From Wikipedia, the free encyclopedia
Քրիստոնեական խաչ (անգլ.՝ The Christian cross), Հիսուսի խաչելության փաստը վավերացնող գործիք, քրիստոնեուական ամենահայտնի խորհրդանշան[1]։ Այն կապված է կիրառական արվեստում պատկերվող խաչելության հետ (խաչ, որն իր մեջ ներառում է մարմին, սովորաբար Հիսուսի մարմնի եռաչափ պատկեր) և խաչերի խորհրդանիշների ավելի ընդհանուր ընտանիքի հետ։ Խաչ (cross) տերմինը ժամանակակից անգլերենում, ինչպես շատ այլ արևմտյան լեզուներում, ինքնին կտրված է քրիստոնեությանը հատուկ ավանդական մտածողությունից[Ն 1]։ Խաչի աստվածաբանական ընկալումն ու գեղագիտական գնահատումը սկիզբ է առել Պողոս առաքյալի մեկնություններից։ Հետագայում խաչի պողոսյան աստվածաբանությունը հիմք է դարձել եկեղեցու հայրերի դիտարկումների համար։
Մասն է | խաչելություն |
---|
Հիսուս Քրիստոսը | ||
---|---|---|
Ծնունդը · Մկրտությունը · Հարությունը · Զատիկ · Հիսուսը քրիստոնեությունում | ||
Հիմնադրումը | ||
Առաքյալները · Եկեղեցի · Հավատո հանգանակ · Ավետարան · Դրախտ | ||
Աստվածաշունչ | ||
Հին կտակարան · Նոր Կտակարան · Գրքերը · Կանոն · Ապոկրիֆ | ||
Աստվածաբանություն | ||
Ապոլոգետ · Մկրտություն · Աստված · Սուրբ Որդի · Սուրբ Հոգի · Աստվածաբանության պատմություն · Փրկություն · Սուրբ Երրորդություն | ||
Պատմություն և Ավանդույթները | ||
Ժամանակագրություն ·Քրիստոնեության պատմություն · Մարիամ Աստվածածին · Սուրբ Թադեոս · Սուրբ Բարդուղիմեոս · Գրիգոր Լուսավորիչ · Վաղ քրիստոնեություն · Տրդատ Գ · Տիեզերական ժողովներ · Վարդանանք · Ավարայրի ճակատամարտ · Միաբնակություն · Խաչակրաց արշավանքներ | ||
Ուղղություններ և աղանդներ | ||
Հայ Առաքելական Եկեղեցի · Կաթոլիկություն · Ուղղափառություն · Բողոքականություն · Հին արևելյան եկեղեցիներ · Թոնդրակյաններ · Պավլիկյաններ · Եհովայի վկաներ · Խաչակրաց արշավանքներ · Միաբնակներ | ||
Ընդհանուր թեմաներ | ||
Մշակույթ · Մատաղ · Տաղեր · Պատարագ · Շարականներ · Այլ կրոնները · Աղոթք · Քարոզ · Կաթողիկոս Պորտալ Քրիստոնեություն |
Խաչի հիմնական ձևերն են` լատինական խաչը՝ անհավասար թևերով (✝) և հունական խաչը (✚) հավասար թևերով ի թիվս բազմաթիվ տարբերակների, որոնք մասամբ դավանաբանական նշանակություն ունեն, ինչպիսիք են տաու խաչը (ͳ), հովվապետական՝ կրկնաձող խաչը (☨), պապական՝ եռաթև խաչը (), խաչակիրների զորավոր խաչերը (), ինչպես նաև բազմաթիվ հերալդիկ տարբերակներ, ինչպիսիք են խաչի վրա խաչերը (), տամպլիերների թաթանման խաչը (), խարսխանման խաչը (), ծաղկած խաչը () և այլն։
Մի քանի դարերի ընթացքում Քրիստոսի խորհրդանիշը T-աձև՝ Տաու խաչն է եղել, այլ ոչ թե լատինական խաչը։ Էլվորտը կարծում էր, որ դա առաջացել է հեթանոսական դրուիդներից, ովքեր տաու խաչեր են պատրաստել կաղնու ծառերի երկու մեծ ճյուղերից, որոնք ամրացվում էին ձողի վերևում՝ նմանեցնելով մարդու ձեռքերի. դա Տաուն էր, կամ աստվածը[2]։
