վեպ From Wikipedia, the free encyclopedia
«Շերլի» (անգլ.՝ Shirley), անգլիացի գրող Շառլոթ Բրոնտեի վեպը։ Գրել է 1849 թվականին Կարրեր Բել կեղծանվամբ։ Վեպը գրելիս հեղինակը ներշնչվել է չարտիստական շարժման կենդանի տպավորություններով։ Շառլոթ Բրոնտեն «Շերլի»-ն գրել է իր համար դժվար ժամանակաշրջանում։ Վեպի աշխատանքներն սկսելուց առաջ՝ թոքախտից մահացել են Շառլոթի եղբայր Բրենուելը և երկու քույրերը՝ Էմիլին և Էննը[1]։
Շերլի | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | սոցիալական վեպ |
Ձև | վեպ |
Հեղինակ | Շառլոթ Բրոնտե |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Բնագիր լեզու | բրիտանական անգլերեն |
Գրվել է | 1849 |
Տեսարան | Յորքշիր |
Հրատարակչություն | Smith, Elder & Co. |
Հրատարակվել է | 1849 |
Նախորդ | Ջեյն Էյր |
Հաջորդ | Փոքր քաղաք |
Թվային տարբերակ | standardebooks.org/ebooks/charlotte-bronte/shirley |
Շառլոթն իր վեպում անդրադարձել է դարասկզբի՝ լուդիտների՝ մեքենաներ ոչնչացողների ապստամբությանը։ Նա շատ բան գիտեր այդ տարերային աշխատանքային շարժման մասին, որը բռնկվեց 1811-1816 թվականներին։ Անգլիայի հյուսիսային շրջանները (այդ թվում՝ Յորքշիրի կոմսությունը՝ Շառլոթի հայրենիքը) դարձան ապստամբության օջախները։ Տեխնիկական գյուտերը և մեքենաների ներդրումը գործարանատերերին թույլ տվեցին աշխատանքից ազատել բազմաթիվ ջուլհակների և ուժեղացնել շահագործումը՝ մնացածներին վախեցնելով նոր պաշտոնազրկումներով։ Հուսահատության եզրին գտնվող գործազուրկները իրենց զայրույթը թափում էին սարքավորումների վրա։ Նրանք իրենց անվանում էին լուդիտներ՝ ի պատիվ լեգենդար Լուդի, ով իբր դեռևս 18-րդ դարում առաջինն է կոտրել գործելու մեքենան։
Շառլոթը հասկանում է, որ հեղափոխության ճանապարհը ելք չէ ստեղծված իրավիճակից։ «Մեկ այլ՝ ավելի կատարյալ մահուդե գործարան կբարձրանա դրա ավերակների վրա, և ուրիշ՝ ավելի գործունյա սեփականատեր կզբաղեցնի նրա տեղը», - ասում է Ռոբերտ Մուրը (վեպի հերոսը)։ Վեպի վերջում փոքրիկ գործարանը փոխակերպվում է մեծ, ծաղկուն ձեռնարկության։ Այն շրջապատված է ամբողջ քաղաքով, որտեղ Շերլիի և Կարոլինայի հովանավորությամբ աշխատավորներն ապրում են լավ պայմաններում.
Կարծես թե Ռոբերտ Մուրի կանխատեսումները ամեն դեպքում իրականացան։ Ոչ այդքան վաղ ես այցելել եմ մի հովիտ, որտեղ նախկինում, ասում են՝ եղել են միայն վայրի կանաչ թփուտներ։ Այնտեղ ես տեսա, որ գործարանատերի երազանքները առարկայացել են քարե և աղյուսե շինությունների, սև լայն ճանապարհի, տների ու այգիների տեսքով։ Նույն տեղում տեսա մի մեծ գործարան՝ այնպիսի բարձր խողովակով, որը կարող է մրցել Բաբելոնի աշտարակի հետ»[3]։ |
«Շերլի» վեպն աչքի է ընկնում առաջ քաշած խնդրի համարձակությամբ, որում 19-րդ դարի սկզբի սոցիալ-պատմական իրադարձությունների ֆոնին (Նապոլեոնյան պատերազմներ, Անգլիայի ցամաքային շրջափակում, լուդիտների ի հայտ գալ), պատկերվում է աշխատողների և գործարանատիրոջ պայքարը։ Իրադարձությունները տեղի են ունենում 1812 թվականին, սակայն նկարագրվում են՝ հաշվի առնելով չարտիստական շարժումը։
Բրոնտեն գրում է «աղքատության արդյունքում ծնված ատելության» մասին։ Աշխատողների վրդովմունքն ու բողոքը նա համարում է նրանց կյանքի անտանելի ծանր պայմանների օրինաչափ հետևանք։ Պայքարի հեղափոխական մեթոդների կողմնակից չլինելով՝ Շառլոթ Բրոնտեն հնարավոր է համարում ժողովրդի վիճակը բարելավել բուրժուազիայի «խելամիտ» գործունեությամբ և վեպի վերջում առաջարկում է հասարակության վերափոխման ակնհայտ ուտոպիստական ծրագիր[4]։
«Շերլի»-ն սերունդների, սեռերի և սոցիալական շերտերի կոնֆլիկտի բուռն նկարագրություն է։ Գործարանատեր Ռոբերտ Մուրը պատրաստվում է ամուսնանալ Շերլիի հարուստ ժառանգորդուհու հետ, թեև իր սիրտը պատկանում է անօժիտ Կարոլինային, իսկ ինքը՝ Շերլին, սիրահարված է Ռոբերտի եղբորը՝ աղքատ ուսուցչին։
Ի տարբերություն «Ջեյն Էյր» վեպի, որը գրված է գլխավոր հերոսուհու առաջին դեմքով, «Շերլի»-ն պատմվում է երրորդ դեմքով։ Իր երրորդ «Փոքր քաղաք» վեպում, Շառլոթ Բրոնտեն վերադառնում է իր նախկին՝ գլխավոր հերոսի անունից պատմելու ոճին։
«Շերլի» վեպը էկրանավորվել է միայն մեկ անգամ՝ 1922 թվականին։ Այդ համր կինոն նկարահանվել է ռեժիսոր Բրամբլի կողմից (անգլ.՝ A. V. Bramble): Շերլիի դերում հանդես է եկել դերասանուհի Կարլոտա Բրիսին (անգլ.՝ Carlotta Breese):
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.