Ֆերդինանդ II (Արագոնի թագավոր)
From Wikipedia, the free encyclopedia
Ֆերդինանդ II Արագոնացի, (իսպ.՝ Fernando de Aragón "el Católico", կատ.՝ Ferran d'Aragó "el Catòlic", մարտի 10, 1452[1][2][3][…], Palacio de los Sada, Սոս դել Ռեյ Կատոլիկո, Արագոնի թագավորություն[1] - հունվարի 23, 1516[1][3], Casa de Santa María, Մադրիգալեխո, Կաստիլիա և Լեոն[4]), 1479 թվականից՝ Արագոնի, 1468 թվականից՝ Սիկիլիայի, 1479-1504 թվականներինին՝ Կաստիլիայի թագավոր։
Ֆերդինանդ II | |
---|---|
Ծնվել է՝ | մարտի 10, 1452[1][2][3][…] |
Ծննդավայր | Palacio de los Sada, Սոս դել Ռեյ Կատոլիկո, Արագոնի թագավորություն[1] |
Մահացել է՝ | հունվարի 23, 1516[1][3] (63 տարեկան) |
Վախճանի վայր | Casa de Santa María, Մադրիգալեխո, Կաստիլիա և Լեոն[4] |
Գրանադայի թագավորական մատուռ[5] և Sepulcher of Isabella I of Castile and Ferdinand II of Aragon | |
Երկիր | Արագոնյան թագ |
Տոհմ | Տրաստամարա |
կառավարիչ | |
Հայր | John II of Aragon?[6] |
Մայր | Juana Enríquez?[6] |
Երեխաներ | Ժուաննա (Կաստիլիայի թագուհի)[6], Իզաբելլա Արագոնացի (Պորտուգալիայի թագուհի)[6], Հովհաննես (Աստուրիասի արքայազն), Մարիա Արագոնեցի (պորտուգալիայի թագուհի)[6], Եկատերինա Արագոնացի[6], Alonso de Aragón?, John of Aragon, Prince of Girona?, Alonso de Estrada? և Miguel Fernandez Of Grenade? |
Հավատք | կաթոլիկություն |
Պարգևներ | |
Ստորագրություն |
Դինաստիական ունիայով միավորել է Արագոնն ու Կաստիլիան, ինչը, փաստորեն, սկզբնավորել է միասնական իսպանակն պետության ստեղծումը։ 1492 թվականին արաբներից վերանվաճել է Գրանադան, 1493 թվականին ֆրանսիական թագավորի հետ պայմանագրով Իսպանիային է միացել Ռուսիլյոնը և Սերդանը, 1512 թվականի նվաճել է Վերին Նավառան, 1504 թվականին գրավել Նեապոլի թագավորությունր։ Ձգտել է հաստատել բացարձակ միապետություն։ Վարել է կաթոլիկամետ քաղաքականություն։ 1480 թվականին Ֆերդինանդ II և Իզաբելը Կաստիլիայում հիմնել են ինկվիզիցիայի դատարան, 1492 թվականին հրապարակել են հրեաներին վտարելու հրաման, բռնի քրիստոնեացրել են մավրերին։
Ֆերդինանդ II-ի կառավարման ժամանակաշրջանում հայտնաբերվել է Ամերիկան, և սկզբնավորվել է իսպանական գաղութային նվաճողական քաղաքականությունը։