Չեստերի եպիսկոպոս Ջոն Փիրսոնը (մոտ 1660) Առաքյալական հանգանակի իր մեկնաբանության մեջ գրել է, որ հունական stauros բառն ի սկզբանե նշանակում է «ուղիղ կանգնած ցից, գունատ, կամ Պալիսադոր», բայց «երբ ժամանակակից խաչին ավելացրել են այլ լայնակի կամ դուրս ցցված մասեր, այն շարունակել է պահպանել իր սկզբնական անունը», և նա հայտարարել է․ «Խաչի ձևը, որի վրա տառապեց մեր Փրկիչը, ոչ թե պարզ , այլ բարդ պատկեր էր, հռոմեացիների սովորության համաձայն, որոնց տիրակալի ձեռքով էլ նա դատապարտվել է մահվան։ Դա իրենից ներկայացնում էր ոչ միայն գետնին ամրացված փայտի ուղիղ կտոր, այլ նաև ուղղահայաց գերան, որն ամրացված էր գագաթի ուղղությամբ դեպի վեր»[3]։
2-րդ դարի քրիստոնեական սրբերի պատկերագրության մեջ առկա են խաչի պահպանված մի քանի օրինակներ։ Պնդում կա, որ քրիստոնյաները դժկամությամբ էին օգտագործում այն, քանի որ այն պատկերում է հանրայնորեն մահապատժի ենթարկելու միտումնավոր ցավոտ և սարսափելի մեթոդ[1]։ Խաչի նման խորհրդանիշը` ստավոգրամը, օգտագործվել է հունարեն «խաչ» բառը կրճատելու համար` Նոր Կտակարանի այնպիսի վաղ ձեռագրերում, ինչպիսիք են P66, P45 և P75, գրեթե սուրբ անունի (Nomina sacra) նմանությամբ[4]։ Խաչը՝ որպես քրիստոնեական սրբապատկերային խորհրդանիշ, լայնորեն կիրառություն է ստացել 4-րդ դարից[5]։
Այնուամենայնիվ, խաչի խորհրդանիշը 2-րդ դարում արդեն կապված է եղել քրիստոնյաների հետ, ինչպես նշված է այդ դարի վերջին կամ սկզբին[Ն 2]։ Մարկ Մինուկիոս Ֆելիքսի կողմից գրված Օկտավիուս[7] աշխատության մեջ բերված հակաքրիստոնեական փաստարկների IX և XXIX գլուխներում, ինչպես նաև ըստ այն փաստի, որ 3-րդ դարի սկզբին խաչն այնքան սերտորեն կապված է եղել Քրիստոսի հետ, որ Կղեմես Ալեքսանդրացին, որը մահացել է 211-216 թվականների միջակայքում, առանց մտավախություն ունենալու, որ երկիմաստ կընկալվի, կարող էր խաչի մասին օգտագործել «Տիրոջ նշան» (τὸ κυριακὸν σημεῖον) արտահայտությունը, երբ կրկնում էր այն գաղափարը, որն առկա էր դեռ Բառնաբասի ապոկրիֆ նամակում, որտեղ 318 թիվը (ըստ հաշվարկման հունական համակարգի՝ ΤΙΗ) Ծննդոց 14։14-ում[8] մեկնաբանվում է որպես խաչի նախանշան («նախապատկեր» ըստ աստվածաբանական տիպաբանության) (T տառը կախաղանափայտե հենակն է, որը համապատասխանում է 300 թվին) և Հիսուս (ΙΗ-ը Հիսուսի՝ ΙΗΣΟΥΣ անվան առաջին երկու տառերը, համապատասխանում են18 թվին)[9]։
Նրա ժամանակակից Տերտուղիանոսը մերժել է այն մեղադրանքը, որ քրիստոնյաները «կախաղանի երկրպագուներ» են (crucis Religiosi )[Ն 3]: Իր «Դե Կորոնա» գրքում, որը գրվել է 204 թվականին, Տերտուղիանոսը պատմում է, որ քրիստոնյաներն ունեցել են իրենց ճակատին խաչի նշան դնելու սովորություն[Ն 4]: 2-րդ դարում սիրիացի քրիստոնյաները քրիստոնեական խաչ էին կախում իրենց տան արևելյան պատին և աղոթում էին խաչի ուղղությամբ, ինչը խորհրդանշում էր, որ «իրենց հոգիները Աստծո առաջ են, խոսում են նրա հետ և կիսում իրենց հոգևորը Տիրոջ հետ»[12]։ Խաչելությունը, խաչը, որի վրա Քրիստոսի պատկերն է, չի օգտագործվել մինչև մ. թ. 6-րդ դարը[13]։
