Իսչիգուալաստո
From Wikipedia, the free encyclopedia
Իսչիգուալաստո (իսպ.՝ Parque provincial de Ischigualasto), բնության հատուկ պահպանվող տարածք Արգենտինայում, որը գտնվում է Սան–Խուան նահանգում, երկրի հյուսիս–արևմուտքում։ Պարկը Տալամպայա ազգային պարկի հետ միասին, որը գտնվում է նույն երկրաբանական տեղանքում, մտնում է ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության մեջ։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Իսչիգուալաստո | |
---|---|
իսպ.՝ Ischigualasto | |
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ) | |
Իսչիգուալաստո | |
Տեղագրություն | Արգենտինա |
Կոորդինատներ | 30°07′00″ հվ. լ. 67°54′43″ ամ. ե.HGЯOL |
Տարածք | 603,69 կմ² |
Հիմնադրված է | 2004 |
Parque Provincial de Ischigualasto Վիքիպահեստում |
Պարկի ընդհանուր մակերեսը կազմում է 603,7 կմ²։ Պարկի հիմնական մասը գտնվում է Վալյե–Ֆերտիլ դեպարտամենտի տարածքում, մասամբ Խաչալ դեպարտամենտի տարածքում, ծովի մակերևույթից 1300 մ բարձրության վրա։ Պարկին բնորոշ է տիպիկ անապատային և կիսաանապատային բուսականությունը (թփեր, կակտուսներ և փոքր ծառեր)։ Կլիման չոր է, անձրևները լինում են հիմնականում ամռանը, իսկ ջերմաստիճանը տատանվում է –10 մինչև +45 °C։ Պարկի տարածքում փչում են 20—40 կմ/ժ արագություն ունեցող մշտական հարավային քամիները։