Համֆրի Դևի (անգլ.՝ Humphry Davy, դեկտեմբերի 17, 1778(1778-12-17)[1][2][3][…], Պենզանս, Քորնուոլ, Կոռնուոլ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[1][4][5][…] - մայիսի 29, 1829(1829-05-29)[5][2][3][…], Ժնև, Շվեյցարիա[1][4]), անգլիացի քիմիկոս և ֆիզիկոս։ 1801 թվականից Լոնդոնի թագավորական ընկերության անդամ, 1820—1826 թթ.՝ պրեզիդենտ (նախագահ), Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան պատվավոր անդամ (1826 թ.)։
Արագ փաստեր Հեմֆրի Դևիանգլ.՝ Humphrey Davy, Ծնվել է ...
Հեմֆրի Դևի անգլ.՝ Humphrey Davy |
---|
|
Ծնվել է | դեկտեմբերի 17, 1778(1778-12-17)[1][2][3][…] Պենզանս, Քորնուոլ, Կոռնուոլ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[1][4][5][…] |
---|
Մահացել է | մայիսի 29, 1829(1829-05-29)[5][2][3][…] (50 տարեկան) Ժնև, Շվեյցարիա[1][4] |
---|
Գերեզման | Թագավորների գերեզմանատուն[6] |
---|
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և Մեծ Բրիտանիայի թագավորություն |
---|
Մասնագիտություն | քիմիկոս, գյուտարար, ֆիզիկոս, երկրաբան, լուսանկարիչ, բանաստեղծ և գրող |
---|
Հաստատություն(ներ) | Լոնդոնի թագավորական ընկերություն |
---|
Գործունեության ոլորտ | քիմիա, ֆիզիկա և երկրաբանություն |
---|
Պաշտոն(ներ) | Թագավորական միության նախագահ |
---|
Անդամակցություն | Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Լոնդոնի կենդանաբանական ասոցիացիա, Գիտության ընկերների վարշավյան ընկերություն, Լոնդոնի թագավորական ընկերություն, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Ֆրանսիայի ինստիտուտ, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա և Ֆրանսիական գիտությունների ակադեմիա |
---|
Ալմա մատեր | Truro Cathedral School? |
---|
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[2][7] |
---|
Հայտնի աշակերտներ | Մայքլ Ֆարադեյ |
---|
Ազդվել է | Benjamin Thompson? |
---|
Պարգևներ | |
---|
Ամուսին(ներ) | Ջեյն Դևի[10] |
---|
Հայր | Robert Davy?[11] |
---|
Մայր | Grace Millett?[11] |
---|
Ստորագրություն
|
Humphry Davy Վիքիպահեստում |
Փակել
Դևիին աշակերտել է Մ․ Ֆարադեյը։ 1799 թ. հայտնաբերել է ազոտի ենթօքսիդի հարբեցնող հատկությունը։ 1800 թ. առաջարկել է քիմիական խնամակցության էլեկտրաքիմիական տեսությունը։ 1807 թ. մինչ այդ անբաժանելի համարվող կծու ալկալիներից էլեկտրուիզով անջատել է մետաղական նատրիումը և կալիումը։ Էլեկտրոլիտիկ ճանապարհով ստացել է (1808 թ.) կալցիումի, բարիումի, ստրոնցիումի և մագնեզիումի ամալգամները։ Դևը առաջարկել է թթուների ջրածնական տեսությունը, հերքելով Ա․ Լավուազիեի տեսակետը, ըստ որի թթուն պետք է անպայման թթվածին պարունակի։ Բացահայտել է հաղորդիչի էլեկտրադիմադրության կախվածությունը նրա երկարությունից, լայնական կտրվածքից և ջերմաստիճանից։ Զբաղվել է նաև ագրոքիմիայի հարցերով, նշել անօրգանական աղերի անհրաժեշտությունը բույսերի սնուցման համար։