հայ արձակագիր, լրագրող, բժիշկ, գրող From Wikipedia, the free encyclopedia
Զորի Հայկի Բալայան (փետրվարի 10, 1935[1][2], Ստեփանակերտ, ԼՂԻՄ[1][2]), հայ գրող, հասարակական և քաղաքական գործիչ, սպորտի մասնագետ, սպորտային բժիշկ, լրագրող և ճանապարհորդ։ ԽՍՀՄ սպորտի վարպետ (1967): ԽՍՀՄ գրողների միության անդամ 1972 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1974 թվականից։ Բալայանի գրական ծածկանունն էր Հայկ Ղարաբաղցի։ Հայտնի է որպես Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից։
Զորի Բալայան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 10, 1935[1][2] (89 տարեկան) |
Ծննդավայր | Ստեփանակերտ, ԼՂԻՄ[1][2] |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Ռյազանի պետական բժշկական համալսարան (1963)[1] |
Մասնագիտություն | գրող, հրապարակախոս, բժիշկ, լրագրող և ճանապարհորդ |
Աշխատավայր | Լիտերատուրնայա գազետա |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատ |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ | |
Zori Balayan Վիքիպահեստում |
Ծնվել է 1935 թվականի փետրվարի 10-ին, Ստեփանակերտում։ 1953-1957 թվականներին ծառայել է բալթիական նավատորմում։ 1963 թվականին ավարտել է Ռյազանի Ի. Պ. Պավլովի անվան բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը։ 1963-1973 թվականներին Կամչատկայում աշխատել է որպես բժիշկ։ 1967 թվականին, իր երկու ընկերների հետ, «Վուլկան» և «Հեյզեր» նավակներով Կամչատկայից Օդեսա է հասել, անցնելով 22 հազար կիլոմետր տարածություն։ 1970 թվականին Կամչատկայից կտրել է Խաղաղ օվկիանոսը, հասել Ատլանտյան օվկիանոս։ 1973 թվականի ձմռանը շնասահնակով կտրել-անցել է Կամչատկայի և Չուկոտկայի տունդրաները, հասել մինչև Հյուսիսային օվկիանոս։ 1973-1975 թվականներին աշխատել է բուժական ֆիզկուլտուրայի հանրապետական դիսպանսերում (Երևան)[3]։
Եղել է «Լիտերատուրնայա գազետա» թերթի սեփական թղթակիցը Հայաստանում, «Բայկալյան շարժում», միջազգային էկոլոգիական կազմակերպության համանախագահ։ Հայ դատի և Արցախի հարցի արդար լուծմանը զինվորագրվել է 20-րդ դարի 1960-1970-ականներին։ Իր հեղինակած «Օջախ» գրքում անդրադարձել է Հայաստանի, Նախիջևանի և Արցախի թեմային, որի համար հարձակումների է ենթարկվել ոչ միայն թուրք-ադրբեջանական պատմաբանների, այլև ԼՂԻՄ մարզկոմի ադրբեջանամետ ղեկավարության կողմից։
Եղել է 1988 թվականին ծավալված ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման ղեկավարներից ու գաղափարախոսներից մեկը։ 1988-1991 թվականներին Միխայիլ Գորբաչովի, Ա. Յակովլևի և ԽՄԿԿ ԿԿ ու գործադիր իշխանությունների բարձրագույն այլ գործիչների հետ ունեցած հանդիպումների ժամանակ, ԽՍՀՄ պատգամավորների համագումարներում, Բորիս Ելցինին հղած նամակում ներկայացրել է Արցախյան հիմնախնդիրը, ԼՂԻՄ-ում տեղի ունեցող ողբերգությունների հիմքերը, պանթուրքիզմի տարածման վտանգավորությունը, պատճառաբանված և հիմնավորված ելույթներով դատապարտել Ադրբեջանի և Կենտրոնի կողմից կատարվող հակաօրինական, հակահայկական գործողությունները։ 1989-1992 թվականներին եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1990 թվականի սեպտեմբերի 20-29-ին Մոսկվայում իր հյուրանոցային համարում հայտարարել է հացադուլ՝ բողոքելով «ԼՂ-ում տեղի ունեցող անօրինականությունների և Մ. Գորբաչովի անգործության դեմ» և պահանջել, որ վերականգնվեն ԼՂԻՄ-ի իրավական-վարչական մարմինները, նրա սահմանադրական իրավունքները։
1992-1995 թվականներին եղել է ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր[4]։ 1992-1994 թվականներին ակտիվ մասնակցություն է ունեցել ռազմաքաղաքական նշանակության հարցերի մշակման գործում, պարբերաբար եղել է ռազմաճակատի ամենաթեժ կետերում և իր ներկայությամբ ոգևորել հայ զինվորին, որի համար ստացել է «Կոմիսար» պատվանունը, եղել է բազմաթիվ արտասահմանյան երկրների կողմից Արցախին ցույց տրվող մարդասիրական օգնության նախաձեռնողն ու կազմակերպիչը… Բայց այս ամենով հանդերձ նրա ամենամեծ առաքելությունը եղել է արցախյան ազգային- ազատագրական պայքարի միջազգայնացմանն ուղղված հիրավի նպատակասլաց գործունեությունը։ Իսկ դրա համար ինչպես պատերազմի տարիներին, այնպես էլ հետպատերազմյան շրջանում նա օգտագործել է ոչ միայն միջազգային տարբեր հանդիպումների ու հրապարակային ելույթների ուժը, այլև «Կիլիկիա» և «Արմենիա» նավերով շուրջերկրյա ճանապարհորդություն կատարելու տարբերակը… Ճանապարհորդություն, որի ընթացքում նավերով օվկիանոսներն ու ծովերը հատում է Արցախի պետական դրոշը վեր պարզած։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.