Սպիտակ շնաձուկ
From Wikipedia, the free encyclopedia
Սպիտակ շնաձուկ[1] կամ մեծ սպիտակ շնաձուկ[2], կռճիկային ձկների սպիտակ շնաձկների ցեղի ծովատառեխային շնաձկների ընտանիքի միակ ներկայացուցիչ։ Հայտնի է նաև որպես շնաձուկ-մարդակեր[1] կամ կարխարոդոն[1] (լատին․՝ Carcharodon carcharias)։ ԶԼՄ-ներում հայտնի է նաև սպիտակ մեծ շնաձուկ անվամբ (բառացի թարգմանություն անգլերենից)։ Հանդիպում է Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների ցամաքամերձ հատվածներում և բաց ջրերում։
Սպիտակ շնաձուկ | ||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||||||
|
||||||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||||||
Carcharodon carcharias | ||||||||||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||||||||||
|
||||||||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||||||||
Արեալ | ||||||||||||||||||||
|
Սպիտակ շնաձուկը աշխարհի ամենամեծ գիշատիչ ձկներից է։ Միջին երկարությունը մինչև 4.6 մետր է[3]։ Հանդիպել են նաև մինչև 6 մ երկարություն և 2200 կգ քաշ ունեցող շնաձկներ[4]։ Էգերը սեռահասուն են դառնում 12-14, իսկ արուները՝ 9-10 տարեկանում։ Կյանքի տևողությունը երկար ժամանակ համարվում էր 30 տարի[5], սակայն նոր հետազոտությունների համաձայն՝ սպիտակ շնաձկները ապրում են մոտ 70 տարի[6], որի պատճառով համարվում են ամենաերկարակյաց կռճիկային ձկները[7]։
Սպիտակ շնաձկան հիմնական սնունդը ծովային կաթնասուններն են, ինչպես նաև ձկների և ծովային թռչունների բազմաթիվ տեսակներ։ Այն մարդու համար շնաձկների ամենավտանգավոր տեսակն է, որին վերագրվում է մարդկանց վրա հարձակումների դեպքերի մեծամասնությունը[8][9][10]։
Բնության պահպանության միջազգային միությունը (անգլ.՝ IUCN) սպիտակ շնաձուկը դասում է խոցելի տեսակների շարքին[11], միառժամանակ այն ներառված է Վաշինգտոնի կոնվենցիայի երկրորդ հավելվածում՝ տեսակի միջազգային առևտուրը հնարավոր է միայն թույլտվությամբ[12]։
Փիթեր Բենչիլի բեսթսելերում և դրա հիման վրա նկարահանված Սթիվեն Սփիլբերգի «Ծնոտներ»[13] բլոկբասթերում սպիտակ շնաձուկը ներկայացվում է որպես կատաղի մարդակեր, սակայն իրականում մարդիկ այս տեսակի համար նախընտրելի որս չեն[14]։