Հիսուսի մահապատժի պահպանման ամենահին նկարագրությունը, կարծես, 2-րդ կամ 3-րդ դարի սկզբին հասպիս թանկարժեք քարի վրայի ռելիեֆն է, որը նախատեսված էր թալիսման օգտագործելու համար, որն այժմ գտնվում է Լոնդոնի Բրիտանական թանգարանում։ Դրանում պատկերված է մերկ մորուքավոր տղամարդ, որի ձեռքերի դաստակները կարճ ժապավեններով կապված են T-աձև շեղագերան խաչին։ Դիմերեսի հունարենով մակագրությունը պարունակում է քավության զոհ դարձած խաչված Քրիստոսի կանչը։ Դարձերեսին հունարեն ավելի հին գրություն կա, որը այլ ձեռքի գործ է և համատեղում է մոգական կանոնները քրիստոնեական տերմինների հետ[14]։ 2007 թվականի Ցուցահանդեսի կատալոգում ասվում է. «Այդքան վաղ շրջանում թանկարժեք քարի վրա խաչելության հայտնվելը թույլ է տալիս ենթադրել, որ այդ առարկայի պատկերները (այժմ կորած) կարող էին լայնորեն տարածված լինել նույնիսկ երկրորդ դարի վերջին կամ երրորդ դարի սկզբին, ամենայն հավանականությամբ՝ քրիստոնեական ավանդական համատեքստում[15][16][17]»:
Հրեական հանրագիտարանում ասվում է[18]․
Քրիստոնեության մեջ ասվում է, որ Ուղղափառ և Արևելյան հնագույն ուղղափառ եկեղեցիների ծխականները միշտ պիտի կրեն խաչով վզնոց, որոնք սովորաբար տրվում են հավատացյալներին մկրտության ժամանակ[19][20]։ Շատ քրիստոնյաներ, ներառյալ նրանք, ովքեր հետևում են Արևելքի եկեղեցու (Պարսից եկեղեցու) ավանդույթին, շարունակում են քրիստոնեական խաչ կախել իրենց տների արևելյան պատին[Ն 5][Ն 6][Ն 7]: Խաչերը կամ խաչելությունները հաճախ քրիստոնեական տան խորանի բաղկացուցիչ մասն են[24]։
Կաթոլիկները, Ուղղափառ կաթոլիկները, Արևելյան ուղղափառները, քրիստոնեության հիմնական ճյուղերի անդամներն այլ կողմնակիցների հետ, ինչպիսիք են լյութերականությունը և անգլիկանությունն ու մյուսները հաճախ են խաչակնքվում։ Սա արդեն սովորական քրիստոնեական պրակտիկա է եղել Տերտուղիանոսի ժամանակաշրջանից[Ն 8]:
Հայ Առաքելական եկեղեցում խիստ տարածված է խաչապաշտությունը՝ խաչի պաշտամունքը։ Խաչապաշտության վառ օրինակ է խաչքարերի հոգևոր նշանակությունը հայ իրականությոան մեջ։ Հայոց մեջ խաչարվեստը ձևավորվել և վերջնական կատարելության է հասել 10-13-րդ դարերում։ Հայ եկեղեցին ունի խաչին նվիրված չորս տոներ՝ Խաչվերաց, Գյուտ Խաչ (Խաչգյուտ), Երևման Խաչ (Խաչի Երևման տոն), Վարագա Ս. Խաչի տոն։ Մաշտոց Ա Եղիվարդեցի կաթողիկոսը կանոնակարգել է խաչի օրհնությունն ու օծությունը Հայ Եկեղեցում։ Հայոց մեջ տարածված է Ս. Խաչ անունով սրբատեղիներ, մատուռներ, վանքեր և եկեղեցիներ[25]։
