From Wikipedia, the free encyclopedia
Պապուս Ալեքսանդրիացին (հունարեն Πάππος ὁ Ἀλεξανδρεύς, 290 թ.- 350 թ.), հանճարեղ հույն մաթեմատիկոսներից վերջիններից մեկն էր, հայտնի իր Սինագոգով կամ հավաքածուով (340 թ.), Պապուսի վեցանկյան թեորեմը՝ պրոյեկցիոն երկրաչափություն։ Նրա կյանքի մասին ոչինչ հայտնի չէ, բացի (իր գրառումներից) որ Հերմոդորուս անվամբ որդի ուներ, և Ալեքսանդրիայում ուսուցիչ էր[5]։
Պապուս Ալեքսանդրիացի Πάππος | |
---|---|
Ծնվել է | մոտ 290[1] Ալեքսանդրիա, Հռոմեական կայսրություն[2] |
Մահացել է | մոտ 350[1] |
Մասնագիտություն | մաթեմատիկոս և աստղագետ |
Տիրապետում է լեզուներին | հին հունարեն[3][4] |
Pappus Վիքիպահեստում |
Պապպոս Ալեքսանդրիացու մեզ հասած աշխատություններում մեկնաբանված և խորացված են (հատկապես մաթեմատիկայի բնագավառում) հին հունական շատ հեղինակների գործեր, որոնց զգալի մասը չի պահպանվել։ «Երկեր» խորագրով հայտնի 8 գրքերից բաղկացած իր հիմնական աշխատությունում (մեզ հասել են վերջին 6 գրքերը) Պապպոս Ալեքսանդրիացին անդրադարձել է թվաբանությանը, երկրաչափությանը, աստղագիտությանը, մեխանիկային։ Այն բարեխղճությունը, որով նա շարադրել է մեզ չհասած շատ աշխատությունների բովանդակությունը, «Երկերը» դարձնում են հելլենիստական շրջանի մաթեմատիկայի ուսումնասիրման վստահելի աղբյուր։ Պապպոս Ալեքսանդրիացու «Լիբիայի գետերը» աշխատությունը կորած է, իսկ «Երկրագրություն» աշխատությունը հայտնի է «Աշխարհացույց»-ից այն բովանդակել է Կլավդիոս Պտղոմեոսի «Աշխարհագրական ձեռնարկ»-ի համառոտ շարադրանքը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.