Չանակյա
Հին Հնդկաստանի փիլիսոփա, քաղաքական գործիչ, Չանդրագուպտայի ուսուցիչ և գլխավոր խորհրդական / From Wikipedia, the free encyclopedia
Չանակյա (चाणक्य IAST Cāṇakya, մոտ մ. թ. ա. 375, Թաքսիլա - մ. թ. ա. 283, Պատնա, Մաուրյաների պետություն[3][4]), հայտնի է նաև Կաուտիլյա (Kauṭilya), Վիշնու Գուպտա (Vishnu Gupta), Վաթսյայանա անուններով, հնդիկ ուսուցիչ, փիլիսոփա, տնտեսագետ, իրավաբան, արքունի խորհրդական, ռազմական նախարար, աստղագուշակ, Հնդկաստանի պատմության մեջ հայտնի բրահման։ Երբեմն նրան անվանում են Չանդրագուպտայի կանցլեր կամ վարչապետ՝ Բիսմարկին նմանացնելով[5]։ Խորամանկության և նուրբ քաղաքական մտքի շնորհիվ Հնդկաստանի պատմաբանները նրան համեմատել են Մաքիավելիի հետ[6], որի աշխատությունները լույս են տեսել 1800 տարի հետո։
Իրական ծայրահեղական «մաքիավելիզմը», այս բառի լայն իմաստով, իր դասական արտահայտությունն է գտել հնդկական գրականության մեջ Կաուտիլյայի Արտհաշաստրայում, որի համեմատ Մաքիավելին անմեղ արքայազն է[7]։ - Մաքս Վեբեր «Քաղաքականությունը որպես կոչում և մասնագիտություն» թեմայով դասախոսությունից |
Չանակյա चाणक्य IAST Cāṇakya | |
---|---|
Ծննդյան անուն | սանսկրիտ՝ Kauṭilya or Vishnu Gupta, կորն.՝ Kauṭilya և կորն.՝ Vishnu Gupta |
Ծնվել է | մ. թ. ա. 375 |
Ծննդավայր | Հին Հնդկաստան |
Վախճանվել է | մ. թ. ա. 283 |
Վախճանի վայր | Պատալիպուտրա |
Գրական անուն | Կաուտիլյա, Վիշնու Գուպտա, Վաթսյայանա, Դրամիլա |
Մասնագիտություն | Չանդրագուպտայի գլխավոր խորհրդական, ռազմական մինիստր, բրահման, Թաքսիլայի պրոֆեսոր, գրող, փիլիսոփա, տնտեսագետ, իրավաբան, աստղագուշակ |
Լեզու | սանսկրիտ |
Ազգություն | հնդիկ |
Քաղաքացիություն | Հին Հնդկաստան, Մաուրյաների պետություն |
Կրթություն | Թաքսիլա |
Ժանրեր | տրակտատ, պետությունը ղեկավարելու հմտությունների ուղեցույց |
Թեմաներ | տնտեսագիտություն, քաղաքագիտություն, բարոյագիտություն, հասարակագիտություն, միջազգային հարաբերություններ, հատուկ ծառայություններ |
Ուշագրավ աշխատանքներ | Արտհաշաստրա, Նիտիշաստրա, Չանակյա Սուտրա, Չանակյա ռաջանիշաստրա |
Ներշնչել է
| |
Chanakya Վիքիպահեստում |
Չանակյայի ստեղծագործությունները կորած էին համարվում Գուպտա կայսրության մայրամուտին, և չէին գտնվում մինչև 1915 թվականը[8]։ Չանակյայի գրչին է վերագրվում քաղաքականության և բարոյականության մասին «Չանակյա սուտրա» անվամբ հայտնի տրակտատը, ինչպես նաև «Չանակյա ռաջանի շաստրա» տրակտատը։ Նա համարվում է «Արտհաշաստրա» (սանսկրիտերեն նշանակում է «Գիտություն օգուտի մասին») քաղաքական տրակտատի հեղինակը (գրված Կաուտիլյա և Վիշնու Գուպտա անուններով)[9]։ Այս աշխատությունը ձևավորվել է մ․ թ․ ա․ IV դարի ընթացքում և աշխարհում առաջին գիրքն է, որում ձևակերպվել են հատուկ ծառայությունների գործունեության հիմնական սկզբունքները։ Չանակյան տնտեսագիտության և քաղաքագիտության Թաքսիլա հնագույն համալսարանի իսկական պրոֆեսոր էր, և պատահական չէ, որ նրան հաջողվել է ստեղծել Հնդկաստանի ենթամայրցամաքում իր տեսակի մեջ առաջին կայսրությունը՝ Մաուրյաների միասնական պետությունը։ Չանակյան համարվում է տնտեսագիտության և քաղաքագիտության ոլորտների պիոներ։ Նրա հիմնական աշխատությունը դասական քաղաքատնտեսության կարևոր նախորդն է[10][11][12][13]։
Չանակյան գլխավոր գործող անձն է Վիշակհադատտիի «Մուդրառակշասա» («Ռակշասայի թանկարժեք մատանին») հայտնի դրամայում։