիրով, Ավստրո-Հունգարիա |
Գերեզման | Խիրով |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Գործիքներ | դաշնամուր |
Կրթություն | Լվովի Նիկոլա Լիսենկոյի անվան ազգային երաժշտական ակադեմիա |
Անդամակցություն | Կրակովի գիտական ընկերություն[3] |
Józef Nikorowicz Վիքիպահեստում |
Յուզեֆ Նիկորովիչը ծնվել է 1827 թվականի ապրիլի 2-ին Զբոիշչայում (այժմ Լվովի Շևչենկովսկի շրջան), հայկական ընտանիքում։ Երաժշտություն սովորել է տանը, մասնավոր ուսուցչի մոտ։ Հետո ընդունվել է Լվովի կոնսերվատորիա՝ Ռուդոլֆ Շվարցի դասարան։ Կոնսերվատորիան ավարտելուց հետո մեկնել է Վիեննա։ Շարունակել է ուսումը Վիեննայի կոնսերվատորիայում և աշխատել։
Կյանքի վերջին տարիներն անցել են Խիրով քաղաքում, որտեղ ճիզվիտների կոլեգիայում երգեցողություն է դասավանդել։
Յուզեֆ Նիկորովիչը մահացել է Խիրովում 1890 թվականի հունվարի 6-ին։
Գրել է դաշնամուրային ստեղծագործություններ, մազուրկաներ, վալսեր և երգեր։ Նրա որոշ երգեր Մոդեստ Մուսորգսկին օգտագործել է իր ստեղծագործություններում։ Նրա մեղեդիներից մեկի համար լեհ Կորնել Ուեյսկին բանաստեղծություն է գրել։ Երգերից ամենահայտնին «Հրդեհների ծխով» խմբերգն էր, որը Լեհաստանում մեծ ժողովրդականություն է վայելել։ Հետագայում «Հրդեհների ծխով» խմբերգ դարձել է Հունվարյան ապստամբության ոչ պաշտոնական հիմնը, որը Աստծուց տառապող ժողովրդի համար բարեհաճություն և կամք էր խնդրում։
Ամուսնացել է Ապոլոնիա Կոպիստինսկու հետ։ Որդին՝ Իգնացի Նիկորովիչը դրամատուրգ և արձակագիր էր[5]։
1893 թվականի Կրակովի լեհական գրական-գեղարվեստական ընկերությունը, լեհական մշակույթում կատարած ծառայությունների համար, Յուզեֆ Նիկորովիչի և Կորնել Ուեյսկու պատվին մեդալ են թողարկել։
1895 թվականի Լվովում Յուզեֆ Նիկորովիչի փողոց կար[6], որը 1946 թվականին վերանվանվել է[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.