Խաչվերացը կարևոր քրիստոնեական տոն է։ Ուղղափառ կաթոլիկ եկեղեցու տասներկու Մեծ տոներից մեկը Սեպտեմբերի 14-ին Խաչվերացն է, որը Սուրբ Հարության տաճարում բազիլիկի օծման հիշատակին է նվիրված, ուր ըստ հաղորդումների, 326 թվականին հայտնաբերել է Հիսուսի բուն խաչը՝ Կոստանդիանոս Ա Մեծի մոր՝ Հելենա Կոստանդիանոսի կողմից։ Կաթոլիկ եկեղեցին տոնը նշում է նույն օրը և նույն անունով (In Exaltatione Sanctae Crucis), չնայած անգլերենով այն կոչվում էր Խաչի հաղթության տոն։ Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից է: Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին խաչվերաց տոնը նշում է սեպտեմբերի 11 - 17 ընկած կիրակի օրը[26]։
Հռոմեական կաթոլիկ, արևելյան ուղղափառ և անգլիկանական եպիսկոպոսները փաստաթուղթ ստորագրելիս խաչ են դնում [+] իրենց անունների առջև։ Դաշույն խորհրդանշող խաչը - dagger symbol (†) տեղադրվում է մահացած անձի անունից հետո (հաճախ մահվան ամսաթվով), երբեմն ընդունվում է որպես քրիստոնեական խաչ[27]։
Շատ քրիստոնեական ավանդույթներում, ինչպիսիք են մեթոդիստական եկեղեցիներում, զոհասեղանի խաչը դրված է կամ կախված է զոհասեղանի վերևում և հանդիսանում է զոհասեղանի կենտրոնական տարրը[28]։ Շատ Բապտիստական եկեղեցիներում մկրտարանի վրա մեծ խաչ է կախված[29]։
Չնայած նրան, որ քրիստոնյաները խաչը համարում էին կախաղան, որի վրա Հիսուսը մահացել է[Ն 9], այնուամենայնիվ արդեն 2-րդ դարում սկսել են այն օգտագործել որպես քրիստոնեական խորհրդանիշ[Ն 10]: Քրիստոնեական դարաշրջանի առաջին երեք դարերի ընթացքում խաչը «երկրորդական նշանակության խորհրդանիշ» է եղել ի տարբերություն այն իմաստի, որը նրան հետագայում է վերագրվել[32], բայց երկրորդ դարում այն սերտորեն կապվել է քրիստոնյաների հետ՝ այն կետից, երբ քրիստոնյաներին ծաղրվում էին որպես «կախաղանի երկրպագուներ» (crucis Religiosi ), որին հակադարձել է Տերտուղիանոսը[Ն 11]]] և քրիստոնյաների համար արդեն ավանդույթ էր, որ իրենց ճակատներին բազմիցս խաչի նշան էին անում[Ն 12]: Բարեփոխման ժամանակ Մարտին Լյութերը լյութերական եկեղեցում պահպանել է խաչն ու խաչելությունը[Ն 13], որը մինչ օրս մնում է Լյութերականության նվիրվածության և երկրպագության կարևոր հատկություն[34][35]։
Միայն խաչն է մեր աստվածաբանությունը»[36]։ - Crux sola est nostra theologia. Մարտին Լյութեր |
Մյուս կողմից, սրբապատկերային ապստամբությունը 16-րդ դարի կալվինիստների շրջանում սրբազան պատկերների մերժման ալիք էր[Ն 14]:
Որոշ տեղերում (օրինակ՝ Անգլիայում) բանակռիվներ են եղել երկրպագության մեջ խաչ օգտագործելու դեմ։ Օրինակ, 16-րդ դարում Անգլիկան եկեղեցին և Կալվինականությունը աստվածաբանների փոքր մասը՝ Նիկոլաս Ռիդլին[38], Ջեյմս Քալֆիլը[39] և Թեոդոր Բեզան[40] մերժել են սովորույթները, որոնք նրանք անվանում էին խաչապաշտություն։ Սա համարելով կռապաշտության մի ձև, 16-րդ դարի Անգլիայում ընդդիմացել են մկրտության մեջ խաչի նշանի օգտագործման և նույնիսկ խաչը հասարակայնորեն օգտագործելու վերաբերյալ[41]։ Ավելի ակտիվ արձագանքներ են եղել Հռոմի պապի «պապական մասունք» համարվող կրոնական իրերի նկատմամբ։ Ինչպես օրինակ, 1641 թվականի սեպտեմբերին, երբ Ռոբերտ Հարլեյը Ուիգմորում իջեցրեց և ոչնչացրեց խաչը[42]։
