From Wikipedia, the free encyclopedia
Ալիո Ադամիա (վրաց.՝ ალიო კონსტანტინეს ძე ადამია, մայիսի 7 (20), 1914, Բաթում, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 19, 1980, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի խորհրդային գրող, բանաստեղծ, լրագրող և հրատարակիչ[1]։
Ալիո Ադամիա ალიო ადამია | |
---|---|
Ծնվել է | մայիսի 7 (20), 1914 |
Ծննդավայր | Բաթում, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 19, 1980 (66 տարեկան) |
Վախճանի վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Դիդուբեի պանթեոն |
Մասնագիտություն | բանաստեղծ, արձակագիր, լրագրող, հրատարակիչ |
Լեզու | վրացերեն |
Ազգություն | վրացի |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Թբիլիսիի պետական համալսարան |
Ժանրեր | պոեզիա |
Ալիո Ադամիա Վիքիդարանում |
Ալիո Ադամիան ծնվել է 1914 թվականի մայիսի 20-ին, Բաթում քաղաքում։ 1934 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1930-1936 թվականներին աշխատել է «Ախալգազդրա կոմունիստի» թերթում (ახალგაზრდა კომუნისტი, հայերեն՝ Երիտասարդ կոմունիստ)։ 1942 թվականից աշխատել է «Կոմունիստի» թերթում։
Ալիո Ադամիան մահացել է 1980 թվականի հոկտեմբերի 19-ին Թբիլիսիում[1]։
Ալիո Ադամիայի առաջին բանաստեղծությունները հրատարակվել են 1931 թվականին։ Նրա պոեզիան գովաբանել է 1930-ական թվականների կոմերիտականներին և երիտասարդներին, ովքեր մասնակցել են Մեծ Հայրենականից հետո սկսված լայնածավալ շինարարական աշխատանքներին[2]։
«Մեծ և Փոքր Եկատերինեներ» վեպի հերոսը (1972) պատերազմի մասնակից գիտնական է, որը տեղափոխվել է գյուղ, հիմնել է կոլտնտեսություն, որտեղ սկսել են զբաղվել խաղողի բացառիկ տեսակների մշակմամբ։ Նրա ճակատագիրը միահյուսվել է համագյուղացիների՝ հատկապես տեղի դպրոցի ուսուցչուհիների՝ Եկատերինի և նրա հոգեդստեր ճակատագրերի հետ, որոնց անունով էլ կոչվել է վեպը[3]։ Ռուսերեն թարգմանությունը լույս է տեսել 1979 թվականին և բազմիցս վերահրատարակվել է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.