Ալեքսանդր Հովակիմի Գրիգորյան (հոկտեմբերի 8, 1927(1927-10-08)[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հոկտեմբերի 31, 2008(2008-10-31), Երևան, Հայաստան[2], Երևան), հայ նկարիչ։ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1970)։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Գրիգորյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Ալեքսանդր Գրիգորյան, Ծնվել է ...
Փակել
Նկարչուհի Արփենիկ Ղափանցյանի ամուսինն է։
Ալեքսանդր Գրիգորյանի աշխատանքները գտնվում են Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա), Արևելյան ժողովուրդների պատկերասրահում (Մոսկվա), Հայաստանի ազգային պատկերասրահում, Հովհաննես Թումանյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի թանգարաններում, Լիտվայի, Դոնեցկի (Ուկրաինա), Ղազախստանի, պատկերասրահներում, Մոսկվայի, Պետերբուրգի, Լոս-Անջելեսի, Բեյրութի, Փարիզի, Մադրիդի, Տորոնտոյի, Լոնդոնի, Նյու-Յորքի, Սան Պաուլոյի և այլ մասնավոր հավաքածուներում։
- 1961 թվականին Հովհաննես Թումանյանի «Սուտլիկ որսկանը» գրքի նկարազարդումների համար ԽՍՀՄ ԺՏՆՑ-ի բրոնզե մեդալ
- Կոմսոմոլի Կենտկոմի կողմից կազմակերպված «Հայաստանի երիտասարդները» ցուցահանդեսի պատվոգիր
- Ավետիք Իսահակյանի «Լեգենդներ և հեքիաթներ» գրքի նկարազարդման համար Մոսկվայում արժանացել է բրոնզե մեդալի
- 1967 թվականին Հայաստանի ՀԿԽՄՄ պատվոգիր
- 1970 թվականին ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ
- 1977 թվականին Գրաֆիկայի հանրապետական ցուցահանդեսում ստացել է երրորդ մրցանակ (Արփենիկ Ղափանցյան, Մինաս Ավետիսյան, Հենրիկ Իգիթյան) դիմանկարների համար
- Վիսբադենի պատվավոր մեդալ քաղաքապետի կողմից (Գերմանիա)
Անհատական ցուցահանդեսներ
- 1968 թվականին Հայաստանի նկարիչների տուն, Երևան, Էջմիածին Դիլիջան
- 1977 թվականին Արվեստի աշխատողների կենտրոնական տուն, Մոսկվա
- Բաքու (նկարիչ Հ. Մամյանի հետ համատեղ)
- 1980 թվականին «Ալփայն» պատկերասրահ և Անգլիա, ԽՍՀՄ բարեկամության տուն, Լոնդոն
- 1984 թվականին Քասել՝ նկարիչ Հակոբ Հակոբյանի հետ համատեղ
- 1985 թվականին Հայաստանի նկարիչների տուն
- 1987 թվականին Զագրեբ («Հայ կուլտուրայի օրեր» Հարավսլավիայում)
- Զապարոժիե Դոնեցկ
- 1988 թվականին Վորոշիլովգրադ, Ստախանով
- 1990 թվականին «Նասլեդիե» գալերեյա, Լենինգրադ
- 1995 թվականին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան, նկարազարդումներ և Իսահակյանի դիմանկարը, Երևան
- 1996 թվականին Հայ նկարիչների ցուցահանդես Փարիզում (Հայաստանի դեսպանատուն Ֆրանսիայում)
- 1996 թվականին Անհատական ցուցահանդես Երևանում նվիրված Ֆրանսիային, Իրանին, Թուրքմենիային և Հունաստանին
- 2000 թվականին Անհատական ցուցահանդես-վաճառք Տորոնտոյում, Կանադա
- 2001-2005 թվականներին Անհատական ցուցահանդես ԱՕՔՍ-ի ցուցասրահում
Խմբակային ցուցահանդեսներ
- 1962 թվականին մասնակցում է Հայաստանի նկարչի տանը կազմակերպված «Հայաստանի հինգ նկարիչները» խմբակային ցուցահանդեսին (Արփենիկ Ղափանցյան, Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան, Հենրիկ Սիրավյան, Մինաս Ավետիսյան, Ալեքսանդր Գրիգորյան)
- 1967 թվականին «Հայ նկարիչներ» ցուցահանդես Մոնրեալ, Կանադա
- 1968 թվականին «Հայ արվեստի օրեր» Կանադայում և Բուխարեստում
- 1969 թվականին «Հայաստանի վեց նկարիչները» ցուցահանդես Մոսկվայում, Վոլգոգրադում, Տարտույում և Ալմա-Աթայում (Ալեքսանդր Գրիգորյան, Հակոբ Հակոբյան, Մինաս Ավետիսյան, Գրիգոր Աղասյան, Վ. Կարապետյան, Գ. Գոջաբաշյան)
- 1970 թվականին Փարիզի Հայկական արվեստի ցուցահանդես
- 1976 թվականին Բուենոս Այրես և Ուլան Բատոր, հայկական ցուցահանդեսներ
- 1978 թվականին Ժամանակակից հայ գեղանկարիչների ցուցահանդես Պորտուգալիայում (Լիսաբոն) Գյուլբենկյան պատկերասրահ
- 1978-1980 թվականներին Մոնումենտալ որմնանկարներ՝ «Պուշկինը Հայաստանում», «Դավիթ Բեկ», «Զորավար Անդրանիկ» (Գրիգոր Ազիզյանի հետ)
- 1979 թվականին «Հայկական արվեստ» ցուցահանդես Զագրեբում (Հարավսլավիա)
- 1993 թվականին Բեյրութ
- 1994 թվականին Արաբական Միացյալ Էմիրություններ
- 1998 թվականին Հայ նկարիչների ցուցահանդես վաճառք Տորոնտոյում
«Այն, որ Ալեքսանդր Գրիգորյանը ծնվել է նկարիչ, հաստատված է երկար տարիների նրա եռանդուն ու բեղմնավոր գործունեությամբ։ Նա ունի հյութեղ և պայծառ ներկապնակ, կենսուրախ ու պայծառ ուժ, որը ոչ միայն իրենն է, այլ կազմում է նաև արդի հայ կերպարվեստի անբաժան մասը»։
Գրիգոր Խանջյան