19-րդ դարում խաչի հեթանոսական ծագումը նշող գրողներից են եղել Հենրի Դանա Ուորդը[43], Մուրանթ Բրոքը[44] և Ջոն Դենհամ Փարսոնսը[45]։ Դեյվիդ Ուիլյամսը, որը գրել էր հրեշների միջնադարյան պատկերների մասին, ասում է․ «մարմնից անջատված ֆալոսը ևս խաչի տեսք ունի, որը քրիստոնեության համար փրկության խորհրդանիշ դառնալուց առաջ հեթանոսական պտղաբերության խորհրդանիշն է եղել»[46]։ «Աստվածներ, հերոսներ և թագավորներ․ Ճակատամարտը առասպելական Բրիտանիայի համար» (անգլ.՝ Gods, Heroes & Kings: The Battle for Mythic Britain) ուսումնասիրության մեջ ասվում է. «Մինչև մեր թվարկության չորրորդ դարը խաչը լայն ճանաչում չուներ՝ ի նշան քրիստոնեության, այն խորհրդանշում էր հանցագործի կախաղանը[47]։ Անգլիկան և բարեփոխված այլ եկեղեցիներում նման արձագանքը կարճ է տևել, և այդ քրիստոնեական ավանդույթներում խաչը ամենուր դարձել է խորհրդանիշ[48]։
Եհովայի վկաները խաչի խորհրդանիշը չեն օգտագործում իրենց երկրպագության մեջ, այն նրանց կարծիքով կռապաշտություն է[49]։ Նրանք հավատում են, որ Հիսուսը մահացել է ոչ թե երկու ճառագայթով խաչի, այլ ուղղաձիգ խոշտանգման ցցի վրա, պնդելով, որ հունական stauros տերմինը նշանակում է մեկ ուղղաձիգ ձող[50]։ Չնայած «Դիտարան» հասարակության՝ «Աստվածաշնչի ուսանողների շարժման» հետ կապված առաջին հրատարակություններում ասվում էր, որ Քրիստոսը մահապատժի է ենթարկվել խաչի վրա, «Դիտարան» հասարակության հրատարակություններում այն այլևս չի հայտնվել այն բանից հետո, երբ Եհովայի վկաներ անունն ընդունվել է 1931 թվականին[51], իսկ խաչի օգտագործումից պաշտոնապես հրաժարվել են 1936 թվականին[52]։
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի եկեղեցին սովորեցնում է, որ Հիսուսը մահացել է խաչի վրա։ Սակայն նրանց մարգարեն՝ Հինքլի Գորդոնը հայտարարել է, որ «մեզ համար խաչը մահացող Քրիստոսի խորհրդանիշն է, մինչդեռ մեր ուղերձը կենդանի Քրիստոսի հռչակումն է»։ Հարցին, թե որն է իր կրոնի խորհրդանիշը, Հինքլին պատասխանել է. «Մեր ժողովրդի կյանքը պետք է դառնա մեր հավատքի միակ իմաստալից արտահայտությունը և ըստ էության, մեր երկրպագության խորհրդանիշը»[53][54]։ Մարգարե Հովարդ Ուիլյամ Հանթերը կոչ է արել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերին «նայեք Տիրոջ տաճարին՝ որպես ձեր անդամության մեծ խորհրդանիշ»[55]։ LDS տաճարների պատկերները և Մորոնի հրեշտակը, որը գտնվում է շատ տաճարների արձաններում, սովորաբար օգտագործվում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամների հավատը նշելու համար[56]։ 2020 թվականի ապրիլին Նախագահ Նելսոն Ռասել Մարիոնի օրոք, եկեղեցին պաշտոնապես ընդունել է մի պատկեր, որը ոգեշնչված էր Թորվալդսենի Քրիստոս արձանից, նրա վրա փակցված է եկեղեցու անունը՝ որպես հավատքի պաշտոնական խորհրդանիշ[57]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.