From Wikipedia, the free encyclopedia
«Պատկերներ ցուցահանդեսից»[1] (ռուս.՝ Картинки с выставки), դաշնամուրային ստեղծագործությունների շարք, որը բաղկացած է տասը պիեսներից։ Ստեղծագործության հեղինակն է ռուս կոմպոզիտոր Մոդեստ Մուսորգսկին։ Կոմպոզիտորը սյուիտների շարքը գրել է 1874 թվականին ռուս նկարիչ, ճարտարապետ, բեմանկարիչ Վիկտոր Հարթմանի հիշատակին։
Ինքնագիրը պահվում է Սանկտ Պետերբուրգի Ռուսաստանի ազգային գրադարանում ՝ հետևյալ ենթավերնագրով «Վիկտոր Հարթմանի հուշերից», ստորագրված ՝ հունիսի 22, 1874 թվական, Պետրոգրադ։
Ճարտարապետ, նկարիչ Վիկտոր Ալեքսանդրի Հարթմանը (1834—1873) XIX դարի արվեստի պատմության մեջ ճանաչվեց, որպես ռուսական ճարտարապետական արվեստի հիմնադիրներից մեկը։ Նա առանձնանում էր իր ինքնությամբ և հարուստ երևակայությամբ։
Ակտիվորեն մասնակցել է «Հզոր խմբակի», նկարիչների արտելի և Պերեդվիժնիկների ընկերության ստեղծագործական կյանքին։ 19-րդ դարի ռուս արվեստաբան, երաժշտական քննադատ, հնագետ Վլադիմիր Ստասովը իր մեծ ներդրումն է ունեցել «Հզոր խմբակի» գեղագիտական և ստեղծագործական սկզբունքների ձևավորման վրա, որի տանն էլ հանդիպել են Մուսորգսկին և Հարթմանը և դարձել մտերիմ ընկերներ։ 1873 թվականին 39 ամյա Հարթմանի հանկարծակի մահը շատ է հուզում Մուսորգսկուն։
1874 թվականի փետրվար-մարտ ամիսներին Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում Ստասովի նախաձեռնությամբ և Պետերբուրգի ճարտարապետների ընկերության համագործակցությամբ անց կացվում է Հարթմանի աշխատանքների ցուցահանդես, որտեղ ներկայացվում է շուրջ 400 աշխատանք, որոնք ստեղծվել էին տասնհինգ տարիների ընթացքում․ նկարներ, ջրաներկեր, ճարտարապետական նախագծեր, թատերական ներկայացումների, թատերական հանդերձների և գեղարվեստական արտադրանքների համար էսքիզներ։
Շրջելով պատկերասրահով` Մուսորգսկին մտածում է դաշնամուրային ստեղծագործություն գրելու վերաբերյալ[2]։ Ընդամենը երեք շաբաթում, հունիսի 2-ից 22-ը կոմպոզիտորը ստեղծագործական մեկ շնչով գրում է այս սյուիտները։
Նկարներ, որոնց թեմաներով ստեղծագործել է Մուսորգսկին․
Նկարներ, որոնք գոյություն ունեն[3]։
Ինչպես Մուսորգսկու ստեղծագործությունների մեծ մասը, այնպես էլ «Պատկերներ ցուցահանդեսից» սյուիտների շարքը, ունի բարդ հրատարակման պատմություն։ Չնայած այն հանգամանքին, որ ստեղծագործությունը գրվել է 1874 թվականի հունիսին, շատ կարճ ժամանակահատվածում, սակայն մինչև 1886 թվականը, այն չի տպագրվել։ Կոմպոզիտորի մահից հետո, հինգ տարի անց, այն տպագրվեց նրա ընկերոջ ՝ կոմպոզիտոր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի կողմից։ Այնուհանդերձ, այս հրատարակությունը, Մուսորգսկու աշխատանքի լիարժեք ճշգրիտ ներկայացումը չէր, այն պարունակում էր մի շարք բացթողումներ և սխալներ։ 1931 թվականին, նշելով կոմպոզիտորի մահվան 50-րդ տարելիցը, ստեղծագործությունը հրատարակվեց Պավել Լամմի կողմից։
1940 թվականին իտալացի կոմպոզիտոր Լուիջի Դալապիկկոլան հրատարակեց Մուսորգսկու այս ստեղծագործությունը՝ լայն մեկնաբանությամբ։
Promenade 1
Սյուիտը գրված է սի բեմոլ մաժորում (B♭)։
Չափը փոփոխվում է 5/4 և 6/4;
Տակտը՝ Allegro giusto, nel modo russico; senza allegrezza, ma poco sostenuto
Թեման ստեղծագործության մեջ մի քանի անգամ կրկնվում է։ Այն հիշեցնում է ռուսական ժողովրդական երգեր, մեղեդին սկսվում է «մեներգով», իսկ հետո շարունակվում «երգչախմբով»։ Ունի պարզ և ուժեղ ռիթմեր։
The Gnome
Գրված է մի բեմոլ մինորում (E♭)։
Չափը՝ 3/4;
Տեմպը՝ փոփոխվող Vivo and Meno mosso, pesante
