Ջոն Հերշել լրիվ անուն ազգանունը՝ Ջոն Ուիլյամ Ֆրեդերիկ Հերշել (անգլ.՝ John Frederick William Herschel; մարտի 7, 1792(1792-03-07)[1][2][3][…], Սլաու, Բերկշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4] - մայիսի 11, 1871(1871-05-11)[1][2][3][…], Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]), անգլիացի քիմիկոս, մաթեմատիկոս, աստղագետ, ֆիզիկոս և փորձարարական լուսանկարիչ, հռետոր, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1813)[11]։
Արագ փաստեր Ջոն Հերշել անգլ.՝ John Frederick William Herschel, Ծնվել է ...
Ջոն Հերշել
անգլ.՝ John Frederick William Herschel |
---|
|
Ծնվել է | մարտի 7, 1792(1792-03-07)[1][2][3][…] |
---|
Ծննդավայր | Սլաու, Բերկշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4] |
---|
Մահացել է | մայիսի 11, 1871(1871-05-11)[1][2][3][…] (79 տարեկան) |
---|
Մահվան վայր | Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
---|
Գերեզման | Վեստմինստերյան աբբայություն |
---|
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
---|
Կրթություն | Իթըն քոլեջ և Սուրբ Ջոնի քոլեջ |
---|
Ազդվել է | Ուիլյամ Հերշել |
---|
Երկեր | expedition?, Չափումներ[5] և Միգամածությունների և ամպերի կուտակումների ընդհանուր կատալոգ |
---|
Մասնագիտություն | աստղագետ, լուսանկարիչ, մաթեմատիկոս, քիմիկոս, ֆիզիկոս և գրող |
---|
Աշխատավայր | Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա |
---|
Ամուսին | Lady Margaret Brodie Stewart?[6] |
---|
Ծնողներ | հայր՝ Ուիլյամ Հերշել[6], մայր՝ Մերի Բոլդուին[6] |
---|
Զբաղեցրած պաշտոններ | դրամատան վարպետ, Բրիտանական գիտական ասոցիացիայի նախագահ և Մարիշալ քոլեջի ռեկտոր: Աբերդին |
---|
Պարգևներ և մրցանակներ | |
---|
Անդամություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Լեոպոլդինա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Բրիտանական թագավորական աստղագիտական ընկերություն, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[9], Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[4] |
---|
Երեխաներ | Ջոն Հերշել, Ալեքսանդր Ստյուարտ Հերշել[6], Քերոլայն Էմիլիա Մերի Հերշել[10], Իզաբելլա Հերշել[10], Սըր Ուիլյամ Հերշել (2-րդ բարոնետ)[10][6], Մարգարեթ Լուիզա Մարշալ[10], Մարիա Սոֆի Հերշել[10][6], Ամելիա Հերշել[10], Ջուլիա Մերի Հերշել[10], Մաթիլդա Ռոուզ Հերշել[10], Francisca Herschel?[10] և Կոնստանս Էնն Հերշել[10][6] |
---|
John Herschel Վիքիպահեստում |
Փակել
Ուիլյամ Հերշելի որդին։
Աստղագիտության մեջ ներմուծել է Հուլյան ժամանակը, 1847 թվականին առաջարկել է Սատուրնի արբանյակների ներկա անվանումները։ Մեծ ավանդ ունի լուսանկարչության գիտության մեջ, հետազոտել է դալթոնիզմը, ուլտրամանուշակագույն ճառագայթների քիմիական էներգիան։
Առաջինն է մշակել երկու լինզաների միջոցով օբյեկտիվների ստեղծման տեսական հիմքերը։ Ակտինոգրաֆի միջոցով հետազոտել է արևի լույսը։
1833 թվականին Լոնդոնի թագավորական ընկերությունը նրան պարգևատրել է իր բարձրագույն պարգևներից մեկով՝ Թագավորական շքանշանով[12]։
1834 թվականին Ջոն Հերշելը կատարել է Արեգակնային համակարգության ամենամոտ մոլորակային ու աստղային համակարգի՝ Կենտավրոսի ալֆայի առաջին միկրոմետրական դիտարկումները[13]