ամերիկացի դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia
Շերոն Սթոուն (անգլ.՝ Sharon Stone, մարտի 10, 1958[1][2][3][…], Մեդվիլ, Փենսիլվանիա, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասանուհի և մոդել։
Շերոն Սթոուն Sharon Stone | |
---|---|
Ծնվել է | մարտի 10, 1958[1][2][3][…] (66 տարեկան) |
Ծննդավայր | Մեդվիլ, Փենսիլվանիա, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | բուդդայականություն[5] |
Կրթություն | PennWest Edinboro? |
Երկեր | Հիմնական բնազդ |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, մոդել, ձայնային դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոպրոդյուսեր, գլամուրային մոդել և դերասանուհի |
Ամուսին | Մայքլ Գրինբուրգ (1984–1990) Ֆիլ Բրոնստեյն (1998–2004) |
Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | SAG-AFTRA |
Կայք | IMDb-ում էջ |
Sharon Stone Վիքիպահեստում |
Խաղացել է ընդհանուր թվով 70-ից ավելի ֆիլմերում, Ոսկե Գլոբուս մրցանակի դափնեկիր է։
Առավել հայտնի ֆիլմերից են՝ «Հիշել ամեն ինչ», «Մկրատներ», «Հիմնական բնազդ», «Մասնագետը», Կազինո, «Արագ և մեռած», «Կոտրված ծաղիկներ» և Հիմնական բնազդ 2֊ը։
Շերոն Սթոունը ծնվել և մեծացել է Փենսիլվանիաում, իսկ 1975 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը։ Շուտով նա ընդունվել է քոլեջ սովորելու, այնուհետև դրան զուգահեռ մասնակցել է գեղեցկության մրցույթի և պայմանագիր կնքել Ֆորդա մոդելավորման գործակալության հետ ու նվաճել է Փարիզը և Միլանը[11]։
Ավարտելով մոդելի կարիերան` Սթոունը վերադարձել է Նյու-Յորք։ Ֆիլմարտադրության մեջ իր նորամուտն սկսել է Վուդի Ալլենայի «Աստղային փոշու մասին հիշողությունները» ֆիլմում, որտեղ ունեցել է մի փոքրիկ դեր։ Այնուհետև խաղացել է «Ընդհանուր հետկանչ» ֆիլմում Արնոլդ Շվարցնեգերի հետ, ինչպես նաև խաղացել է Սիլվեստր Ստալոնեի հետ «Մասնագետը» ֆիլմում։ Սթոունը մեծ համբավ է ձեռք բերել «Հիմնական բնազդ» ֆիլմում խաղալով։ Այնուհետև արժանացել է «Ոսկե գլոբուս» և «Օսկար» մրցանակներին։
1984-1987 թվականներին Սթոունը ամուսնացած է եղել հեղինակ և պրոդյուսեր Մայքլ Գրինբուրգի հետ։ 1998-2004 թվականներին ամուսնացած է եղել փոխնախագահ և «San Francisco Chronicle» թերթի գլխավոր խմբագիր Ֆիլ Բրոնշտեյնի հետ։ Նախկին ամուսիններն ունեին որդեգիր, ում անունն էր Րոեն Ջոզեֆ Բրոնշտեյն (07.05.2000): Ապագայում բաժանված Սթոունը ունեցել է ևս երկու տղա` Լերդա Վոննա Սթոունը (07.05.2005) և Քուիննա Քելլի Սթոունը (08.06.2006): Նախքան 2000 թվականին հղիանալը, նա երեխա է կորցրել մի քանի անգամ։
Սթոունը տառապում էր ասթմայով և շաքարախտով։ 2001 թվականի սեպտեմբերի 29-ին նա տարավ գլխուղեղի արյունազեղում։
2013 թվականին «Огонёк» ամսագրրին տված իր հարցազրույցում նա հայտարարել է. «Չնայած նրան, թե ինչ են գրում մեր մասին, մենք սաենտոլոգ չենք։ Ես ինքս բուդիստ եմ։ Սակայն սաենտոլոգները մոտ են մեզ նրանով, որ որ նրանք էլ մեզ պես չեն օգտագործում թմրանյութ և ալկոհոլ։ Բայց նրանք չեն ընդունում ժամանակակից բժշկությունը, իսկ ես ընդունում եմ»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.