Սթիվեն Քոլբեր
From Wikipedia, the free encyclopedia
Սթիվեն Թայրոն Քոլբեր (անգլ.՝ Stephen Tyrone Colbert, /koʊlˈbɛɹ/[6][7], մայիսի 13, 1964(1964-05-13)[1][2][3][…], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[4]), ամերիկացի կատակերգու, հեռուստահաղորդավար, դերասան և գրող։ Առավել հայտնի է որպես Comedy Central հեռուստաալիքով հեռարձակված «The Colbert Report» ծրագրի (2005-2014) և CBS հեռուսատաալիքով հեռարձակվող «The Late Show with Stephen Colbert» թոք-շոուի հաղորդավար (սկսած 2015 թվականի սեպտեմբերից)[8]։
Ծննդյան թիվ՝ | մայիսի 13, 1964(1964-05-13)[1][2][3][…] (60 տարեկան) |
---|---|
Ծննդավայր՝ | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | դերասան, կատակերգու, սցենարիստ, հեռուստահաղորդավար և հեռուստատեսային պրոդյուսեր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0170306 |
Քոլբերը հինգ անգամ արժանացել է Պրայմ թայմ «Էմմի» մրցանակի, երկու անգամ՝ «Գրեմմի»-ի և երկու անգամ՝ «Պիբոդի»-ի։ 2006 և 2012 թվականներին «Թայմ» ամսագրի վարկածով Քոլբերը ճանաչվել է 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը[9][10]։ 2007 թվականին նրա «I Am America (And So Can You!)» գիրքը «The New York Times»-ի վարկածով ճանաչվել է համար 1 բեսթսելլեր։