Անգլիայի միապետների ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Սա Անգլիայի թագավորության թագավորների և թագուհիների ցանկն է, որը սկսվում է Ալֆրեդ Մեծից, ով սկզբում Ուեսեքսի թագավորն էր, որից սկիզբ առավ ժամանակակից Անգլիան։ Ալֆրեդը իրեն հռչակեց անգլոսաքսերի թագավոր 886 թվականին, սակայն նա բոլոր անգլիացիների առաջին թագավորը չէր, նրանով սկսվեց ամբողջ Անգլիայի թագավորական ընտանիքը` Ուեսեքսի տոհմը[1]։
Կան փաստեր տարբեր թագավորների վերաբերյալ, որոնք կառավարել են բավական անգլոսաքսոնյան թագավորություններ և հավակնում են Անգլիայի առաջին թագավորի տիտղոսին։ Օրինակ` Մերսիայի թագավոր Օֆֆան և Ուեսեքսի թագավոր Էգբերտը ժամանակ առ ժամանակ բնորոշվում են Անգլիայի թագավոր հայտնի գրողների կողմից, սակայն պատմաբանների մեծամասնությունը համարում են նրան միավորված Անգլիայի ստեղծման հիմնական գործիչներ և ոչ Անգլիայի թագավորներ։ Պատմաբան Սիմոն Կեյնեսը օրինակ գտնում է, որ Օֆֆան ձգտում էր միայն հզորության և չէր մտածում Անգլիայի միավորման մասին[2]։ Սա վերաբերվում է 8-րդ դարի այն ժամանակաշրջանին, երբ Օֆֆան առավելության հասավ հարավային Անգլիայի շատ թագավորությունների նկատմամբ, սակայն չպահպանեց այն[3]։
829 թվականին Ուեսեքսի թագավոր Էգբերտը նվաճեց Մերսիան, սակայն շուտով կորցրեց վերահսկողությունը։ Միայն 9-րդ դարի վերջում Ուեսեքսը դարձավ ամենահզոր անգլոսաքսոնյան թագավորությունը։ Դա Ալֆրեդ Մեծի ժամանակ էր, երբ վերջինս հպատակեցրեց արևմտյան Մերսիան և օգտագործեց անգլոսաքսերի արքա տիտղոսը, սակայն երբեք չէր կառավարել արևելյան և հյուսիսային Անգլիայում, որը այդ ժամանակ հայտնի էր որպես Դանլոու և ավելի վաղ նվաճվել էր դաների կողմից։ Նրա որդի Էդուարդ Ավագը նվաճեց արևելյան Դանլոուն, սակայն Էդուարդի որդի Էթելսթանը դարձավ առաջին թագավորը ով կառավարեց ամբողջ Անգլիայում, երբ նա նվաճեց Նորտումբրիան 927 թվականին և շատ պատմաբաններ նրան համարում են Անգլիայի առաջին թագավոր[3]։ «Անգլիայի թագավոր» կամ Rex Anglorum տիտղոսը լատիներեն առաջին անգամ օգտագործվել է Էթելսթանին բնորոշելու համար նրա ժամանակագիրների կողմից։
Ուելսի իշխանությունը կցվեց Անգլիայի թագավորությանը 1284 թվականին Ռուդլենյան Ստատուտով և 1301 թվականին Էդուարդ I թագավորը իր ավագ որդուն` ապագա Էդուարդ II-ին շնորհեց Ուելսի արքայազն տիտղոսը։ Դրանից հետո, բացառությամբ Էդուարդ III-ի, անգլիայի միապետերի ավագ որդիները ծնվում էին այս տիտղոսով։
1603 թվականին Եղիսաբեթ I-ի առանց ժառանգ մահից հետո շոտլանդիայի Հակոբ VI-ը, ով դարձավ Անգիայի թագավոր որպես Հակոբ I, միավորեց Անգլիան և Շոտլանդիան։ Ըստ թագավորական մատյանների, Հակոբը իրեն հռչակեց Մեծ Բրիտանիայի թագավոր, սակայն նման թագավորություն չձևավորվեց մինչև 1707 թվականը, երբ Անգլիան և Շոտլանդիան միավորման ակտով դարձան Մեծ Բրիտանիայի թագավորություն, մեկ բրիտանական խորհրդարանով։