Օփենհայմեր (ֆիլմ)
ֆիլմ / From Wikipedia, the free encyclopedia
«Օփենհայմեր» (անգլ.՝ Oppenheimer), 2023 թվականին նկարահանված կենսագրական թրիլլեր ֆիլմ է[12][13], որի ռեժիսորը և սցենարի հեղինակը Քրիսթոֆեր Նոլանն է[14]։ Գլխավոր դերում է դերասան Քիլլիան Մըրֆին՝ Ջ. Ռոբերտ Օփենհայմերի դերում․ ամերիկացի անվանի ֆիզիկոս, ով հայտնի է որպես «ատոմային ռումբի հայր» Երկրորդ համաշխարհային պատերազմի «Մանհեթեն» նախագծում մշակած առաջին միջուկային զենքի շնորհիվ։ Ֆիլմը հիմնված է Քաի Բըրդի և Մարտին Ջ. Շերուինի 2005 թվականին գրած «Ամերիկյան Պրոմեթևս» կենսագրության հիման վրա, և հիմնականում պատմում է Օփենհայմերի կարիերայի մասին՝ պատկերելով նրա ուսումնասիրությունները, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում «Մանհեթեն» նախագծի ղեկավարությունն ու 1954 թվականին գաղտնալսումների պատճառով նրա վերջնական կործանումը։ Ֆիլմում նկարահանվել են նաև Էմիլի Բլանթը Օփենհայմերի կնոջ՝ Քիթիի դերում, Մեթ Դեյմոնը՝ Մանհեթենի նախագծի ղեկավար Լեսլի Գրովզի դերում, Ռոբերտ Դաունի կրտսերը՝ Միացյալ Նահանգների ատոմային էներգիայի հանձնաժողովի անդամ Լյուիս Շտրաուսի դերում և Ֆլորենս Փյուն՝ Օփենհայմերի կոմունիստ սիրեկան Ժան Թաթլոքի դերում։ Երկրորդական դերերում են Ջոշ Հարթնեթը, Քեյսի Աֆլեքը, Ռամի Մալեքը և Քենեթ Բրանան։
Այս հոդվածը առաջարկվել է անվանափոխել
Վիքիպեդիայի մեկ կամ մի քանի մասնակիցներ առաջարկել են այս հոդվածը անվանափոխել։ Ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջադրվող պատճառներին, ինչպես նաև ձեր տեսակետը հայտնելու համար, այցելեք Անվանափոխման առաջադրված հոդվածներ։
Ուշադրություն նախքան վերոհիշյալ քննարկման էջում համաձայնության գալը, պետք չէ հեռացնել այս կաղապարը։
Հիշեցում. եթե դուք եք տեղադրել այս կաղապարը, ապա մի մոռացեք անվանափոխման առաջադրված հոդվածանվանումն ավելացնել Անվանափոխման առաջադրված հոդվածներ քննարկման էջում, մեկ կամ երկու տողով նշելով անվանափոխման առաջադրելու ձեր պատճառաբանությունը։
Ֆիլմի մասին հայտարարվեց 2021 թվականի սեպտեմբերին՝ այն բանից հետո, երբ Universal Pictures-ը հաղթեց Նոլանի սցենարի համար մրցակցային պայքարում, որը հետևեց ռեժիսորի երկարամյա ներկայացուցիչ Warner Bros. Pictures-ի հետ Նոլանի ունեցած կոնֆլիկտին։ Մըրֆին առաջինը միացավ դերասանական կազմին, ով պայմանագիր կնքեց այդ իրադարձությանը հաջորդող ամսին, իսկ մնացած դերասանական կազմը ֆիլմարտադրությանը միացավ 2021 թվականի նոյեմբերից մինչև 2022 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում։ Նախաարտադրությունը սկսվեց 2022 թվականի հունվարին, իսկ նկարահանումները տեղի ունեցան 2022 թվականի փետրվարից մինչև մայիս։ Օփենհայմերը նկարահանվել է IMAX 65 մմ և 65 մմ-անոց լայնաֆորմատ տեսախցիկների համակցությամբ, ներառյալ նաև պատմության մեջ առաջին անգամ նկարահանված IMAX-ի սև-սպիտակ ֆիլմային լուսանկարչությամբ։ Ինչպես իր նախորդ ֆիլմերում, Նոլանը լայնորեն օգտագործել է գործնական, իրական էֆեկտները՝ համակարգչային տեխնոլոգիաներն օգտագործելով միայն այդ էֆեկտների բարելավման համար։ Ֆիլմի մոնտաժը կատարել է Ջենիֆեր Լամը, իսկ պարտիտուրը կազմել է Լյուդվիգ Գորանսոնը։ 2002 թվականին Նոլանի նկարահանած «Անքնություն» ֆիլմից հետո Օփենհայմերը ռեժիսորի առաջին ֆիլմն էր, որն ԱՄՆ-ում ստացավ R վարկանիշ։
Օփենհայմերի պրեմիերան տեղի է ունեցել 2023 թվականի հուլիսի 11-ին Փարիզի Le Grand Rex-ում, իսկ Միացյալ Նահանգներում և Միացյալ Թագավորությունում մեծ էկրաններին է բարձրացել 2023 թվականի հուլիսի 21-ին Universal Pictures-ի կողմից։ Այն արժանացավ քննադատների գնահատականին իր սցենարի, պարտիտուրի, տեսողական պատկերների և դերասանական կազմի համար։ Warner Bros.-ի արտադրության Barbie ֆիլմի հետ Օփենհայմերի միաժամանակյա թողարկումը հանգեցրեց «Բարբենհայմեր» մշակութային ֆենոմենի առաջացմանը, որը խրախուսեց հանդիսատեսին երկու ֆիլմերն էլ դիտել որպես մրցակցայիններ։ Ֆիլմը հավաքեց ավելի քան 955 միլիոն դոլար ամբողջ աշխարհում՝ դառնալով 2023 թվականի երրորդ ամենաբարձր եկամուտ ունեցող ֆիլմը, Երկրորդ համաշխարհային պատերազմին առնչվող ֆիլմերից ամենաշատ եկամուտ ունեցողը, ամենաշատ եկամուտ ունեցող կենսագրական ֆիլմը և երկրորդ ամենաբարձր եկամուտ ունեցող R վարկանիշով ֆիլմը։ Օփենհայմերը արժանացել է բազմաթիվ մրցանակների և պարգևների, այդ թվում՝ հինգ «Ոսկե գլոբուս» մրցանակի և հայտնվել է 2023 թվականի լավագույն ֆիլմերի տասնյակում՝ Ստուգատեսների ազգային խորհրդի և Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտի կողմից։