Հարթմանի չպահպանված էսքիզում պատկերված է եղել տոնածառի խաղալիք՝ շչելկունչիկ (մարդուկ-ջարդուկ) թզուկ՝ ծուռ ոտքերով։ Դինամիկ մեղեդին այնպես վարպետորեն է գրված, որ կարծես անշարժ թզուկը սկսում է կենդանանալ, և ունկնդիրը կարող է հետևել, թե նա ինչպես է տեղից-տեղ շարժվում, իսկ հետո` քարանում։
Գրված է լա բեմոլ մաժորում (A♭)
Չափը ՝ փոփոխական 5/4 և 6/4
Տեմպը՝ Moderato commodo assai e con delicatezza
Անտրակտը հնչում է արդեն այլ օկտավաներում, նոր ներդաշնակությամբ, հանգիստ և մտածված և տանում դեպի անցում հաջորդ նկարին։
The Old Castle
Գրված է սոլ դիեզ մինորում (G♯)։
Չափը՝ 6/8
Տեմպը՝ Andante molto cantabile e con dolore
Կոմպոզիտորը սյուիտը գրել է Հարթմանի ջրաներկ աշխատանքի հիման վրա, որը նկարել էր Իտալիայում ճարտարապետություն ուսանելու ժամանակ։ Նկարը հնագույն մի ամրոց էր, որի ֆոնին պատկերված էր մի տրուբադուր՝ աշուղ, ձեռքին լյուտնյա։
Հնչում է երգեղիկ և մելանխոլիկ երաժշտություն, նվագում է ալտ-սաքսոֆոնը։
Գրված է սի մաժոր տոնայնությունում ( B)։
Չափը՝ փոփոխվող 5/4 և 6/4
Տեմպը՝ Moderato non tanto, pesamente
Բավականին կարճ անցում է հաջորդ նկարին (8 տակտ)։
Tuileries (Children's Quarrel after Games)
Գրված է սի մաժոր տոնայնությունում (B)
Չափը՝ 4/4
Տեմպը՝ Allegretto non troppo, capriccioso
Նկարում պատկերված էր Թյուիլրի արքայական պալատը Ֆրանսիայում` Փարիզի կենտրոնում, որը Լուվրի հետ մի ընդհանուր համալիր է, բազմաթիվ երեխաներով և դայակներով։ Սյուիտում կոմպոզիտորը նկարագրել է պալատի աղմկոտ այգին, որտեղ դայակները փորձում են հանդարտեցնել երեխաներին։ Իջնող և բարձրացող ինտոնացիաները ցույց են տալիս նրանց վեճն ու հաշտեցումը։
Bydło
Գրված է սոլ դիոզ մինորում (G♯)
Չափը՝ 2/4
Տեմպը՝ Sempre moderato, pesante
Նկարում պատկերված էր լեհական սայլակառք, հսկայական անիվներով, որոնք եզներ էին տանում։
Գրված է ռե մինորում (D)
Չափը՝ փոփոխական 5/4, 6/4 և 7/4
Տեմպը՝ Tranquillo
Գրված է ֆա մաժորում (F)
Չափը՝ 2/4
Տեմպը՝ Scherzino (vivo, leggiero)
Սյուիտը գրված է Ջուլիա Գերբերի «Trilby» բալետի համար Հարթմանի արված էսքիզների մոտիվներով։ 17 էսքիզներից պահպանվել են չորսը։
Samuel Goldenberg und Schmuyle
Գրված է սի բեմոլ մինոր տոնայնությունում (B♭)
Չափը՝ 4/4
Տեմպը՝ Andante. Grave energico and Andantino
Նկարում պատկերված են երկու հրեաներ՝ հարուստ և աղքատ։
Գրված է սի բեմոլ մաժորում (B♭)
Չափը՝ փոփոխական 5/4, 6/4 և 7/4
Տեմպը՝ Allegro giusto, nel modo russico; poco sostenuto.
Limoges. The Market (The Great News)
Գրված է մի բեմոլ մաժորում (E♭)
Չափը՝ 4/4
Տեմպը՝ Allegretto vivo, sempre scherzando
Նկարում՝ շուկայում կատաղի վեճի բռնված ֆրանսուհիներ են։
Լիմոժը քաղաք և համայնք է Ֆրանսիայում, որտեղ կոմպոզիտորը նկարագրում է շուկայի եռուզեռը։
Catacombs (Roman Tomb)
Գրված է սի մինորում (B)։
Չափը՝ 3/4, 6/4
Տեմպը՝ Largo (Sepulcrum) Andante non troppo con lamento (Con mortuis)
Այս նկարում Հարթմանը իրեն է ներկայացնում, զննելով Փարիզի գետնադամբարանը՝ լապտերի լույսով։
The Hut on Hen's Legs (Baba Yaga)
Գրված է դո մինոր տոնայնությունում (C)
Չափը՝ 2/4
Տեմպը՝ Allegro con brio, feroce and Andante mosso
Այս նկարը Հարթմանը պատկերել է ժամացույցի վրա ՝ հավի ոտքերով թռչող խրճիթի տեսքով։ Մուսորգսկին ավելացրել է ցախավելի վրա թռչող կախարդի։
The Bogatyr Gates (In the Capital in Kiev)
Գրված է մի բեմոլ մաժորում (E♭)
Չափը՝ 4/4
Տեմպը՝ Maestoso
Նկարը Հարթմանի Կիև քաղաքի դարպասների նախագծումն էր՝ հին ռուսական, բարձր ոճով, որը սլավոնական սաղավարտի տեսք ուներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.