From Wikipedia, the free encyclopedia
Արծվառյուծներ կամ գորշանգղներ (լատին․՝ Gyps), ճուռակների ընտանիքին պատկանող խոշոր գիշատիչ թռչունների տեսակ, լայնորեն տարածված են արևելյան կիսագնդի ջերմ կլիմայի պայմաններում։ Արտաքին նմանություն ունեն ամերիկյան արծվառյուծների հետ, սակայն թռչունների այս երկու խմբերը սերտ հարազատներ չեն համարվում[1]։
Արծվառյուծներ | ||||||
---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||
|
||||||
Լատիներեն անվանում | ||||||
Gyps
Savigny, 1809 |
Տիպիկ դետրիտոֆագեր են, աչքի են ընկնում հիմնականում մուգ փետուրներով, փետրազուրկ գլխով (շատերը՝ փետրազուրկ պարանոցով) և երկար ու լայն թևերով։ Որսը գտնում են բացառապես տեսողության միջոցով (ի տարբերություն ամերիկյան արծվառյուծների, որոնք լավ հոտառություն ունեն)։ Ունեն հզոր կտուց, բայց թույլ ոտքեր, ինչի պատճառով չեն կարողանում տեղափոխել որսը։ Բնորոշ անատոմիական առանձնահատկություններից է մեծածավալ քարճիկի և ստամոքսի առկայությունը, որը նախատեսված է մեծ քանակությամբ սննդամթերք սպառելու համար։
Սովորաբար արծվառյուծները ճախրում են մեծ բարձրության վրա՝ փնտրելով որս և հետևելով միմյանց։ Եթե նրանցից մեկը ուտելիք է տեսնում, ապա իջնում է ներքև, իսկ մնացած թռչունները հետևում են նրան։ Որսի համար հաճախ պայքարում են, սակայն թռչունների մեծ խումբը կարող է վախեցնել որոշ գիշատիչների։ Հաճախ նրանց կերած սնունդը լիովին փչացած է լինում։ Դիակի թարախը կամ արյունը հոսում է արծվառյուծի մարմնի փետրազուրկ մասով և հատուկ փետրավոր «օձիք»-ի միջոցով հոսում մարմնից։ Ստամոքսահյութի բարձր թթվայնությունը սպանում է դիակի մանրէները և նպաստում ոսկրերի լուծմանը, իսկ աղիների սիմբիոտիկ մանրէները չեզոքացնում են թունավոր նյութերը։ Արծվառյուծները պարբերաբար տարածում են փետուրները, որպեսզի ուլտրամանուշակագույն ճառագայթները ոչնչացնեն փետուրների վրայի մանրէները[2]։
Պատկեր | Գիտական անվանում | Տարածված անվանում | Տարածում |
---|---|---|---|
Gyps africanus | Աֆրիկյան արծվառյուծ | Արևմտյան և արևելյան Աֆրիկա | |
Gyps bengalensis | Բենգալյան արծվառյուծ | Հնդկաստանի գանգեսյան հարթավայրեր | |
Gyps coprotheres | Քեյփյան արծվառյուծ | Անգոլա, Բոթսվանա, Լեսոտո, Մոզամբիկ, Հարավային Աֆրիկա և Զիմբաբվե | |
Gyps fulvus | Սպիտակագլուխ անգղ | Եվրոպա և Ասիա | |
Gyps himalayensis | Հիմալայական արծվառյուծ | Հիմալայներ, Պամիրներ, Ղազախստան և Տիբեթյան բարձրավանդակ | |
Gyps indicus | Հնդկական արծվառյուծ | Հնդկաստան, Պակիստան և Նեպալ | |
Gyps rueppelli | Աֆրիկյան արծվառյուծ | Կենտրոնական Աֆրիկայի Սահել շրջան | |
Գորշանգղ են անվանում նաև անգղների ենթաընտանիքի այլ տեսակների որոշ թռչուններին, ինչպես նաև ամերիկյան գորշանգղներին[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.