Պոլոնիում
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Պոլոնիում (լատին․՝ Polonium), տարրերի պարբերական համակարգի 6-րդ պարբերության 6-րդ խմբի ռադիոակտիվ քիմիական տարր, որի նշանն է Po և ատոմային թիվը՝ 84: P տարր է, ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 5s25p65d106s26p4։ К, L, M և N թաղանթները լրացված են։ Պատկանում է հալոգենների խմբին։ Պոլոնիումը սպիտակ-արծաթափայլ մետաղ է[3]։
Արագ փաստեր Ատոմի հատկություններ, Անվանում, սիմվոլ, կարգաթիվ ...
| |||||
---|---|---|---|---|---|
Ատոմի հատկություններ | |||||
Անվանում, սիմվոլ, կարգաթիվ | Պոլոնիում / Polonium (Po), Po, 84 | ||||
Ատոմային զանգված (մոլային զանգված) | 208,9824[1] զ. ա. մ. (գ/մոլ) | ||||
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա | [Xe] 4f14 5d10 6s2 6p4 | ||||
Ատոմի շառավիղ | 176 պմ | ||||
Քիմիական հատկություններ | |||||
Կովալենտ շառավիղ | 146 պմ | ||||
Իոնի շառավիղ | (+6e) 67 պմ | ||||
Էլեկտրաբացասականություն | 2,3 (Պոլինգի սանդղակ) | ||||
Էլեկտրոդային պոտենցիալ | Po ← Po3+ 0,56 В Po ← Po2+ 0,65 В | ||||
Օքսիդացման աստիճաններ | –2, +2, +4, +6 | ||||
Իոնացման էներգիա (առաջին էլեկտրոն) | 813,1 (8,43) կՋ/մոլ (էՎ) | ||||
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ | |||||
Հալման ջերմաստիճան | 527 K (254 °C, 489 °F) | ||||
Եռման ջերմաստիճան | 1235 K (962 °C, 1764 °F) | ||||
Մոլյար ջերմունակություն | 26,4[2] Ջ/(Կ·մոլ) | ||||
Մոլային ծավալ | 22,7 սմ³/մոլ | ||||
Պարզ նյութի բյուրեղային ցանց | |||||
Բյուրեղացանցի կառուցվածք | խորանարդ | ||||
Բյուրեղացանցի տվյալներ | 3,350 | ||||
CAS համար | CAS գրանցման համար? |
Փակել
84 | Պոլոնիում |
(209) | |
4f145d106s26p4 |
Տարրը 1898 թվականին հայտնաբերել են Մարի Կյուրին և Պիեռ Կյուրին։ Այն հազվադեպ հանդիպող և շատ ռադիոակտիվ տարր է, որը չունի լրացված շերտերով իզոտոպներ։ Պոլոնիումը քիմիապես նման է բիսմութին և տելուրին ու հանդիպվում է ուրանի հանքաքարերում[4]։
Պարբերական աղյուսակում իր դիրքի պատճառով պոլոնիումը երբեմն դասվում է որպես մետաղանման տարր, բայց նրա հատկությունները փաստում են, որ այն միանշանակ մետաղ է։